휴먼노마드
[아르메니아어] 영화감상 - Գտնված երազ(꿈찾기) 본문
원문
Գտնված երազ - մուլտֆիլմ
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած։
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունն իր երգն է երգում,
Ձյունն իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև և թողեցին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
Պապիկ – Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է։
Թոռնիկ – Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
Պ. - Քնիր, թոռնիկս, հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը։ Բարի գիշեր, քնիր։
Թ. - Իսկ դո՞ւ:
Պ. - Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
Թ. - Խեղճ պապիկ: Մի՞թե քունը կարելի է կորցրել: Եթե ես կարողանայի գտնել այն:
Թ. - Ինչու՞ ես լալիս, ծերուկ:
Պ. - Ինչ-որ մի բան սխալ է այստեղ: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվել, և ես հոգնել եմ: Իսկ դու ո՞վ ես:
Թ. - Ես, աղջիկ:
Պ. - Աղջի՞կ, իսկ ի՞նչ է այդ:
Թ. - Այդ ես եմ:
Պ. - Որտեղի՞ց դու եկար։
Թ. - Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
Պ. - Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր նկարի մեջ:
Թ. - Ինձ օգնեցին թիթեռնիկները:
Պ. - Հը՞, ուրեմն դու կարող ես մտնել նկարի մեջ։
Թ. - Ինչ բարձր է կախված նկարը։
Պ. - Սա ի՞նչ է:
Թ. - Սա նկար է:
Պ. - Գիտեմ ` նկար է: Իսկ ինչու՞ այնտեղ արև չկա:
Թ. - Որովհետև այս նկարում գիշեր է:
Պ. - Գիշե՞ր։ Իսկ դա ի՞նչ է:
Թ. - Գիշերը, գիշերը արևը մայր է մտնում և դուրս է գալիս լուսինը: Գիշերը.․․․․
Պ. - Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:
Թ. - Գնանք, ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում, տեսնում ես: Գիշերը թեթև մի զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում, շուտ-շուտ մի բան է մտածիր, անպայման կկատարվի:
Վայ, ծերուկ.... Էս ու՞ր կորավ... ծերուկ.....
Թ.- Բարի գիշեր, ծերուկ, ինչ լավ է, որ օգնեցի քեզ: Ախ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը։
Բարի լույս, պապիկ.... Բարի երազներ և ձեզ ամենքին և ձեզ բոլորին բարի լույս:
해석
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 중급 문법 - 비한정분사(Անորոշ դերբայ) (0) | 2020.01.31 |
---|---|
[아르메니아어] 영화감상 - 펭귄 빈 (Պինգվին Վինը) (0) | 2020.01.31 |
[아르메니아어] 중급 문법 - ան 격변화 (0) | 2020.01.20 |
[아르메니아어] 독해연습 25 - 공정한 판결 (Արդար վճիռ) (0) | 2020.01.18 |
[아르메니아어] 중급 문법 - 조건법 (0) | 2020.01.18 |