휴먼노마드
[아르메니아어] 새로운 아르메니아에 대한 100가지 사실 본문
1. Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է թվով 18 հակաճգնաժամային միջոցառում, որից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այսօրվա դրությամբ բաշխվել է է 84.4 մլրդ դրամ, որից օգտվել է 48400 իրավաբանական և շուրջ 1.1 մլն ֆիզիկական անձ: 신종 코로나바이러스로 인한 상황의 결과를 중화할 목적으로 정부는 18가지 위기방지대책을 설립하였다. 그중 7가지는 경제적이고, 11가지는 사회적인 것이다. 위기방지대책의 틀안에 지금 현재 844억 드람이 할당되었고 그중 48400개의 법인과 대략 110만명의 개인(자연인)에게 사용되었다.
- հաստատել 설립하다, 확인하다
- բաշխել 할당하다, 유통하다
- իրավաբան 변호사 -> իրավաբանական 법인
Հակաճգնաժամային 1-ին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսվարող սուբյեկտների ձեռք բերած 31,7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները՝ աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը ամբողջությամբ, վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը՝ 6-10 տոկոսով, վարկը հասանելի է 2-6 տոկոսով: Վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված: 위기방지의 첫번째 대책으로 정부는 513개 기업체가 인수한 317억 드람의 비용을 대출금리로 보조금을 주었으며, 급료 및 세금납부를 위한 것이 대부분이었고, 대출이자는 0%에 달하고, 원재료, 장비, 공과금 및 식대부분은 6-10%으로 대출은 2-6%이다. 대출의 원금 상환을 위해 최대 6개월간의 유예기간이 제공된다.
- սուբսիդիա (국가, 정부의) 보조금 -> սուբսիդավորել 보조금을 주다
- տնտեսվարող սուբյեկտ 경제주체, 사업주, 기업체
- ձեռք բերել 1) 정복하다, 2) 등록하다, 3) 인수하다
- միլիարդ 10억
- տոկոսադրույք 이자율, 금리
- հասնել 도달하다 -> հասանելի 도달할 수 있는
- հումք 원재료, 원자재
- սարքավորում 장비
- կոմունալ վճար 공과금
- մարում 상환
- արտոնյալ ժամանակահատված 유예기간
ձեռն 손 -> (복수) ձեռք
ձեռ առնել 조롱하다
ձեռն տալ 도움을 주다 -> ձեռք տալ 만지다
ձեռս բառնալ 선서하다
ձեռն դնել 임명하다, 서임하다
ձեռն մխել 간섭하다
ձեռն ունել 운수가 좋다
2. Հակաճգնաժամային 2-րդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.3 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0 տոկոսով: Բացի դա, կառավարությունը 6 մլրդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով: 위기방지의 2번째 대책으로 정부는 농업관련 대출금리로 8195개의 기업체와 개인에게 113억 드람을 보조금으로 지불했다. 대출은 실제로 0%에 달한다. 그외에도, 정부는 농업대출을 제공할 목적으로 60억 드람을 은행시스템에 제공했다.
- տրամադրել 제공하다
3. Հակաճգնաժամային 3-րդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-ից 500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսվարող սուբյեկտների 8.3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում՝ 0 տոկոս, երկրորդ տարում՝ 0 տոկոս, երրորդ տարում՝ 12 տոկոս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում: 위기방지의 3번째 대책으로 정부는 연간매출액이 2400만부터 5억드람을 가진 744 기업체에 83억드람 대출금리로 우대대출을 보조해주었다. 대출금리는 첫해 9%, 두번째해에는 0%, 세번째해에는 12%이며 첫 6개월에는 대출상환은 요구되지 않는다.
- միլիոն 백만 = մլն.
- միլիարդ 십억 = մլրդ.
- շրջանառություն 매출액
- արտոնյալ վարկեր 우대대출
- տոկոսներ 금리
4. Հակաճգնաժամային 4-րդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողներն ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100.000 դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2093 քաղաքացի, բաշխվել է 209 մլն դրամ: 위기방지의 4번째 대책으로 3월 13일부터 25일의 기간동안에 직장을 잃은 부모들은 최대 14세의 아이마다 10만드람의 지원을 받는다. 대책으로부터 2093명의 국민에게 사용되어지며 2억 9백만 드람이 할당되었다.
- ընկնել 떨어지다 -> ընկած
- ժամանակահատված 기간동안 = ժամանակ(시간)+ա+հատված(부분)
5. Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ 2-ից 50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Ծրագրից օգտվել է 13934 տնտեսվարող, որտեղ աշխատում են 78412 աշխատակիցներ: Միջոցառման շրջանակում արդեն իսկ բաշխվել է 2.2 մլրդ դրամ: 위기방지 5번째 대책으로 3개월동안 직원수와 급여기금의 감소가 발생하지 않은 2명부터 50명의 직원을 가진 기업은 자신의 각각 5번째 직원의 급여만큼의 보조금을 받는다. 프로그램은 78412명의 직원이 일하는 13934개의 사업체에게 사용되어졌다. 대책의 틀에서 이미 22억 드람이 할당되었다.
- աշխատավարձի ֆոնդ 급여기금
- դրամաշնորհ 보조금
6. Հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, ովքեր չունեն մինչև 14 տարեկան երեխա, ստացել են 68.000-ական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 7925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 մլն դրամ: 6번째 위기방지태책으로 3월 13일부터 30일의 기간동안에 최대 14세의 아이를 가지지 않은 실직한 사람들은 68000 드람의 지원을 받았다. 프로그램은 7925명의 국민들에게 사용되어졌으며 프로그램에 5억 38백만 드람이 할당되었다.
7. Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100.000-ական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 9475 կին, բաշխվել է 921 մլն դրամ: 7번째 위기방지대책으로 3월 30일자로 남편 또한 직업이 없고 자신도 직업이 없는 임산부는 10만드람의 지원을 받았다. 프로그램은 9475명의 여성에게 사용되어졌고 9억 21백만 드람이 할당되었다.
- դրությամբ ~일자로, 현재
- հղի կանայք 임산부
8. Հակաճգնաժամային 8-րդ միջոցառմամբ կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերն ստացել են աջակցություն՝ աշխատողները իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը՝ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել է 120828 քաղաքացի, բաշխվել է 8 մլրդ 240 մլն դրամ, մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ: 8번째 위기방지대책으로 정부에 의한 제한으로 피해를 받은 분야의 피고용인과 자영업자는 지원을 받았다. 피고용인은 자신의 등록된 급여의 절반수준으로, 자영업자는 분기매출의 10%수준이다. 프로그램은 120828명의 국민에게 사용되어졌고 82억 4천만 드람이 할당되었으며 한 사람당 평균 지원수준은 68200 드람에 달했다.
- տուժել 피해를 입다.
- վարձու աշխատող 피고용주
- անհատ ձեռնարկատեր 자영업자
- եռամսյակ 분기
9. Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 166122 երեխա, բաշխվել է 4.4 մլրդ դրամ: 9번째 위기방지대책으로 양부모도 등록된 직업을 가지지 않은 0세부터 18세의 아이를 가진 가족들은 아동당 26500 드람의 지원을 받았다. 프로그램은 166122명의 아동에게 사용되어졌으며 44억 드람이 할당되었다.
10. Հակաճգնաժամային 10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներն ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող, բյուջեն՝ 317 մլն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։ 10번째 위기방지대책으로 영세규모를 가진 기업은 분기매출액의 10% 만큼의 지원을 받았다. 프로그램은 6157개의 기업에 사용되어졌으며 예산은 3억1천7백만 드람이고 한 기업마다 평균 지원규모는 51500 드람에 달한다.
- միկրոձեռնարկատիրություն 소규모기업 = միկրո(작은)+ձեռնարկատիրություն(기업)
11. Հակաճգնաժամային 11-րդ, 12-րդ և 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝
- բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ,
- էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25.000 դրամ
- խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3000 դրամ:
Ծրագրից օգտվել է 486434 ընտանիք, բաշխվել է 4.7 մլրդ դրամ: 11번째, 12번째 및 16번째 위기방지대책으로 아래와 같은 주민이용자는 공공서비스 요금의 30-50%만큼 지원을 받았다.
- 천연가스소비량에서 2월 비용이 최대 4만드람에 달함
- 전력소비량에서 2월 비용이 최대 2만5천드람에 달함
- 식수공급량의 3월 비용이 최대 3천드람에 달함
프로그램은 486434 가구의 가족에게 사용되어졌으며 47억 드람이 할당되었다.
- կոմունալ ծառայություն 공공서비스
- վարձավճար 요금
- բաժանորդ 구독자, 이용자
12. Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքներն ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84810 ընտանիք, բաշխվել է 1.2 մլրդ դրամ: 13번째 위기방지대책으로 수혜가족은 매월 보조금의 50% 만큼의 추가지원을 받는다. 프로그램은 84810 가구에게 사용되어졌으며 12억 드람이 할당되었다.
- նպաստ 보조금 -> նպաստառու 수혜
- նպաստ
13. Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողներ, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) բարձր է 90-ից, ստացել են 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները՝ 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75 տոկոսի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4 տոկոս տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 մլրդ դրամ: 14번째 위기방지대책으로 고등 및 대학원 교육프로그램을 수행하는 교육기관에서 공부하는 3508명의 중간성적평가가 90점보다 높은 학생들은 2020년 2학기의 학비를 졸업반 학생들은 100%만큼, 다른 학급의 학생들은 75%만큼 환불받았다. 중간성적평가가 미달인 학생들은 0-4%의 대출금리를 사용할 기회를 가졌다. 원금상환은 대학교를 졸업한 후부터 시작될 것이다. 프로그램의 예산은 10억 드람에 달한다.
- բուհ 대학교 -> հետբուհ 대학원
- միջին որակական գնահատական 중간성적평가
- փոխհատուցում 보상금, 환불
- ձեռք բերել 얻다. 획득하다.
- մայր գումար 원금
14. Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակում կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ, որտեղ կարելի է վաստակել օրական մինչև 10000 դրամ: Ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։ 15번째 위기방지대책으로 아르메니아 고지대의 강가주변에 제방에 나무심기를 수행하여 그 틀에서 대략 1000개의 일자리를 창출한다. 거기에서 일일 최대 10000 드람을 벌 수 있다. 나무심기는 5월 18일부터 시작될 것이다.
- գետերի ափապաշտպան շերտեր 하천 제방
- ծառատունկ 식목, 나무심기
15. Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 մլն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներ։ 17번째 위기방지대책으로 첨단기술분야의 기업들은 1천만-3천만 드람의 보조금 또는 공동자금을 받게 된다.
16. Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ 2-ից 100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել, իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել են ոչ ավելի, քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ՝ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով: 18번째 위기방지대책으로 2월, 3월, 4월에 일자리가 감소하지 않고 급여기금이 5%이상 감소하지 않은 2명부터 100명의 직원을 가진 회사는 매 5번째 직원의 급여만큼 보조금을 받게 될 것이다.
17. Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին տրամադրվել է ավելի քան 50000 սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13000 դրամ արժողությամբ։ 정부-지역자치구-시민단체-민간분야의 협력결과로 독고노인, 다자녀불우가정 및 기타 취약계층에게, 뿐만아니라 강제 자가격리자에게 평균 13000 드람의 가치를 갖는 50000개가 넘는 음식과 위생품패키지가 제공되었다.
- քաղհասարակություն 시민단체
- միայնակ տարեցներ 독고노인
- բազմազավակ անապահով ընտանիքներ 다자녀 불우가정
- խոցելի խմբեր 취약계층
18. Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով: 국가의 명령을 이행하는 의료기관의 코로나바이러스 사태로 인한 재정적 어려움을 완화시킬 목적으로 2020년 7월까지 119개의 의료기관에 대한 자금지원이 선불로 이행될 것이다.
- պատվեր 명령, 요청
- ֆինանսավորում 자금지원
- կանխավճարային սկզբունք 선불기준
19. Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100000 թեստեր, և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես, Հայաստանին կմատակարարվեն լրացուցիչ 70 թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նախատեսվում է ձեռք բերել հավելյալ շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ։ Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է նաև ալկոգելերի արտադրությանը: 신종코로나바이러스 사태를 견딜 목적으로 대략 1십만 검사기를 획득하였으며 의료장비, 개인보호장비를 지속적으로 획득할 것이다. 특히, 아르메니아에 추가로 70개의 인공호흡기가 제공될 것이다. 구급차, 다인승차량을 추가적으로 구매할 계획이다. 감염진단 및 치료를 위해 이동전자식 엑스레이 및 기타 필요한 의료장비의 구매과정을 시작했다. 아르메니아에서 내수를 충족시키고 수출을 수행할 수 있는 보호용 마스크의 생산이 이루어졌다. 또한 알코올제품도 마찬가지이다.
- դիմակայել 견디다, 저항하다
- ձեռք բերել 구매하다, 획득하다
- մատակարարել 공급하다
- հավելյալ 추가로 = լրացուցիչ
- շտապօգնություն 구급차
- ախտորոշում 진단
- մեկնարկել 시작하다
- ռենտգեն 엑스레이
- ի վիճակի 할 수 있다
- նույնը վերաբերում է նաև ~도 마찬가지이다.
20. Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել։ Մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի, որովհետև մեծ հավանակություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս կունենանք։ 코로나바이러스 예방에 대한 필요성과 조성된 상황을 고려하여 일반교육학교에서는 온라인 교육과정을 마련하기 위해 원격교육 플랫폼을 운영되었고 이 덕분에 일반교육을 제공하는 과정은 중단되지 않았다. 우리는 지금 원격교육시스템의 전반적인 인프라를 가을까지 가지기 위해, 교육과정을 중단하지 않기 위해 조치를 취하고 있다. 왜냐하면 가을에도 코로나바이러스가 있을 가능성이 크기 때문이다.
- հանրակրթական դպրոցներ 일반교육학교
- կազմակերպել 조직하다, 배열하다, 마련하다
- հարթակ 플랫폼
- գործարկել 운영하다
- խաթարվել 방해받다
21. Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները, արտակարգ դրությամբ պայմանավորված, վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485000 ֆիզիկական անձանց և ավելի քան 15000 իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768150 վարկ և իրավաբանական անձանց 16875 վարկ: 아르메니아에서 은행과 대출기관은 비상사태로 인해 상당부분의 대출자에게 신용휴가를 제공했다. 5월 15일자로 신용휴가는 485000명의 개인과 15000개가 넘는 법인에 제공되었다. 개인의 768150건의 대출과 법인의 16875건의 대출이 재구성되었다.
- վարկառու 차용인, 대출자
- վարկային արձակուրդ 신용휴가
22. Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբերը ներառյալ։ 재정적 어려움을 겪는 대출자는 담보대출상황을 6개월간 연기할 기회를 받았다. "국가모기지론회사"와 "청년에게 아파트를" 프로그램의 틀안에서 제공된 대출의 원금상황은 최대 6개월까지 연기할 수 있다. 다시말해, 최대 9월을 포함한다.
- հիփոթեքային վարկերի մարումներ 담보대출상환
- հետաձգել 연기하다
- ներառյալ 포함하다
23. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500.000 դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 մլն 500.000 դրամ: 입법변경으로 인해 기한이 지난 조세채무에 대한 과태료의 계산은 기한이 지난 각각의 일에 대해 2020년 4월 20일이후로 0.075% 대신 0.04%로 계산될 것이다. 그리고 차단에 대한 법률이 규정한 조세불이행채무의 임계값은 50만드람에서 2020년 4월 20일이후에는 1백5십만 드람이 된다.
- ժամկետանց 기한이 지난
- հարկային պարտավորություն 조세채무
- տույժ 벌금
- արգելադրում 차단
- շեմ 한계점, 임계점
24. Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23000 ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան՝ այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը: 아르메니아에서 비상사태 발표이후 5월 6일자로 대략 23000명의 아르메니아 국민이 아르메니아로 돌아왔다. 그 당시 많은 항공운송이 중단되었을 때 많은 회사가 그들의 업무를 중단했다.
25. Պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, մանկական կերերը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ: 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայվեին 2020 թվականի հունվարի 1-ից։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0․5-0.6 տոկոս թանկացումները չեզոքացվել են։ 식량안보문제를 규제할 목적으로 6월 30일까지 제3국으로부터 유라시아 경제연합의 관세지역으로 수입되는 여러 주요 물품에 대해 수입관세 0%의 세율이 적용된다. 언급된 물품등급에는 감자, 양파, 마늘, 양배추, 당근, 고추, 쌀, 메밀, 이유식, 뿐만아니라 여러 의약품이 속한다. 2019년 12월에 다른 유라시아 경제연합의 국가와 2020년 1월 1일부터 재검토할 아르메니아를 위한 900가지 제품에 대한 면제를 연장하기로 협정을 체결하였다. 주어진 제품에 대해 0.5-0.6%의 가격상승이 기대된다.
- պարեն 식량
- ապահովություն 안보
- կարգավորել 규제하다
- ԵԱՏՄ = Եվրասիական տնտեսական միություն 유라시아 경제연합
- պատկանել ~에 속하다
- մանկական կերեր 이유식
- պայմանավորվածություն 협정
26. Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության շրջանակում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք աջակցության ծավալները։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 մլն եվրոն։ 신종 코로나바이러스의 확산과 그 결과에 대항하는 투쟁의 틀안에서 아르메니아는 적극적으로 파트너와 국제기구와 협력하고 있다. 그런 협력의 틀에서 유럽연합은 아르메니아에게 대략 총 9천6백만 유로를 미국은 170만 달러, 세계은행은 3백만 달러의 금전적 또는 물류지원을 제공할 것이다. 위기상황으로 인해 여러 국제기구와 파트너 국가들은 아르메니아에게 공급되는 지원규모를 늘릴 것으로 계획했다. 특히, 국제통화기금(IMF)은 아르메니아에게 제공되는 재정지원을 2억8천만 달러까지 늘리기로 계획했다. 독일연방공화국과 아르메니아 공화국사이에 재정협력에 대한 협정이 체결되었다. 그 협정으로 아르메니아에게 보조금, 기술지원 및 총규모 9천1백만 유로가 넘는 우대금리대출을 제공된다.
- համագործակցել 협력하다
- գործընկեր 파트너
- Եվրամիություն 유럽연합
- ընդհանուր առմամբ 일반적으로, 총합
- դրամական 금전적
- նյութատեխնիկական 물류의
- Արժույթի միջազգային հիմնադրամ 국제통화기금
- օժանդակություն 보조금, 지원금
- արտոնյալ 특혜, 우대
27. 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1 տոկոս կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: 2019년에는 2008년이후로 7.6%의 가장 높은 경제성장률을 기록하는데 성공했다. 이는 유라시아 경제연합의 회원국가, 모든 이웃국가와 유럽지역의 나라에 비해 가장 높은 것이다. 경제성장은 경제적 분기구조의 개선, 낮은 인플레이션, 안정적인 재정지표를 수반한다. 제조업은 2019년에 12% 성장했으며 2008년 이후로 처음으로 GDP의 구조에서 12.1%를 차지하여 경제의 주요지점이 되었다.
- ուղեկցվել 동반하다, 수반하다
- ճյուղ 분기, 가지
- գնաճ 인플레이션
- Մշակող արդյունաբերություն 제조업
28. 2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2 տոկոսով։ Ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7 տոկոս աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41 տոկոսով։ 2019년에 아르메니아의 경제에서 가장 높은 성장은 주택과 대중음식서비스분야가 기록되었고 작년에 비해 27.2% 성장했다. 2019년 동안 아르메니아에 방문한 관광객의 수는 14.7% 증가하여 분야별 성장에 크게 기여하였다. 작년기간동안 내수관광업은 41%로 증가하였다.
- էականորեն 크게
- նպաստել 기여하다
29. 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 մլն գործարք, ինչը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2.5 մլն գործարքով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 48 տոկոսով կամ 1.6 մլն գործարքով: Օտարերկրյա քարտերից 2019 թվականին ստացվել է 178 մլրդ դրամի գործարք, ինչը 2017 թվականի նկատմամբ ավելի է 44 տոկոսով կամ 54 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 28 տոկոսով կամ 38 մլրդ դրամով: 2019년 기간동안 아르메니아에서 외국은행카드로 490만 건의 거래가 이루어졌고, 이는 2017년과 비교하여 102% 또는 250만건의 거래가 증가되었다. 그리고 2018년과 비교하여 48% 또는 160만건의 거래가 이루어졌다. 외국카드로부터 2019년에 1780억 드람의 거래가 접수되었으며 이는 2017년과 비교하여 44% 또는 540억 드람이 증가했으며 그리고 2018년과 비교하여 28% 또는 380억 드람이 증가했다.
30. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3 տոկոսով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4 տոկոս), մրգային գինիների (70.8 տոկոս), խաղողի գինու (25.3 տոկոս) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3 տոկոս) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5 տոկոսով: 아르메니아산 제품과 서비스 수출은 2019년의 결과로 10.3% 증가하였다. 수출의 상당한 성장은 꼬냑(26.4%), 과일와인(70.8%), 포도와인(25.3%)와 식물성 제품(14.3%)이 등록되었다. 또한 중간 기술제품의 수출은 26.9% 성장했으며 첨단기술제품은 13.5% 성장하였다.
31. 2019 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը, 2018 թվականի համեմատությամբ, աճել է 30 տոկոսով: Ըստ տեխնոլոգիական վարչական ռեգիստրի տվյալների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունը 2020 թվականի առաջին եռամսյակում, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 26 տոկոսով։ 2020 թվականի մայիսի սկզբի դրությամբ՝ ՏՏ ոլորտի 31 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն: Ընդհանուր հարկային արտոնություն ստացած ընկերությունների թիվը 2019-2020 թվականներին կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Նորաստեղծ ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել է հայրենադարձների կողմից: 2019년에 첨단기술분야의 조직의 매출액은 2018년에 비해 30% 성장하였다. 테크로놀지 행정등록의 자료에 따르면 정보기술분야에서 활동을 수행한 조직의 총 매출액은 2020년 1분기에 2019년의 같은 기간에 비해 대략 26% 성장하였다. 2020년 5월초 현재 정보기술분야의 31개 스타트업 기업(신생기업)이 세금혜택을 받았다. 2019-2020년에 세금혜택을 받은 총 기업수는 261개에 달하며 1000개 이상의 새로운 일자리를 창출하였다. 신생기업의 대략 20%가 귀환자에 의해 설립된다.
- կազմակերպություն 조직, 단체
- գործունեություն 활동
- ՏՏ = տեղեկատվական տեխնոլոգիաներ 정보기술(IT)
- նորաստեղծ ընկերություն 스타트업 기업(신생기업)
- հայրենադարձ 송환자, 귀환자
32. 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3 տոկոս՝ նախորդ տարվա ցուցանիշի՝ 20.95 տոկոսի համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը այլ հավասար պայմաններում համարժեք է 90.7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը: 2019 թվականի արդյունքներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 1 տրլն 61 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ ավելի է շուրջ 254 մլրդ դրամով կամ 31 տոկոսով։ 2019년에 GDP대비 세금비율의 수치는 22.3%에 달하며 작년수치인 20.95%에 비해 1.38% 포인트 개선되었으며 이는 다른 동등한 조건에서 907억 드람의 추가 세수 형성에 해당한다. 2019년도 결산에 따르면 아르메니아에서 1000명의 고액납세자에 의해 납부된 세금규모는 10억 6100만 드람에 달하며 이는 2018년에 비해 1220억 드람 또는 13% 증가한 것이며 2017년에 비해 대략 2540억 드람 또는 31% 증가한 것이다.
- հարաբերակցություն 비율
- հավասար 동등한
- համարժեք ~에 상당하는 것, 등가물 -> համարժեք է ~에 해당하다
- հարկային եկամուտներ 세수, 세금수입
- գոյացում 형성
- մեծություն 크기, 규모
33. 2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48 տոկոսով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը, մի կողմից, համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, մյուս կողմից, վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը: Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են 3 տոկոսով կամ 7 մլրդ դրամով և կազմել 245 մլրդ դրամ։ 2019년에 비거주자와 관련된 은행예금은 48% 또는 3370억 드람이 증가하였으며 대략 1조 드람에 해당한다. 한편, 이런 추세는 저금리 시장에서 고금리 시장으로 자본이 흐르는 전세계의 관행과도 일치한다. 다른 한편 금융시스템에 대한 외국기업의 신뢰강화를 포함하여 아르메니아의 경제를 재확인한다. 그와 동시에 비거주자에게 제공된 대출은 3% 또는 70억 드람이 증가하였으며 이는 2450억 드람에 달한다.
- ռեզիդենտ 거주자
- ներգրավել 관련하다, 연루하다 -> ներգրավված 관련된, 연루된
- ավանդ 예금, 보증금, 착수금
- տրլն = տրիլիոն 1조
- միտում 경향, 의도
- մի կողմից 한편
- տոկոսադրույք 금리, 이자율
- համահունչ ~와 일직선을 이루는, 일치하는
- պրակտիկային 관행의
- միևնույն ժամանակ 그와 동시에
34. 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի որոշակի նվազում է արձանագրվել: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020 թվականի հունվար-մարտին կազմել է 171 անգամ՝ նախորդ տարվա 179 և 2018 թվականի 181 անգամի փոխարեն: 1000명의 고액납세자에 의해 국가예산에 납부한 세금총규모는 2020년 1월-3월에 2460억 드람에 달하며 이는 2019년 동일 기간과 비교하여 11.3% 증가하였으며 2018년과 비교하여 37.4% 증가하였다. 고액납세자 목록에 포함된 기업의 불균형 납부세금은 어느정도 감소하였다. 목록의 최대 및 최저 10대 기업이 납부한 세금의 총규모비율은 2020년 1월-3월에 171건에 달하며 작년의 179건와 2018년의 181건이었다.
- անհամաչափություն 불균형, 비대칭
- աստիճան 정도, 수준, 순위 -> աստիճանի որոշակ 어느 정도, 다소
- անգամ 1) (사례, 경우) 건, 2) (시간) 번, 3) (횟수) 회
35. 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշին գերազանցում է 49.5 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով, իսկ 2018 թվականի համապատասխան ցուցանիշներին՝ 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով։ 2020년 1분기의 자료에 따르면 예산수입은 89억 드람을 넘어섰다. 2020년 1분기 세금수입지수는 2019년 1분기의 수치에 495억 드람 또는 16.5%를 초과하였으며 2018년의 해당 수치에서 605억 드람 또는 25.3%를 초과하였다.
- եկամուտ 수입
- գերակատարել 초과하다, 과장하다
- համապատասխան ~에 상응하는, ~따라서
36. 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրվել է 111.7 մլն հատ ՀԴՄ կտրոն, որը 21.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունը 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020년 1월-3월기간동안 1억1170만건의 금전등록기 영수증이 발행되었고, 이는 작년 동일 기간에 비해 21.9% 증가한 것이다. 2020년 1월-3월 기간동안 발행된 금전등록기 영수증에 반영된 회계상 매출액은 455억 드람 또는 11.8%으로 작년 동일 기간에 비해 증가되었다. 2020년 1월-3월 기간동안 570만건의 결제서류가 출력되었으며 그것은 작년 동일기간에 비해 13.8% 증가되었다.
- տպագրել 인쇄하다, 발행하다
- ՀԴՄ = հսկիչ դրամարկղային մեքենա 금전 등록기
- կտրոն 쿠폰, 영수증
37. Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը 2019 թվականի ընթացքում նվազել է և դեկտեմբերին կազմել ռեկորդային ցածր՝ 0.85 տոկոս։ 2018 թվականի դեկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 1 տոկոս: 2020 թվականի մարտ ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 20.3 տոկոսով, գյուղատնտեսական ուղղվածության վարկերը՝ 14.3 տոկոսով: 아르메니아 상업은행에 의해 제공된 대출에서 연체대출의 비중은 2019년 기간동안 감소했으며 12월에는 기록적으로 낮은 0.85%에 달한다. 2018년 12월에 동일 지수는 1%에 해당한다. 2020년 3월에 작년 동일 달에 비해 법인 및 개인에게 제공한 대출은 20.3% 증가하였고, 농업성 대출은 14.3% 증가하였다.
- ժամկետանց վարկեր 연체대출
- կշիռ 비중
- ռեկորդային 기록적으로
- իրավաբանական 법인
- ուղղվածություն 지향, 성향
38. Վերջին 2 տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում։ 2019 թվականին առևտրային բանկերի տրամադրած վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս՝ նախորդ տարվա 59.5 տոկոսի փոխարեն։ Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թվականին կազմել է 59.3 տոկոս՝ նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն։ 2017 թվականին դոլարիզացման մակարդակն ըստ ավանդների կազմել էր 62.4 տոկոս։ 최근 2년간 은행시스템에서 달러화수준의 하락추세가 관찰되었다. 2019년 상업은행이 제공한 대출의 달러화수준은 이전해의 59.5%이 아닌 53%에 달하였다. 예금의 달러화수준은 이전해의 60%이 아닌 2019년 59.3%에 달했다. 2017년 달러화 수준은 예금에 따른 62.4%에 달했다.
- դոլարիզացիայի մակարդակ 달러화 수준 : դոլարիզացիա = 한 국가의 화폐를 미국 달러로 전환하기
- նվազում 감소, 하락
39. «Արդշինբանկը» նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ տեղաբաշխել է 300 մլն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր, ինչը հայաստանյան մասնավոր կազմակերպության համար աննախադեպ ցուցանիշ է: Այս թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում իր տեսակի մեջ լավագույնը և «Financial Times Group»-ի համաշխարհային առաջատար «The Banker» բիզնես ամսագրի կողմից արժանացել է «Տարվա գործարք» մրցանակին։ "아르드쉰뱅크"는 작년 기간동안 성공적으로 3억달러 규모로 유로존에 배치하였으며 이는 아르메니아의 민간기업에게는 전례없는 수치이다. 이 사안은 국제자본시장에서 유럽내 그런 종류에 있어 최고로 인정받았으며 세계 최고의 "파이낸셜타임즈그룹"의 비지니스잡지 "더뱅크"에 의해 "올해의 거래"의 상을 받았다.
- եվրապարտատոմսեր 유로존
- տեղաբաշխել 배치하다
- մասնավոր 민간, 사적인
- թողարկում 사안, 이슈
- ճանաչվել 인정받다
- առաջատար 선두적인, 가장 중요한 -> համաշխարհային առաջատար 월드리더
- մրցանակ 상, 수상
- արժանացել 상을 받다
40. 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է շուրջ 138000 սուբյեկտ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 27000-ով։ Ընդ որում, աճի հիմնական մասը պայմանավորված է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների ակտիվությամբ։ Մասնավորապես, տարեկան կտրվածքով՝ - շուրջ 15700-ով աճել է ԱՁ-ների թիվը, 2020년 1월 1일자 현재, 기존 납세자의 수는 대략 138000 명에 달하며 이는 작년에 비해 대략 27000 명이 증가하였다. 또한 증가의 실질적인 부분은 사업활동을 확장하는 주체의 적극성에 달려있다. 특히, 1년동안 대략 15700건으로 민간기업의 수가 증가되었다.
- շուրջ 5300-ով աճել է ՍՊԸ-ների թիվը,
- ՓԲԸ-երի և ԲԲԸ-երի թվերն աճել են համապատասխանաբար 126-ով և 24-ով։
- տարեկան կտրվածք 일년동안 (կտրվածք는 시간의 단위, 직해하면 일년을 잘라내면 = 일년단위로, 일년내에)
- ԱՁ = անհատական ձեռնարկություն 민간기업
41. 2019 թվականին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 5.6 տոկոսով: Համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2 տոկոսով։ Միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92 տոկոսով: 2019년에 세무당국이 실시한 종합세무조사건수는 2018년 동일기간에 비해, 5.6% 감소하였다. 종합조사수의 감소조건에 등록된 추가채무금액은 81.2% 증가하였다. 동시에 조사건당 추가채무금액 92% 증가하였다.
- հարկային մարմին 세무당국
- համալիր 복합, (건물)단지, 종합 -> համալիր հարկային ստուգումներ 종합세무조사
- ստուգում 조사, 확인
- պարտավորություն 책무, 약속
42. Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ` 16 մլն եվրո, Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը (SME equity fund), որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 մլն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով՝ այդպիսով խթանելով նաև ՓՄՁ-ների միջազգայնացումը: 유럽연합과 유럽재건개발은행의 1600만 유로의 지원으로 아르메니아에서 최초의 사모투자펀드(SME 지분펀드)가 시작되었으며, 이는 "앰버자본"의 국제투자회사가 관리할 것이다. 기금은 총 7000만 유로가 조성되어 기업지배구조 및 투명성개선을 통해 수혜자인 중소기업의 경쟁력을 향상시키기 위해 아르메니아의 중소기업에 투자될 것이다. 그래서 또한 중소기업의 국제화를 촉진시킬 것이다.
- աջակցություն 지원
- մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ 사모투자펀드
- կառավարել 관리하다
- ներգրավել 포함하다
- ՓՄՁ = փոքր և միջին ձեռնարկատիրություններ 중소기업
- շահառու 수혜자
- կորպորատիվ 기업의
- կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործ 기업지배구조 및 투명성개선
- խթանել 촉진하다
43. Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է Հայաստանը հանել Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «մոխրագույն ցուցակից»։ Տվյալ փաստը հեղինակության առումով լավ ազդակ է, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանն այլևս դիտարկելու են որպես հարկային առումներով համագործակցող երկիր։ 유럽경제금융위원회는 아르메니아를 유럽연합과 세금문제에 관해 협력하지 않는 국가의 "회색명단"에서 제외시키기로 결정했다. 상기 사실은 평판의 관점에서 좋은 신호이다. 왜냐하면 유럽연합의 파트너들은 아르메니아를 이미 세금의 관점에서 협력국가로 간주할 것이기 때문이다.
- Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը 유럽경제금융위원회
- ցուցակ 명단, 명부 -> ցուցակել (명부에) 이름을 올리다, 상장하다, 기재하다
- հեղինակություն 평판, 명성 -> հեղինակության առումով 평판의 관점으로
- ազդել 영향을 주다 -> ազդակ 징후, 신호
- ԵՄ = Եվրոպական միություն 유럽 연합
- այլևս 더이상, 이미
- դիտարկել 간주하다, 여기다
44. Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ ավելացավ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսեր թողարկող ընկերությունների թիվը՝ 10-ից դառնալով 11, որը, ի թիվս այլ պատճառների, տեղի ունեցավ Հարկային օրենսգրքում ցուցակված ընկերությունների շահաբաժինների՝ եկամտային հարկից ազատվելու արդյունքում։ Սրա արդյունքում էական կբարձրանան Հայաստանի «Doing Business»-ի միավորները: 최근 4년간 처음으로 아르메니아 증권거래소에서 상장된 주식을 발행한 회사의 수는 10개에서 11개가 되었는데, 무엇보다도 그 이유는 세금코드에 기재된 회사의 배당금이 소득세 감면의 결과로 발생했다. 이런 결과로 아르메니아의 "Doing Business"의 점수는 크게 향상될 것이다.
- Հայաստանի ֆոնդային բորսա 아르메니아 증권거래소
- բաժնետոմ 주식
- թողարկել 발행하다
- ի թիվս այլ 무엇보다도
- օրենսգիրք 코드
- շահաբաժին 배당금, (도박에서의) 상금
- եկամուտ 소득 -> եկամտային հարկ 소득세 -> եկամտային հարկից ազատվել 소득세를 감면하다
- միավոր 점수
- էական 크게
45. Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել կամ վերանորոգման փուլում են գտնվում մարզերի զբոսաշրջային հիմնական ուղղություններ տանող ճանապարհները և զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքները՝ Տաթևի վանական համալիր, «Սոճուտ» դենդրոպարկ, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցներ, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոր Վիրապ վանք, Մակարավանք: 세계은행과의 협력의 결과로 지역의 주요관광지로 이어지는 도로 및 타테브 수도원, "소추트" 수목원, "쿠마이르 역사지구"의 6개 거리, "바위의 심포지움" 자연기념물, 호르비랍 수도원, 마카라 수도원 등 관광지 인근의 사회기반시설이 수리되거나 수리과정에 있다.
- զբոսաշրջային հիմնական ուղղություններ 주요관광지
- տանել 이어지다, 운송하다, 데려가다
- հարակից ~의 옆에, 인근에
- ենթակառուցվածք 사회기반시설, 인프라
- վանական 수도사, -> վանական համալիր 수도원 단지 -> վանք 수도원
- դենդրոպարկ 수목원
- հուշարձան 기념물, 기념비
46. Կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու գործընթացը շարունակվում է: Այսօրվա դրությամբ Հայաստանում կա գործող 44 սպանդանոց, որից 19-ը՝ ծառայություններ մատուցող: Կառուցման փուլում են ևս 82-ը, որոնց նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործել, մնացածը կգործարկվեն մինչև տարեվերջ: Հանրպետությունն ունի 70-80 սպանդանոցի կարիք: 동물의 도축장의 도살 공정은 계속된다. 오늘날 현재 아르메니아에서는 44개의 도축장이 운영되고 있으며 그중 19개가 서비스를 제공하고 있다. 82개가 건설단계에 있으며 그중 최소 50%이상이 7월 1일자로 운영을 시작하고 나머지는 연말까지 운영될 것이다. 공화국은 70-80개의 도축장이 필요하다.
- սպանդանոց 도축장
- մորթ 가죽 -> մորթել 가죽을 벗기다 -> մորթի 모피 -> մորթի անցնել 도살하다
47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով՝ 97-ից դառնալով 92 տոկոս։ Մրցակցության ավելացումը, մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները, մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ։ 2019년 디젤연료시장에서 상당한 변화가 기록되었다. 특히 디젤연료 수입업체의 수는 6개에서 17개가 되어 11개가 증가하였으며 대형수입회사의 점유율은 97%에서 92%가 되어 5% 줄어들었다. 한편에서 경쟁의 심화와 다른한편에서 전세계적인 유가의 추세는 아르메니에서 석유제품각겨의 감소에 영향을 주었으며 2018년 5월자로 디젤연료가격은 470 드람이 있었으나 2020년 5월에는 300드람이었다. 1년의 기간동안 휘발유가격은 약 38% 감소하여 420 드람에서 280 드람까지 감소하였다.
- գրանցվել 기록되다, 등록되다, 신고하다
- ներկրող 수입업체, 수입자
- մասնաբաժին 점유율
- կրճատվել 줄어들다, 감소하다
- նավթամթերք 석유제품
48. Կարագի շուկայում 2019 թվականի ընթացքում, 2018 թվականի համեմատ, կենտրոնացվածության աստիճանը նվազել է. առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62 տոկոսից կրճատվել է՝ կազմելով 49 տոկոս: Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4383 դրամ, 2019 թվականին՝ 3906 դրամ, իսկ ներկայում՝ 3680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16 տոկոսով: 버터시장에서 2018년에 비해 2019년 한해동안 집중도가 감소하여 최대 매출규모를 가진 회사의 점유율은 62%에서 49%에 달하면서 감소하였다. 동시에 버터의 평균소매가격은 2018년 4383 드람에 달하였으나 2019년에 3906 드람이고 현재는 3680 드람이 되었다. 2018년에 비해 16%로 지속적인 가격하락이 발생하였다.
- կարագ 버터
- կենտրոնացվածություն 집중, 농도
- աստիճան 정도, 수준
- գնանկում 디플레이션, (지속적인) 가격하락
49. Շաքարավազի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում նվազել է կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտի տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով 67 տոկոսից դառնալով 49 տոկոս, իսկ իրացման մասով՝ 95 տոկոսից դառնալով 88 տոկոս։ Տեղի ունեցած վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում՝ շաքարավազի շուկայում վերջին 2 տարում տեղի է ունեցել շուրջ 24 տոկոս գնանկում։ Մասնավորապես, եթե 2018 թվականի մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020 թվականին այն արժե 255 դրամ։ 설탕시장에서 최근 2년동안 집중도가 감소한 결과로 최대 수입 및 판매규모를 가진 사업체의 비중은 수입부문에서 67%에서 49%가 되었으며 판매부문에서 95%에서 88%가 되었다. 발생된 재배치와 세계적인 추세의 결과로 설탕시장에서 최근 2년간 대략 24%의 가격하락이 발생하였다. 특히, 2018년 5월자로 1킬로당 설탕가격은 335 드람이었으나 2020년에 그 가격은 255 드람이다.
- շաքարավազ 설탕
- տեսակարար կշիռ 비중
- վերադասավորում 재배열, 재배치
50. Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 2019 թվականին աշխատանք փնտրող 85000 քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13800 հոգի կամ 45 տոկոսով ավելի, քան 2017 թվականին կամ 12 տոկոսով ավելի, քան 2018 թվականին: Հատկանշական է, որ 2019 թվականի ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7497 աշխատանք փնտրող, որից 4600 շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի: Զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկների թիվը 2017 թվականի (1759 գործազուրկ) համեմատ ավելի է 4 անգամ, իսկ 2018 թվականի (2672 գործազուրկ) համեմատ՝ 2.8 անգամ: 국가고용기관의 지원으로 2019년에 85000명의 구직자중 13800명 또는 2017년보다 45%이상, 2018년보다 12%이상 일자리를 제공하였다. 주목할만한 것은 2019년 기간동안 국가 고용프로그램에서 7497명의 구직자가 포함되었으며 그중 4600명의 수혜자에게 영구적인 일자리를 제공되었다. 고용프로그램에 포함된 실업자의 수는 2017년(1759명의 실업자)에 비해, 4배나 증가하였고, 2018년(2672명의 실업자)에 비해, 2.8배 증가하였다.
- զբաղվածություն 고용
- պետական գործակալություն 정부기관
- հատկանշական 주목할만한
- ընդգրկվել 포함되다
- մշտական 영구적인
- գործազուրկ 실업자
51. Իջեցվել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, ինչի արդյունքում կենսաթոշակների բարձրացման պարագայում 11000 ընտանիք պահպանել է նպաստի իրավունքը, և հավելյալ շուրջ 1000 ընտանիք ներառվել է համակարգ։ 개인적 및 사회적 혜택에 대한 권리를 부여한 한계단위가 줄어들었다, 이 결과로 연금이 상승하는 경우에 있어서 11000 가족이 혜택을 받을 권리를 유지했으며 추가로 대략 1000 가족이 시스템에 포함되었다.
- նպաստ 비용, 보조금, 지불
- իրավունք 권리
- սահման 한계, 국경
- կենսաթոշակ 연금
- պահպանել 유지하다, 보존하다, 돌보다, (금전적으로) 후원하다
52. Ամբողջությամբ կփոխհատուցվեն պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնության, մասնավորապես՝ սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների ծախսերը։ 2019 թվականին կառավարության որոշմամբ պետպատվերի շրջանակում նշված ծառայություններից սկսել էին օգտվել ժամկետային զինծառայողների ընտանիքները, այժմ շահառուների շրջանակն ընդլայնվել է։ 직업군인 및 경찰관의 가족 구성원의 복잡하고 비싼 의료비, 특히, 심장, 뇌 및 기타 16가지 외과수술 비용은 전액 상환될 것이다. 2019년 정부의 결정에 따라 국가질서의 틀안에서 기한제 군인의 가족들은 언급된 서비스를 이용하기 시작했으며 이제는 수혜자의 범위가 확장되었다.
- զինծառայող 군인 -> պայմանագրային զինծառայողներ 계약직 군인, 직업군인
- սպայական 장교
- անձնակազմ (전체) 직원, (군대) 참모 -> սպայական անձնակազմ 경찰관
- բուժօգնություն 의료지원
- վիրահատություն 외과수술
- պետպատվեր 국가질서
- ժամկետային զինծառայողներ 기한제 군인, 징집병
53. Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 2020 թվականի հունվարի 1-ից ավելացել են 30 տոկոսով։ 교도소에서 종사하는 사람의 급여는 2020년 1월 1일부터 30% 증가하였다.
- քրեակատարողական հիմնարկներ 교도소
54. Մայիսի 1-ից միջինում 30 տոկոսով բարձրացվել են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձերը: Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը դարձել է 130.900 դրամ, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.100 դրամ։ Կառավարությունն այս ուղղությամբ հատկացրել է 36․6 մլն դրամ։ 24시간 어린이 돌봄시설의 대략 230명의 직원급여가 5월 1일부터 평균적으로 30% 상승되었다. 일반적인 유형의 고아원에서 평균급여는 130,900 드람이 되었으며 특별유형의 고아원에서는 174,100 드람이 되었다. 정부는 이러한 지침으로 3660만 드람을 할당하였다.
- շուրջօրյա 24시간, 하루종일 -> շուրջօրյա խնամք 24시간 돌봄
- հաստատություն 시설, 기관
- մանկատներ 고아원
55. Ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։ Ըստ փոփոխությունների՝ փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք։ 2020 թվականին փոխհատուցման համար նախատեսվել է 1․2 մլրդ դրամ։ 소련 저축은행의 아르메니아 소비에트 사회주의 공화국 공화당은행에서 1993년 6월 10일까지 입금되었던 현금성 예금에 대한 보상권리를 가진 수혜자의 범위가 확장되었다. 개정안에 따르면, 아르메니아 공화국 국방작전에 참여하거나 작전의 결과로 미사용중이고 적에 의해 경작지를 찬탈당한 경우를 가진 국경주변의 지방자치구에 2014년 8월 1일자로 등재된 사람은 보상을 받을 수 있다. 2020년에 보상을 위하여 12억 드람이 계획되었다.
- ԽՍՀՄ = Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 소비에트 사회주의 공화국 연방
- խնայբանկ 저축은행
- հանրապետական բանկ 공화당은행
- ՀԽՍՀ = Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 아르메니아 소비에트 사회주의 공화국
- փոխհատուցում 보상
- մարտ 전투, 행진 -> մարտական գործողություն 전투활동, 작전
- մասնակ 참가, 참여
- հակառակորդ 상대방
- հողատարածք 토지, 경작지
- գնդակոծել 사격하다
56. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի 300.000 դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։ 위대한 애국전쟁에서 승리 75주년을 맞이하여 287명의 재향군인에게 300,000 드람의 일회성 금전적 보상이 제공되었다.
- հաղթանակ 승리
- ամյակի առթիվ 주년을 맞이하여
- վետերան 재향군인
- պարգևատր 보상
57. 2020 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքվել 12 հասարակական կազմակերպությունների հետ՝ նախորդ տարվա 3-ի փոխարեն՝ ամսական շուրջ 460 հաշմանդամություն ունեցող անձի՝ նախորդ տարվա 190-ի փոխարեն խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: Ընդլայնվել է նաև ծառայությունների մատուցման աշխարհագրությունը: 이전 년도의 190명 대신 월간 약 460명의 장애를 가진 사람에게 사회적-재활 서비스를 제공할 목적으로 이전년도에 3개에서 2020년에는 12개의 NGO와 보조금 계약이 체결되었다. 또한 서비스의 제공지역도 확장되었다.
- դրամաշնորհ 보조금
- հասարակական կազմակերպություն NGO
- հաշմանդամություն (신체적, 정신적) 장애
- վերականգնող 재활
- աշխարհագրություն 지역
58. Կառավարության որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով։ Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ, 60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։ 정부의 결정에 따라 향후 그들에게 완전하고 안정적인 재통합을 제공할 목적으로 아르메니아로 강제 송환된 아르메니아 공화국 국민에게 지원이 제공된다. 임시 주택의 제공은 아파트를 임대하기 위한 보조금이 6개월간, 60,000 아르메니아 공화국 드람으로 제공될 예정이다. 프로그램의 대상그룹은 재입국(재입국) 계약의 틀에서 귀환자와 외국으로부터 추방되거나 쫓겨난 보다 취약한 아르메니아 공화국의 국민으로 규정되었다.
- աջակցություն 지원
- հարկադիր 강제적으로
- վերաինտեգրում 재통합
- կացարան 주거지, 주택
- վարձակալել 임대하다
- սուբսիդիա 보조금
- թիրախա 대상, 타겟
- հետընդունում 재입국, 재허가
- արտաքսել 추방하다
- վտարել 쫓아내다
- խոցելի 취약한
59. Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը, 2017 թվականի համեմատ, 2019 թվականին աճել է 25.5 տոկոսով կամ 38.73 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 3.4 տոկոսով կամ 1377-ով, իսկ առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 29.5 տոկոսով կամ 46.500 դրամով: 보건분야의 총 매출액은 2017년에 비해, 2019년 25.5% 또는 387.3억 드람 증가하였다. 동일 기간에 보건분야의 직원수는 3.4% 또는 1377명으로 증가하였고 보건분야의 직원의 평균 급여는 29.5% 또는 46,500 드람 증가하였다.
60. Կառավարությունը հաստատել է առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, որով օրենսդրորեն ամրագրվել են բնակչության որոշ խմբերի սկրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով կիրառվող պետության կողմից երաշխավորված ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր տարի իրենց վերարտադրողական ներուժը կբարելավեն շուրջ 1000 դեռահաս, 14000 ամուսնական զույգ, ինչպես նաև պերինատալ կորուստներ ու անպտղություն ունեցած շուրջ 2500- 3000 կին։ 정부는 보건요소로 인해 출생률을 개선하고 프로그램의 이행을 보장하는 2020-2023년 대응프로그램을 승인하였다. 그로 인해 인구의 특정집단의 검사에서 예약, 생식기 장애의 조기발견 및 치료목적으로 적용가능한 상태에 의해 보장된 서비스 제공의 절차 및 조건이 법에 의해 규정되어 있다. 이 프로그램의 결과로 매년 그들의 생식능력을 대략 1000명의 십대, 14000쌍의 부부, 뿐만아니라 출산전후 손실과 불임을 가진 대략 2500-3000명의 여성을 개선시킬 것이다.
- գործոն 요인, 요소
- սկրինինգ (질병, 결격 사유를 찾기 위한) 검사
- վերարտադրողական խանգարումներ 생식기 장애
- պետություն 상태
- երաշխավորել 보장하다
- ներգրավել 포함하다
- ներուժ 잠재력, 가능성
- դեռահաս 십대
- պերինատալ 주산기의, 분만기의, 출산전후의
- կորուստ 손실
- անպտղություն 불임
61. Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը, և ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019 թվականին միջինում նվազել են 6 տոկոսով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13 տոկոսով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր։ 정부가 채택한 결정안의 결과로 의약품의 수입병행절차가 단순화되어, 이로 인해 경쟁이 심화되었으며, 직수입으로 수입되어진 의약품의 도매가는 2019년 평균 6% 감소하였다. 이외에도, 시장에서 주요 수입 의약품의 평균적으로 13% 낮아진 가격으로 수입병행된 의약품을 발견되었다.
- ուղիղ ներկրմամբ 직수입으로
62. 2020 թվականի հուլիսի 1-ից հնարավոր կլինի, դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը։ Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։ 2020년 7월 1일부터 약품은 추가적인 검사에 보내는 것없이 간단하게 "Tax Stamp" 모바일 응용프로그램을 통해 핸드폰으로 의약품상자에 인쇄되어진 QR코드를 스캔하여 판매되고 있는 약품의 승인과 안전성 여부를 확인할 수 있다. 이 장치는
- հավելված 응용프로그램
- սկանավորել 스캔하다
- գործիք 장치
63. Ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակը սեպտեմբերի 1-ից 35000 դրամով կբարձրանա: 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ բուհերի ասպիրանտների կրթաթոշակը գրեթե կրկնակի կավելանա։ Կրթաթոշակի չափը հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար կկազմի 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտների համար` 65000 դրամ։
64. Ազգային ժողովն ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենսդրական կարգավորումը, որով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը կվերադարձվի՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Պետության կողմից իրականացվել է սոցիալապես անապահով շուրջ 2230 ուսանողի, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ընտանիքների ուսանողների՝ շուրջ 917 ուսանողի ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100 տոկոսի չափով: Փոխհատուցում ստացած ուսանողների թիվը 2019 թվականին կազմել է շուրջ 3147, ուսման վարձավճարի փոխհատուցման գումարը՝ 654 մլն դրամ։ Տարբեր չափերով փոխհատուցվել են նաև 2 և ավելի երեխա ունեցող, ապրիլյան պատերազմի օրերին ծառայած ուսանողների վարձավճարները։
65. Կառավարության որոշմամբ Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 200.000 դրամ։ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է պատվովճարների վճարում՝ համապատասխանաբար 140.000 և 100.000 դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել, ինչպես նաև պատվովճարի տրամադրում օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝ նախկին 55.000 դրամի փոխարեն 100.000 դրամ: Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով:
66. 2020 թվականի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է ավելի քան 1.5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվելու է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում» և «Պայմանագրային հետազոտությունների նոր գիտական թեմաների, այդ թվում` թիրախային՝ նպատակային գիտական թեմաների ֆինանսավորում» ծախսային ծրագրերի իրականացմանը:
67. Սկսած 2020 թվականի մարտի 1-ից՝ բոլոր կենսաթոշակառուները կարող են թատերական և համերգային ներկայացումների, ինչպես նաև թանգարաններ այցելել անվճար:
68. Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով հարևան բոլոր երկրներից: Նախորդ զեկույցում զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը հայտնվել է 86-րդ տեղում։
69. «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած ամենամյա «Ժողովրդավարություն 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած 4 երկրների շարքում։ Զեկույցում ներկայացված 6 ինդեքսներից 5-ում Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, գրանցել է զգալի առաջընթաց՝ բարելավելով իր դիրքերը։
70. Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Անցյալ տարվա համեմատ՝ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 հորիզոնականով։
71. Ըստ Բերտելսմանի տրանսֆորմացիայի 2020 թվականի ցուցիչի՝ Հայաստանն առաջընթաց է արձանագրել սահմանված բոլոր 3 չափորոշիչներով՝ մասնավորապես, 38 հորիզոնականով բարելավել է դիրքերը քաղաքական, 4 հորիզոնականով՝ տնտեսական և 30 հորիզոնականով՝ կառավարման չափորոշիչներում: Հայաստանը քաղաքական տրանսֆորմացիայի մասով աշխարհում 34-րդն է, տնտեսական տրանսֆորմացիայով՝ 43-րդը և կառավարման ցուցիչով՝ 55-րդը:
72. «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2 միավորով բարելավել է իր ցուցանիշը և, ստանալով 53 միավոր, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։ Նույն կառույցի կողմից հրապարակվող «Անցումային երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ վերջին 2 տարիներին Հայաստանը գրանցել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենամեծ երկամյա ցուցանիշը։
73. «Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը համարվել է ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից մեկը և 6 հորիզոնականով բարելավել իր դիրքերը՝ զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը։
74. «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը, 2018 թվականի վերլուծության համեմատ, բարելավել է 7 միավորով ու 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։
75. Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի և «Ազատության բարոմետր ինդեքսի» հեղինակների կողմից հրապարակված «Մարդու իրավունքների ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 5․78 միավորից բարձրացրել է իր միավորը մինչև 6․10 և հայտնվել 37-րդ հորիզոնականում։
76. «Freedom Barometer 2019»-ի տվյալներով՝ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, իր դիրքերը բարելավել է 7.21 միավորով և, ստանալով 60.14 միավոր, 45 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-րդ հորիզոնականի փոխարեն։ Զեկույցում արձանագրված է, որ 2019 թվականին փոքրաթիվ երկրների է հաջողվել առաջընթաց արձանագրել օրենքի գերակայության ապահովման հարցում, և Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան դրա վառ օրինակներն են։
77. Ազգային ժողովի կողմից հաստատված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ընդլայնվել է հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, և դյուրացվել են մաքսային ընթացակարգերը։ Մասնավորապես, վերջին մեկ տարում Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներն ազատվում են մինչև 5000 եվրո արժողությամբ ներմուծած ապրանքների համար նախատեսված մաքսային վճարներից։ Եթե վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 915 օր անձը բացակայել է Հայաստանից, ապա ազատվում է ներմուծած անձնական իրերի՝ հագուստ, կահույք, տեխնիկա և այլն, ինչպես նաև մեկ ավտոմեքենայի համար նախատեսված մաքսային վճարներից։
78. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017 թվականին կազմել է 10000, 2018 թվականին՝ 12400, իսկ 2019 թվականին՝ 14900։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար 8100, 9100 և 13000 անձի։
79. Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը շարունակում է նվազել. Մասնավորապես, 2017 թվականին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018 թվականին՝ 1963, իսկ 2019 թվականին՝ 1556 հոգի։ Համապատասխանաբար շարունակում է նվազել ազատազրկված դատապարտյալների թիվը. 2017 թվականին այն կազմել է 1410, 2018 թվականին՝ 1148, իսկ 2019 թվականին՝ 1037 հոգի։
80. Հայաստանի քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ փակից կիսափակ, իսկ 8 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, ինչը հանդիսանում է աննախադեպ իրադարձություն քրեակատարողական ոլորտում: Բացի այդ, 2020 թվականին պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2 ցմահ դատապարտյալ։
81. 2019 թվականից «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկած սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելու փորձնական ծրագիրն ունի 100 տոկոս ցուցանիշ: Իրականացված ծրագրի բարձր արդյունավետության և շահառուների գոհունակության շնորհիվ 2020 թվականի մարտից այն ներդրվեց նաև «Աբովյան», «Գորիս», ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մայիսից կներդրվի «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, որի արդյունքում սննդով ապահովվում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ը: Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:
82. Վերջին ամիսների ընթացքում դադարեցվել է թվով 11 ընդերքօգտագործման իրավունք, որից 4-ը՝ 4 մետաղական հանքի շահագործման իրավունք։ Հանքերից 3-ը եղել են ոսկու, 1-ը՝ պղնձի հանքավայր։ 569 զգուշացում է ուղարկվել ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով, և զգուշացումների հիմքերը չվերացնելու համար ներկայացվել է 86 միջնորդագիր՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նպատակով։ Արդյունքում շուրջ 695 մլն դրամ ապառք է վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
83. 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ: Աշխատանքների շնորհիվ ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է 382 խախտում։
84. 2019 թվականին արձանագրվել է 1863 բնապահպանական իրավախախտում, որը նախորդ տարվա համեմատ 71 տոկոս ավելի է, որոնց հիմքով հարուցվել է 1228 վարչական վարույթ, աճը՝ 13.6 տոկոս, վարչական տույժի է ենթարկվել 914 անձ՝ նախորդող տարվա 774-ի փոխարեն: 2019 թվականի ընթացքում վերահսկողական աշխատանքների շնորհիվ իրականացվել է 1358 վնասի հաշվարկ. հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2 մլրդ 658.7 մլն դրամի չափով վնաս, աճը՝ 64 տոկոս: 2019 թվականի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արձանագրված խախտումների փոխհատուցման մասով պետական բյուջե է մուտքագրվել 512.3 մլն դրամ գումար՝ 2018 թվականի 172.6 մլն դրամի և 2017 թվականի 63.7 մլն դրամի համեմատ:
85. 2019 թվականին Հայաստանում ապօրինի անտառհատման և որսագողության դեպքերը ակնհայտ նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքը անտառներ ավելի հազվադեպ կամ ավելի քիչ է դարձել։ Արդյունքում կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացավ։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթայի վերականգնման։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում այստեղ տեսել են 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով 4-րդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։
86. 2019 թվականի ընթացքում 160 հա տարածքի վրա տնկվել է մոտ 500000 հատ ծառ։
87. 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը:
88. Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով: Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով:
89. 2019 թվականի հունիսից՝ թվով 5 քաղաքացիական կազմակերպությունների կողմից զորամասերի ճնշող մեծամասնությունում, 2020 թվականի մայիսի 1-ից՝ նաև մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի 54 տոկոսում իրականացվում է սննդի մատուցման ծառայություն: Նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների շուրջ 80 տոկոսը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել Զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը:
90. Հայաստանի տարածքում 350 կմ և ավելի հեռավորությամբ արձակուրդ մեկնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերն ավելացվել են։ Կառավարության համապատասխան որոշումը տարածվում է նաև Ոստիկանության զորքերի և Ազգային անվտանգության ծառայողների վրա։
91. 2019 թվականի ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ՝ 2018 թվականին արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս: 2019 թվականին քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 45.7 տոկոսով: Հատկանշական է, որ 2018-2019 թվականներին քննված քրեական գործերի շրջանակում բացահայտված, պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 190.7 մլրդ դրամ, ինչն ավելի քան 5.2 անգամ գերազանցում է 2009-2017 թվականներին հայտնաբերված վնասի չափը՝ միասին վերցրած, որը կազմում է 36.5 մլրդ դրամ: Իսկ վերականգնված վնասը՝ 40.2 մլրդ դրամ, նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90 տոկոսով:
92. Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ, մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսվում։
93. Ազգային ժողովը հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամը: Օրենքը թույլ է տալիս այնպիսի գույքի բռնագանձում, որի ձեռքբերումը չի հիմնավորվում եկամտի օրինական աղբյուրներով։ Օրենքը տարածվելու է միայն քաղաքական գործիչների և գործարարների չհաշվառված գույքի վրա, և ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը: Գլխավոր դատախազության կազմում գործելու է նոր իրավասու մարմին, որը թույլ կտա ակտիվների ուսումնասիրություն իրականացնել և պետության օգտին բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը:
94. Մշակվել և կառավարության կողմից հաստատվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի նոր ձևանմուշը, ինչպես նաև հայտարարագրի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, օրենքով ներդրվել են բարեվարքության ստուգման և հայտարարագրման համակարգի արդյունավետությանն ուղղված մեխանիզմներ։ Նոր ձևանմուշները ներառելու են որակական վերլուծության համար անհրաժեշտ տվյալներ, մասնավորապես՝ պաշտոնյաները ներկայացնելու են ոչ միայն այդ պահին ունեցած գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, այլ նաև այդ գույքի վերաբերյալ տվյալներ են հավաքվելու ամբողջ տարվա ընթացքում՝ ցանկացած գործարքի դեպքում: Անձն իր դրամական միջոցների ծագման աղբյուրների մասին ևս տեղեկատվություն պետք է ներկայացնի, ինչը նախկինում բացակայել է:
95. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանվել է չափագիտական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս նախապես 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը, ինչի արդյունքում կտրուկ ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը։ Այս փոփոխության արդյունքում նվազել են թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքները։ Այժմ տարվում են աշխատանքներ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ առաջիկայում հնարավոր կլինի հասնել խախտումների բացառման, իսկ, այնուամենայնիվ, խախտումների արձանագրման դեպքում նախատեսվում է կասեցնել տնտեսվարողների գործունեությունը։
96. Ի կատարումն կառավարության որդեգրած՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածությունը մեծացնելու քաղաքականության՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ոստիկանության բաժնի և բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել:
97. Համավարակը կանխելու պահանջներից ելնելով՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ավանդական երթի փոխարեն կազմակերպվեց վիրտուալ «Հիշողության երթ», որը քաղաքակրթական և մշակութային նոր նշաձող սահմանեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի արարողակարգում:
98. Հայաստանի ոստիկանության 2020 թվականի կարիքների համար հայտարարված մրցույթների արդյունքում տնտեսվել է 1.4 մլրդ դրամ՝ նախատեսված գումարի ավելի քան 20 տոկոսի չափով: Վառելիքի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կազմակերպչական միջոցառումների արդյունքում 2020 թվականի ընթացքում հաջողվել է տնտեսել 86520 լիտր վառելիք: 2020 թվականի մայիսից ներդրվել է օպերլիազորների, հետաքննիչների, համայնքային ոստիկանների և այլ ծառայողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համակարգը։ Լրացուցիչ հատկացված միջոցների հաշվին 2020 թվականի մայիսից ամբողջությամբ ապահովվելու է ոստիկանության զորքերի շարքային կազմի, պայմանագրային զինծառայողների բնակվարձերի փոխհատուցում։
99. Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ:
100. Կառավարությունն ընդունել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝
ա) 2 և ավելի երեխա ունեցող ընտանիքները այս տարվա հուլիսի 1-ից հետո մինչև 30 մլն դրամ արժեքով բնակարան ձեռք բերելու պարագայում կստանան միանվագ աջակցություն՝ բնակարանի գնի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: 3-րդ և ամեն հաջորդ երեխայի պարագայում բնակարանի գնի շեմը բարձրանում է 5 մլն դրամով, իսկ միանվագ դրամական օգնությունը կարող է հասնել մինչև 2 մլն դրամի:
բ) առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել հիփոթեքային վարկի կանխավճարի ապահովագրության ծրագրից: Դրամական աջակցության չափը կազմում է կանխավճարի ապահովագրության 90 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 180.000 դրամը:
գ) Ծրագրից կարող է օգտվել հուլիսի 1-ից հետո երեխա ունեցող ընտանիքը, եթե առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ:
Եթե ծնված երեխան ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան է, աջակցությունը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի, իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500.000 դրամը:
Եթե ծնված երեխան ընտանիքի 3-րդ և հաջորդ երեխան է,աջակցությունը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի, իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը:
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա աջակցության չափը ավելի է հաշվարկվում շուրջ 50 տոկոսով, այսինքն՝ եթե պիտի 1 մլն դրամ աջակցություն ստանար, կստանա 1.5 մլն դրամ, եթե պիտի 2 մլն դրամ ստանար, կստանա 3 մլն դրամ:
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 18일자) (0) | 2020.05.18 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 17일자) (0) | 2020.05.18 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 16일자) (0) | 2020.05.16 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 15일자) (0) | 2020.05.15 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 5월 14일자) (0) | 2020.05.14 |