휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 24일자) 본문
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջային տրանսպորտային ոլորտին աջակցելու ծրագրի մանրամասները: 띠그란 하차뜨리안은 관광운송분야를 지원하기 위한 세부사항을 발표하였다.
- մանրամասներ 세부사항
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ից ուժի մեջ է մտնում կառավարության հակաճգնաժամային 25-րդ՝ զբոսաշրջային-տրանսպորտային ոլորտի աջակցության միջոցառումը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 9월 24일, 아르멘프레스: 9월 24일부터 정부의 관광운송분야를 지원하기 위한 위기방지 제 25 차 조치가 발효된다. 그에 관하여 정부회기에서 총리인 니콜 파쉬니안이 언급하였다.
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականի ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք գործում են տուրիզմի ոլորտում։ «Այսինքն՝ դրանք այն ընկերություններն են, որոնք հյուրանոցների պատվերներն են կատարել, որոնց ծառայություններն ուղղված են եղել տուրօպերատորներին կամ այնպիսի պատվերներ են կատարել, որոնց դիմաց վճարումներն ստացվել են օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների հաշիվներից։ Եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ձևավորված լինի այս երեք պատվիրատուներից։ Ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։ 경제부 장관인 띠끄란 하차뜨리안의 말에 따르면, 프로그램의 수혜자는 2019년 한해 동안 제공된 서비스에 대해 관광분야에서 운영되고 있는 조직으로부터 주된 수입을 받은 운송회사들이다. "다시말해서 호텔의 주문을 이행하고, 그들의 서비스를 여행사에 제공하거나 그러한 주문을 이행하며, 그것들에 대한 지불을 외국시민 또는 조직의 계좌로부터 받은 회사들입니다. 수익의 50% 이상이 이 3 고객들로부터 형성되어야합니다. 2019년 1월 1일 이전에 설립된 회사들은 이 프로그램을 활용할 수 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 장관은 말하였다.
- շահառու 수혜자
- մատուցել 제공하다
- կազմակերպություն 조직
- եկամուտ 수입, 수익
- առավելապես 주로
- պատվեր 주문
- տուրօպերատոր 여행사
- պատվիրատու 고객
Նրա տեղեկացմամբ, հաջորդ կարևոր պայմանն այն է, որ իրենք պետք է աջակցություն ստանան միայն այն վարկային միջոցների տոկոսները վճարելու համար, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցներ գնելու համար։ «Այսինքն՝ եթե այս կազմակերպությունները վարկ են վերցրել բանկերից կամ լիզինգային կազմակերպություններից՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար և այդ վարկն ստացել են մինչև 2019 թվականի մարտի 31-ը ներառյալ, այդ մասով հաշվարկված տոկոսներն են միայն, որ կարող են մասամբ վճարվել կառավարության կողմից։ Հաջորդ հիմնական պայմանն այն է, որ կառավարությունը պետք է օգնի վճարել այդ տոկոսների 75 տոկոսը, իսկ առևտրային բանկն իր վարկառուի հետ միասին պետք է գան այն համաձայնության, որ մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ վարկի մայրի վճարը գումարը պետք է հետաձգվի։ Տոկոսների մնացած 25 տոկոսը պետք է վարկառուն ու բանկը պայմանավորվեն»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ պոտենցիալ շահառուները արդեն կարող են էլեկտրոնային եղանակով այս ծրագրից օգտվելու դիմումները ներկայացնել։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։ 그에 따르면, 다음으로 중요한 조건은 운송수단의 구매하기 위하여 받은 대출에 대한 이자를 지불하는 것에만 지원을 받을 수 있어야한다는 것이다. "즉, 이러한 조직이 버스를 구매하기 위해 은행이나 임대회사로부터 대출을 받았고 그러한 대출이 2019년 3월 31일을 포함한 이전에 받았다면 해당 부분에서 발생한 이자에 대해서만 부분적으로 정부가 지불할 수 있습니다. 다음으로 중요 조건은 정부가 그 이자의 75%를 지원하며, 거래은행은 차용인과 함께 2021년 3월까지 대출 원금을 포함한 금액을 연기하는 것에 동의해야만 한다는 것입니다. 이자의 나머지 25%는 차용인과 은행간에 합의가 이루어져야합니다."라고 장관은 언급하면서 잠재적 수혜자는 전자방식으로 이 프로그램을 이용하기 위한 신청서를 제출할 수 있다고 덧붙였다. 신청서 제출기한은 10월 10일이다.
- լիզինգային 임대의
- ներառյալ 포함하다
ՌՏՕԱ-ն մեկնաբանել է նոր կանոնները արտասահմանից ժամանողների համար: 러시아 여행사협회는 해외로부터 도착하는 사람을 위한 새로운 규칙에 대해 논평하였다.
- ՌՏՕԱ = Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիա 러시아 여행사 협회
- մեկնաբանել 논평하다
- արտասահման 해외
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն մեկնաբանել Է Ռոսպոտրեբնադզորի որոշումն այն մասին, որ արտասահմանից ժամանող ռուսաստանցիները պետք Է տանը ինքնամեկուսացվեն մինչեւ COVID-19-ի ՊՇՌ-թեստի արդյունքներն ստանալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 9월 24일, 아르멘프레스: 러시아 여행사협회의 전무이사 마야 로미쩨는 해외로부터 도착하는 러시아인은 코비드-19 PCR 검사의 결과를 받을 때까지 집에 자가격리를 해야만 한다는 러시아 연방 소비자권리보호감독청의 결정을 언급하였다고 "아르멘프레스"가 알려왔다.
- գործադիր տնօրեն 전무이사
- Ռոսպոտրեբնադզոր = Rospotrebnadzor 러시아 연방 소비자권리보호감독청
Նա նշել Է, որ Ռուսաստանի տուրօպերատորները հրահանգներ չեն ստացել նոր կանոնների վերաբերյալ:
«Ինչպես միշտ, ամեն բան հայտնի Է դարձել «ժամանակին»: Որոշման մեջ փոփոխությունները մտցվել են սեպտեմբերի 18-ին, հրապարակվել Է 23-ին և ուժի մեջ Է մտնում սեպտեմբերի 24-ից»,-ասել Է Լոմիձեն:
Նա առաջարկել Է, որ կանոնների պահպանմանը հետևելու են «Գոսուսլուգի» պորտալի միջոցով, որտեղ արտասահմանից վերադարձած անձը պետք Է թեստի արդյունքները հրապարակի եռօրյա ժամկետում: «Ըստ երևույթին, ամենալավ իրավիճակներում ինքնամեկուսացումը կարող Է տեւել երեք օր»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 그는 러시아의 여행사들이 새로운 규칙에 대해 지침을 받지 않았다고 지적했다. "항상 그렇듯이 모든 것은 제시간에 알려졌습니다. 결정문의 수정은 9월 18일에 이루어졌으며 23일 공표되어 9월 24일부터 발효됩니다."라고 로미쩨는 말했다. 그는 해외로부터 돌아온 개인은 검사의 결과를 게시되는 3일내에 "고수슬루츠" 포탈을 통해 규칙의 준수를 따를 것을 제안하였다. "분명히 최상의 상태에서 자가격리는 3일을 소요될 수 있습니다."라고 그는 덧붙였다.
- հրահանգներ 지침
Վարչապետն ահազանգում է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրվելու մասին: 총리는 아르메니아에서 코로나바이러스와 관련된 상황이 악화되는 것에 대하여 경고하고 있다.
- ահազանգել 경고하다
- սրվել 악화되다
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվում է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին օրում գրանցվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից։ 예레반, 9월 24일, 아르멘프레스: 아르메니아에서 코로나바이러스와 관련된 상황은 반복적으로 악화되고 있다. 이에 대하여 정부회기에서 총리 니콜 파쉬니안은 최근 며칠동안 3913건의 검사로부터 코로나바이러스의 374건의 신규사례가 등록되었음을 지적하면서 언급하였다.
- հետազոտություն 검사
Վարչապետի խոսքով՝ սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ «Եվ ինչպես ենք մենք այս իրավիճակին վերաբերվում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է նաև վարչական խիստ մեթոդներ կիրառվեն։ Եվ պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կարմիր գիծն այն է, երբ հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, ուստի այդ ժամանակ էլ կառավարությունը պետք է այլ որոշումներ կայացնի: 총리의 말에 따르면 이것은, 물론 사람의 이동성 증가와 관련이 있다. "그리고 우리가 이 상황을 어떻게 다룰까요? 우리의 입장은 계속해서 동일선상에 머물러 있다. 우리는 코로나바이러스와 함께 평행하여 살아가야합니다. 그리고 여기에서 많은 것이 우리 각자의 개인적인 책임에 달려있습니다. 물론 엄격한 관리수단을 사용해야합니다. 그리고 우리는 검사기관과 경찰이 규칙의 준수를 목표로 통제를 강화하도록 동의하였습니다. 하지만 다른 한편으로 우리는 우리가 제한선이 있음을 이해해야합니다." "아르멘프레스"의 보도에 따르면 총리는 말하였으며 제한선은 병원의 수용능력이 고갈될 때임을 말하며 그 시간에 정부는 다른 결정을 내려야만 한다고 덧붙였다.
- դիրքորոշում 입장
- անհատական 개인적인
- պայմանավորվել 동의하다
- հսկողություն 통제
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հուլիսին ծավալված հիվանդանոցային մեծ կարողությունները, որոնք հետ են ծավալվել, պատրաստ են ցանկացած պահի հետ վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը։ 니콜 파쉬니안은 7월에 확장된 병원의 대규모 수용능력은 언제든지 코로나바이러스 서비스로 돌아갈 수 있다고 강조하였다.
- ծավալել 확장하다
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին կորոնավիրուսով հիվանդների համար կա ծավալված մոտ 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ մնում է ազատ։ Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ այսօր զբաղվում է 5 հիվանդանոց, ևս երեքը՝ նորածինների ու հղիների համար։ «Սակայն, ինչպես Դուք նշեցիք, և ի սկզբանե էր դա պլանավորված, ցանկացած պահի կամ մեկ-երկու օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, ամբողջ ռեսուրսը նորից կարող է գործի անցնել։ Ուզում եմ հիշեցնել, որ մոտավորապես 2700-2800 սովորական և 300 վերակենդանացման մահճակալների մասին է խոսքը»,- ասաց նախարարը։ 보건부 장관 아르센 토로시안은 말했다. 현재 코로나바이러스에 감염된 환자를 위해 확장된 약 1230개의 일반 병상과 170개의 소생 병상이 있으며 그중 30%는 여전히 비어 있는 상태이다. 5개의 병원이 코로나바이러스 질환의 치료에 종사하고 있으며 3개는 신생아와 임산부를 위한 것이다. "하지만, 언급했듯이 처음부터 그것은 계획되어졌고 원하는 순간이나 하루이틀안에, 상황이 급격히 악화되었을 때 모든 자원은 새롭게 사용되어질 수 있습니다. 저는 여러분께 상기시켜드리고자 합니다. 대략 2700-2800개의 일반병상과 300개의 소생병상에 대한 것입니다."라고 장관은 말했다.
- ի սկզբանե 처음부터
ՊԵԿ օպերատիվ-ծառայողներին կտրամադրվի մարտական զենք: 국세청의 요원들에게 전투무기가 제공될 것이다.
- ՊԵԿ = Պետական եկամուտների կոմիտե 국세청
- մարտական զենք 전투무기
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնում «Զենքի մասին» ՀՀ օրենքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծն ընդունվեց գործադիրի նիստում: 예레반, 9월 24일, 아르멘프레스: 정부는 아르메니아 공화국의 "무기에 관한" 법률에서 개정안을 착수하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 관련 초안은 집행회기에 채택되었다.
- նախաձեռնել 착수하다
Ըստ հիմնավորման, փոփոխությունները պայմանավորված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: 증언에 따르면, 개정안은 아르메니아 공화국의 국세청에게 전투무기의 제공에 대한 필요성에 따라 결정될 것이다. 그것은 작전-수사의 문제를 해결하기 위해 이용될 것으로 가정되었다.
- հիմնավորել 입증하다
- նախատեսել = նախապես ենթադրել 미리 가정하다
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։ "작전-수사 활동"에 대한 아르메니아 공화국의 법률 제 4조 1부, 6항에 따르면, 작전-수사 활동의 목적은 다른 무엇보다도 밀수 뿐만아니라 아르메니아 공화국의 세관경계를 가로지르는 차량의 불법운송을을 방지하고 탐지하는 것에 있습니다."라고 초안의 중요사항에 언급되었다.
- ի թիվս 무엇보다도
- մաքսանենգություն 밀수
ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի: 러시아로부터 아르메니아로 그리고 반대방향으로 소포의 운송비용이 감소될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: 예레반, 9월 24일, 아르멘프레스: 러시아의 리즈니노브고로드시에서 10월 1일부터 모스크바에서 아르메니아로 가고 반대방향으로 가는 소포의 운송비용을 대략 3배정도 감소하고 러시아에서 아르메니아로 가거나 반대방향은 1.5배정도 감소하는 것에 아르메니아우체국과 러시아 우체국간 협정서에 서명하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국의 최첨단산업부 장관 하꼬브 아르샤끼안이 이에 대하여 알려왔다.
Նախարարը նշում է, որ սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ 장관은 이것은 시민들과 전자상거래에 종사하는 중소기업의 발전을 위해 좋은 기회라고 언급하였다.
Հակոբ Արշակյանը շնորհավորել է կողմերին և հաջողություններ մաղթել։ 하꼬브 아르샤끼안은 당사자들을 축하하였고, 성공을 기원하였다.
ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: 국세청 청장은 의류수입에서 제기된 문제가 해결 되었음을 단언하다.
- վստահեցնել 확언하다
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 예레반, 9월 24일, 아르멘프레스: 의류수입에서 제기된 문제들은 해결되었다. 이에 대하여 정부회기이후 기자와의 담화에서 국세청장 에드바르트 호비안니시안은 언급하였다.
«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», - «Արմենպրես»-ին փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը։ "보시다시피, 그들은 아무런 행동도 하지 않고 있으며 그 문제는 국세청과 의류수입업자, 그리고 판매에 종사하는 회사들의 공동작업으로 정리되었습니다. 이렇게 말하겠습니다. 문제는 해결되었습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 국세청장은 말했다.
- կարգավորվել 조정되다
Առևտրականները բողոքի ակցիաներ էին անցկացնում մաքսազերծման սակագների փոփոխությունների հետ կապված: ՊԵԿ-ում ունեցած հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են ի գիտություն ընդունել մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ։ 상인들은 세관의 관세변경과 관련하여 항의하였다. 국세청에서 가진 회의의 결과로 당사자들은 알려진바와 같이 통관에 관한 법률의 조건이행을 채택하는데 동의하였다. 화물운송조직의 대표들은 국세청이 제시한 견해에 동의하였으며 건설적인 대화와 병행하여 국세청과 지속적인 협력을 해야만 한다고 언급하였다.
- բողոքի ակցիաներ 시위
- անցկացնել 개최하다
- ի գիտություն 알려진대로
- երկխոսություն 대화
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 26일자) (0) | 2020.09.26 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 25일자) (1) | 2020.09.25 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 23일자) (0) | 2020.09.24 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 22일자) (0) | 2020.09.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 21일자) (1) | 2020.09.21 |