휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 3일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 3일자)

LifeChallenger 2020. 5. 4. 02:54
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

320 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, մահվան դեպքեր չկան. Արսեն Թորոսյան: 320명의 의료진이 코로나바이러스에 감염되었으며 사망사례는 없었다. 아르센 토로시안.

 

Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 코로나바이러스의 확진자 2386 사례중 320명 또는 약 13.4%가 의료진으로 기록되었다. 이에 대하여 아르메니아 보건부장관 아르센 토르시안은 이에 대하여 그의 페이스북 페이지에 게재했다. 

 

 

«Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ 왜냐하면 이 질문은 자주 거론되기에 코로나바이러스 확스 2386건중 320명 또는 약 13.4%가 의료진으로 기록되었음을 알려드립니다. 

 

- տեղեկացնել 알리다.

- հնչել 소리나다, 울리다

 

Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։ 이것은 물론 매우 유감스럽지만 피할 수 없는 현상이라 말할 수 있다. 

 

- անխուսափելի 피할 수 없는

- երևույթ 현상

 

Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։ 아마 코로나바이러스 질병을 가진 환자를 치료해야하는 그런 사람을 치료하거나 격리해야할 때 보건시스템에게 얼마나 어려운지를 상상할 수 있습니다. 그리고 질병의 아주 오랜기간을 감안하면 의료진은 아주 오랫동안 일할 수 없습니다. 

 

- հավանաբար 아마

- պատկերացնել 상상하다, 가시화하다

- բուժել 치료하다

- մեկուսացնել 격리하다

- բավական 충분한 -> բավականին 아주

- տևողություն 지속, 기간

 

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,- գրել է նա։ 다행스럽게도, 60세 이상의 고령이나 기저질환을 가지고 있는 의료진은 최대한 집에 머물라는 보건부의 그러한 지시덕분에 사망사례는 의료진 사이에서 기록되지 않았습니다. 이것은 물론 다시 상황이 복잡해집니다. 왜냐하면 많은 의료진은 그안에서 그들이 일할 때 과부하와 위험이 더 증가함에 따라 자신들의 더 젊고 건강한 동료에게 환자의 생명을 위해 고군분투하는 것을 도울 수 없습니다."라고 그는 게재했다.   

 

- բարեբախտաբար 다행스럽게도

- շնորհիվ 덕분에 

- նախարարություն (정부)부처

- ցուցել 보여주다 -> ցուցում 명령, 지시 

- քրոնիկ 만성 -> քրոնիկ հիվանդություն 만성질환, 기저질환

- առավելագույնս 최대한

- բարդացնել 복잡하다 

- վերջիններիս 후자

- ծանրաբեռնվածություն 과부하, 과적

 

 

 

Փաշինյանը, Ավինյանը և Թորոսյանը ներկայացրին կառավարության ապակենտրոնացված պայքարը COVID-19-ի դեմ. 파쉬니안, 아비니안과 토로시안은 코비드19에 대항하여 정부의 분산된 투쟁을 제시하다.

 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ներկայացրին կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի դեմ կառավարության կողմից գործադրվելիք ապակենտրոնացված պայքարի ռազմավարությունը։ 예레반, 5월 3일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안, 아르메니아 부총리이자, 긴급사태체제의 통제관인 띠그란 아비니안과 아르메니아 보건부장관 아르센 토로시안은 생방송에서 코로나바이러스 질병인 코비드19에 대항하여 정부에 의한 실행상태를 분산된 투쟁전략을 제시했다.  

 

- գործադրել 적용하다, 이용하다 -> գործադրվել -> գործադրվելիք 실행상태

 

 

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մայիսի 4-ից գործունեության 10-12 ոլորտ կշարունակի փակ կմնալ, այդ թվում՝ առևտրի կենտրոնները, քաղաքային տրանսպորտը, որի բացումը հնարավոր կլինի ադապտացիոն շրջան անցնելուց հետո։ 아르메니아 부총리이자, 긴급사태체제의 통제관인 띠그란 아비니안은 적응기간이 지난후에 개방될 수 있는 쇼핑센터, 대중교통을 포함한 5월 4일부터 10-12 부문의 활동을 지속해서 폐쇄를 유지해야할 것이 지적했다. 

 

- գործունեություն 활동

- ադապտացիոն 적응

 

«Հայաստանում առողջապահական համակարգի կոլապս չի եղել»,- ընդգծեց նա և, ներկայացնելով տաք կլիմայական գոտիներում գտնվող երկրներում իրավիճակը, հավելեց, որ բարձր ջերմաստիճանների պայմաններում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է։ 그는 "아르메니아에서 보건시스템의 붕괴는 없었다."라고 강조하였고 더운 기후지역에 있는 나라들의 상황을 제시하면서 고온상황에서 코로나바이러스의 확산은 지속되고 있다고 덧붙였다. 

 

- գոտի 지역

 

Ավինյանի կարծիքով՝ այսուհետ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի պատասխանատվությունից և գիտակցություն է կախված լինելու, թե որքանով են պահպանվելու կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանված հստակ կանոնները։ 아비니안에 따르면 아르메니아의 각 시민들과 경제주체의 책임과 의식으로 얼마나 코로나바이러스에 대항한 싸움을 위해 제한된 명확한 규칙을 준수할 지와 관련이 있을 것이다. 

 

- այսուհետ 지금부터 

- պատասխանատվություն 책임

- գիտակցություն 의식

- հստակ 명확한

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պարետատանը հսկայածավալ աշխատանքի համար և շեշտեց, որ պարետատունը շարունակելու է գործել, քանի գործում է արտակարգ դրության ռեժիմը։ Վարչապետը նկատեց, որ մայիսի 4-ից հանվում է տեղաշարժի սահմանափակումը, ինչով պայմանավորվում է ապակենտրոն պայքարի անհարաժեշտությունը։ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա է վերցնում չվարակելու և չվարակվելու պատասխանատվությունը»,- շեշտեց Փաշինյանը՝ նկատելով, որ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերն ավելացել են՝ անցնելով օրական հարյուրը։ 아르메니아 총리인 니콜 파쉬니안은 상황통제실의 지대한 노고에 감사를 표하며 상황통제실은 긴급사태체제가 운영되는 한 지속적으로 운영될 것이라 강조하였다. 총리는 5월 4일부터 이동제한이 해제되고 분산된 투쟁의 필요성에 동의한다고 언급했다. "아르메니아 각 시민은 스스로 감염되지 않도록 주의하고 감염되지 않을 책임을 집니다."라고 파쉬니안은 지난 몇일동안 코로나바이러스 질병의 새로운 확진사례가 일간 100명을 넘어서며 급증하고 있음을 언급하며 강조하였다.  

 

- հսկայածավալ 지대한 

- շեշտել 강조하다

- քանի ~한

- անհարաժեշտություն 필요성

- վերցնել 가져오다

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ բոլոր երկրներն ունեն կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկ, և դրանից խուսափելու համար Հայաստանի բնակիչները պետք է փոխեն վարքագիծը, որպեսզի հարազատները չտուժեն։ 아르메니아 보건부장관 아르센 토로시안은 모든 나라가 코로나바이러스의 재발위험을 가지고 있으며 그것을 피하기 위해 아르메니아의 주민들은 친척들이 고통받지 않도록 행동방식을 바꾸어야만 한다고 강조하였다. 

 

- տուժել 고통받다

 

Նրա խոսքով՝ վարակների վերջին օրերի թվերը պայմանավորվում են տարբեր գործոններով, մասնավորապես, շարժունությամբ, բայց կային նաև օջախանման դեպքեր, երբ կանոները չեն պահպանվել արտադրական կոլեկտիվներում ու հավաքատեղիներում։ Նա հիշատակեց դեպքը, երբ կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է հուղարկավորության։ 그의 말에 따르면, 감염자의 최근 숫자는 다양한 요소, 특히, 이동과 관련이 있다. 하지만 생산시설과 조립시설에서 규칙을 준수하지 않았을 때 가정내 감염사례도 있었다 그는 코로나바이러스 감염자들이 장례식에 참석한 경우도 언급했다. 

 

- պայմանավորվել 조건이 있다. ~에 달려있다. 

- օջախ 가정의 -> օջախանման 가정내의  

- կոլեկտիվ 집단의, 공동사업체

- կանոն 규칙, 규정

- հիշատակել 언급하다

 

 

Ներկայացնելով Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդների հետ կապված վիճակագրությունը՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ ծանր դեպքերի թիվը աճել է։ Նրա տվյալներով՝ մոտ 850 պացիենտ հիվանդնանոցներում է, 350-ն ախտանիշներ չունեն և մեկուսացված են հյուրանոցներում, ծանր հիվանդ է 65 պացիենտ, 35-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 9-ը միացված է արհեստական օդափոխության սարքերին։ «Դա դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ, մենք կարող ենք վարել 3-4 հազար դեպք հիվանդանոցներում»,- ընդգծեց առողջապահության նախարարը՝ կարևորելով քաղաքացիների անհատական պատասխանատվությունը, որպեսզի հիվանդացության մակարդակը կտրուկ չաճի։ Նրա համոզմամբ՝ հանրային սննդի բացօթյա օբյեկտներում, արտադրական և գրասենյակային տարածքներում, իսկ հետագայում նաև տրանսպորտում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման կանոնների պահպանման դեպքում շատ կայուն իրավիճակ կունենանք։ 아르메니아에서 신종 코로나바이러스 감염자와 관련된 통계를 발표하면서 아르메니아 보건부장관인 아르센 토로시안은 중증사례의 수가 증가했다고 강조하였다. 그의 자료에 따르면 약 850명의 환자가 입원해 있으며, 350명은 무증상이고 호텔에 격리되어 있으며, 중증환자는 65명, 35명은 극단적으로 심각한 상황에 있고 9명은 인공호흡기에 연결되어져 있다. "그것은 아직 커다란 부담은 아닙니다. 우리는 3-4천 병상을 운영할 수 있습니다."라고 보건부장관은 질병의 수준이 급격히 증가하지 않도록 시민의 개인적인 책임이 요구하며 강조하였다. 그는 대중음식점의 야외공간에서, 생산 및 사무실 지역에서, 향후 운송분야에서 코로나바이러스 질병확산을 방지하기 위한 규칙준수하는 경우 매우 안정적인 상황을 가질 것이라 확신했다.  

 

- վիճակագրություն 통계

- ախտանիշ 증상

- ծայրահեղ 극단적인

- ծանրաբեռնվածություն 부담, 과부하

- մակարդակ 수준, 레벨

- համոզել 확신시키다, 설득하다

- հետագայում 나중에 

 

 

 

Տիգրան Ավինյանն ասաց, որ կանոնների կատարման վերահսկողության հիմնական գործիքը տեսչական մարմիններն են, սակայն ամենաարդյունավետը քաղաքացիական վերահսկողությունն է։ Նա հավելեց, որ պարբերաբար ստուգումներ իրականացվելու են, կանոնները չպահպանելը պատասխանատվություն է առաջացնելու։ 띠그란 아비니안은 말했다. 규칙이행에 대한 통제의 근본적인 수단은 검사기관이지만 가장 효과적인 것은 주민의 통제라고 말했다. 그는 정기적인 검사가 실행될 것이며 규칙을 준수하지 않는 것을 책임이 발생한다고 덧붙였다.   

 

- վերահսկողություն 통제

- հիմնական 근본적인

- գործիք 도구, 수단

- պարբերաբար 정기적으로

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանում դիմակների խոշոր՝ օրական 200 հազար դիմակ հզորությամբ արտադրության հիմնադրմանը։ 아르메니아 총리 니콜 파쉬니안은 아르메니아에는 일간 20만개의 마스크를 생산할 수 있는 시설이 있음을 언급했다.  

 

- անդրադառնալ 언급하다

- հզորություն 용량

 

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Տավուշի մարզպետն իրեն հավաստիացրել է, որ արդեն մայիսի 3-ին այդ արտադրությունն արդեն պետք է գործարկված լիներ։ Նրա հավաստմամբ, Հայաստանում պաշտպանական դիմակների պակաս չկա, խնդիրը գնային տատանումներն են եղել, և հետագայում դիմակների և ձեռնոցների քանակը հնարավոր կլինի ապահովել։ 띠그란 아비니안의 말에 따르면 따부쉬 지역장은 5월 3일에 생산이 가동되었음을 보증하였다. 그는 아르메니아에서 보호마스크는 부족하지 않으며 문제는 가격변동에 있었고, 향후 마스크와 장갑물량은 제공되어질 수 있을거라 보증했다.

 

- մարզպետ 주지사, 지역장

- հավաստիացնել 보증하다 

 

Անդրադառնալով նոր կորոնավիրուսի հետ կապված մտայնություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր է ընթանում այդ հիվանդությունը, սակայն անախտանիշ հիվանդների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե իրենք հիվանդ չեն եղել, ամենամեծ խնդիրն է։

Արսեն Թորոսյանը հավելեց, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ, սակայն ախտանիշ չունեցած մարդիկ վարակել են մարդկանց, որոնք հետագայում մահացել են կորոնավիրուսից։ Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ հիվանդությունը ծանր է ընթանում երիտասարդների մոտ, օրինակ, 32-ամյա երիտասարդը հրաշքով է փրկվել։ Բացի այդ, եղել է դեպք, երբ 69-ամյա քաղաքացին մահացել է կորոնավիրուսից՝ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ չունենալով։ «Ցածր մահացությունը բժիշկների աշխատանքի արդյունքն է»,- շեշտեց առողջապահության նախարարը։ 신종 코로나바이러스와 관련된 사고방식을 언급하면서 아르메니아 총리 니콜 파쉬니안은 사람마다 이 질병에 대한 다른 양상을 보이지만 비록 자신은 아프지 않지만 무증상환자에 의해 확산되고 있다는 소식은 가장 큰 문제라고 지적했다. 아르센 토로시안은 아르메니아에서 코로나바이러스 감염자는 비록 증상을 가지지 않지만 향후 코로나바이러스로부터 사망한 다른 사람을 감염시켰다고 덧붙였다. 그에 따르면 이 질병이 젊은이에게 심하게 나타나는 사례가 있다. 예를 들어, 32세의 젊은이는 기적적으로 구해졌다. 그외에도 기저질환을 가지고 있지 않았던 69세의 시민이 코로나바이러스로부터 죽었던 사례도 있었다. "낮은 사망률은 의사의 노고의 결과입니다."라고 보건부 장관은 강조하였다.  

 

- մտայնություն 사고방식

- ընթանալ 지나가다, 발생하다

- անախտանիշ 무증상

- հրաշք 기적

 

 

Պարետ Տիգրան Ավինյանը, կարևորելով ինքնամեկուսացման կանոնների պահպանման խնդիրը, տեղեկացրեց, որ ներդրվելու է հսկողության նոր համակարգ, որը թույլ կտա առանց հյուրանոցներում մարդկանց պահելու հսկել ինքնամեկուսացվածներին. մեկ շաբաթվա ընթացքում է ձևավորևվելու համակարգը, որը թույլ կտա պարետատան, ոստիկանության, առողջապահության նախարարության և պոլիկլինիկաների ներգրավմամբ ավելի խիստ հետևել մեկուսացման կանոններին՝ նաև մեկուսացվածներն ֆիզիկապես այցելելով։ 통제관인 띠그란 아비니안은 자가격리규정의 준수문제를 강조하면서 사람들이 호텔에 머무르는 것없이 자가격리된 사람들을 제어할 수 있는 새로운 제어시스템이 도입될 것이라 알렸다. 일주일기간동안 시스템은 구성될 것이며 그것은 통제실, 경찰, 보건부처 및 종합진료소의 참여로 격리된 사람들에게 실질적인 방문을 통해 격리규칙을 보다 엄격히 따르도록 허용할 것이다.  

 

- հսկել 제어하다 -> հսկողություն 제어 

- պոլիկլինիկա 종합진료소

 

 

Եզրափակելով կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի դեմ կառավարության կողմից գործադրվելիք ապակենտրոնացված պայքարի ռազմավարության ներկայացումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ բոլորին տեսանելի է, թե ինչ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատել պարետատունը և առողջապահության նախարարությունը։ «Ես սա չեմ կարող ասել որպես ամփոփում, որովհետև, ցավոք սրտի, մեծ է հավանականությունը, որ շատ երկար դեռ այս ռեժիմով շարունակելու ենք աշխատել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։ 코로나바이러스 질병인 코비드 19에 대항하여 정부에 의해 실행되어진 분산화 투쟁전략의 발표를 마치며 아르메니아 총리 니콜 파쉬니안은 통제실과 보건부가 얼마나 큰 부담으로 일하고 있는지 모든이에게 보일 수 있도록 표명했다. "나는 이것을 요약해서 말할 수 없습니다. 왜냐하면 안타깝게도 아주 오랫동안 이 체제로 일할 가능성이 크기 때문입니다."라고 아르메니아 총리는 강조하였다. 

 

- էզրափակել 결론짓다

- գործադրվելիք 실행상태

- տեսանել 보다, 알다

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments