휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 25일자) 본문
Հայաստանը դառնում է նախընտրելի ուղղություն ճապոնացիների համար. ՀՀ դեսպանի հոդվածը The Japan Times-ում: 아르메니아는 일본인에게 선호하는 곳이 되었다. 재팬타임즈에 있는 아르메니아 공화국 대사의 기고문
- նախընտրելի 선호하는
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության օրվա առթիվ ճապոնական The Japan Times պարբերականում լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հոդվածը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին: 예레반, 9월 25일, 아르멘프레스: 아르메니아의 독립일을 맞아 일본의 재팬타임즈 정기간행물에 아르메니아-일본의 관계에 헌정하는 일본주재 아르메니아 대사 흐란뜨 뽀호시안의 기고문을 게재하였다.
- պարբերական 정기간행물
- լույս է տեսել 게재하다
- հարաբերություն 관계
- նվիրել 기증하다 -> նվիրվել
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում դեսպանը նշել է, որ Ճապոնիան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: "아르멘프레스"의 보도에 따르면, 기고문에서 대사는 일본이 아르메니아의 독립을 인정한 첫 나라들중 하나였으며 1992년 9월 7일 양국사이에 외교관계가 성립되었다고 언급하였다.
- ճանաչել 인정하다
- հաստատվել 설립되다
«Նախորդ 28 տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերություններում շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել, որոնց շարքում երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումն է: 지난 28년간 아르메니아와 일본사이의 우호관계에서 많은 긍정적인 발전이 있었으며 그러한 노력에서 양국의 수도에 대사관이 설립되었습니다.
- հիմնել 설립하다 -> հիմնում 설립
Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվել են տարբեր փոխայցելություններով: Վերջերս տեղի ունեցած երկու բարձրաստիճան այցերը՝ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի այցը Հայաստան 2018 թվականի սեպտեմբերին և նախորդ տարի նախագահ Արմեն Սարգսյանի այցը կայսեր գահակալման արարողությանը, մեծապես նպաստել են մեր երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- նշել է դեսպան Հրանտ Պողոսյանը: 우리 양국은 다양한 상호방문을 통해 관계를 강화하였습니다. 최근 개최된 두 차례의 양국 고위급 방문은, 2018년 9월 일본의 외무성 장관 고노타로의 방문과 작년 천황의 즉위식에 아르멘 사르크시안의 방문, 우리 양국의 국민들 사이의 관계를 심화하는데 크게 기여하였습니다."라고 흐란뜨 뽀호시안 대사는 언급하였다.
- փոխայցելություն 상호방문
- կարևորվել 강조하다, 강화하다
- կայսեր 황제
- արարողություն 의식 -> գահակալման արարողություն 즉위식
- նպաստել 기여하다
- խորացման 심화
Նա իբրև հայ-ճապոնական համագործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ է առանձնացրել առևտուրը, բարձր տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները: Դեսպանն ուրախությամբ փաստել է, որ պատմական ու մշակութային ժառանգության, գեղեցիկ բնության, էկոլոգիապես մաքուր և համեղ սննդի, ինչպես նաև ժողովրդի ջերմ հյուրընկալության շնորհիվ Հայաստանը դարձել է նախընտրելի ուղղություն ավելի ու ավելի մեծ թվով ճապոնացիների համար: 그는 아르메니아-일본의 협력에서 잠재력이 큰 분야로 무역, 첨단기술, 광업, 농업, 관광, 정보 및 통신기술을 뽑았습니다. 대사는 역사적이고 문화적 유산, 아름다운 자연, 생태학적으로 깨끗하고 맛있는 음식 뿐만아니라 사람들의 따뜻한 환대로 인하여 아르메니아가 점점 다수의 일본인에 의해 선호하는 목적지가 되었음을 기쁘게 말하였다.
- իբրև = պես նման, ինչպես 그와 같은
- փաստել 자신있게 말하다
Հոկտեմբերիի 1-ից բժշկական որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունը չի գործի: 10월 1일부터 일부 의료품은 관세없이 수입하던 특혜가 적용되지 않는다.
- արտոնություն 특혜
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել. 예레반, 9월 25일, 아르멘프레스: 국세청은 유라시아 경제연합지역으로 수입되는 일부 의료목적용 제품이 관세없이 수입되는 특혜기간이 만료되었음을 알려왔다. "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국 관세청은 이에 대하여 성명을 전하였다.
- Պետական եկամուտների կոմիտե 국세청
- լրանալ = լրիվ դառնալ, մինչև վերջ հասնել 만료되다
«Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ "국세청이 정시에 발표한 바와 같이, 코로나바이러스의 예방조치의 틀안에서 유라시아경제연합의 2020년 3월 16일자 21호와 2020년 5월 3일자 34호의 결정에 따라 2020년 3월 16일부터 9월 30일까지 "국내소비에 대한 면제"의 통관절차에 따라 상품을 신고한 경우 목록에 기재되어있는 품목은 관세가 면제됩니다. 국세청은 2020년 10월 1일부터 상기 언급된 결정안이 적용되지 않고 신고서의 등록일 기준으로 관세율이 적용될 것을 상기시켰습니다" 라고 성명에서 말하였다.
Կիմ Չեն Ունը Սեուլից ներողություն Է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի մահվան միջադեպի համար: 김정은은 남한 공무원의 죽음에 관한 사건에 대해 서울에 사과하였다.
- ներողություն 사과
- պաշտոնյա 공무원
- միջադեպ 사건, 에피소드
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ներողություն Է խնդրել հարավկորեացի քաղաքացիներից Դեղին ծովում նրանց հայրենակցի մահվան կապակցությամբ: Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 9월 25일, 아르멘프레스: 조선 민주주의 인민공화국의 지도자 김정은은 황해에서 그들의 동포의 죽음과 관련하여 남한국민들에게 사과하였다. 9월 25일에 이에 대하여 연합통신사는 한국 대통령의 행정관리를 인용하여 보도했다고 "아르멘프레스"가 전했다.
- ԿԺԴՀ = Կորեայի՝ Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն 조선 민주주의 인민공화국
- կապակցությամբ ~와 관련하여
- վկայակոչել 인용하다
- վարչակազմ 행정
«Մեղքի վիթխարի զգացմամբ մտածում եմ, թե (այդ միջադեպն) ինչ խիստ հիասթափություն Է դարձել նախագահ Մուն Չժե Ինի և հարավկորեացի եղբայրների համար»,- մեջբերում Է անում գործակալությունը Կիմ Չեն Ունի ուղերձի տեքստից: Սեուլի կողմից ստացված ուղերձը նաև բովանդակում Է հավաստիացումներ, որ ԿԺԴՀ-ն բոլոր միջոցները կձեռնարկի նման «նողկալի միջադեպերի» կրկնությունը կանխելու համար, նշում Է գործակալությունը: (그 사건이) 얼마나 문재인 대통령과 남한의 형제들에게 커다란 실망을 주는 지를 알게되어 심히 유감입니다."라고 김정은의 통신문 본문에서 인용하였다. 남한측이 받은 통신문에는 북한이 그와 같은 "불미스러운 사건"의 재발을 방지하기 위한 모든 조치를 취할 것이라는 보장이 포함되어 있다고 통신사는 언급하였다.
- վիթխարի 커다란
- մեղք 죄 -> մեղքի զգացում 죄책감
- հիասթափություն 실망 -> խիստ հիասթափություն 커다란 실망
- գործակալություն -> գործակալ լինելը
- ուղերձ 통신문
- մեջբերել 인용하다
- բովանդակել 포함하다
- հավաստանալ 보장하다 -> հավաստիացնել -> հավաստիացում
- նողկալի 불미스러운
Գործակալության տվյալներով՝ հյուսիսկորեական կողմը խոստովանել Է, որ 10-ից ավելի կրակոց Է արձակել իր տարածքային ջրերում հայտնված հարավկորեացու վրա, իսկ այնուհետև այրել Է նրա լողամիջոցը: 통신사에 따르면, 북한측은 영해에 나타난 남한인을 향해 10발 이상의 총을 쏘았으며 그뒤 그의 부유물을 불태웠다고 시인하였다.
- խոստովանել 고백하다, 시인하다
- կրակոց 사격
- տարածքային ջրեր 영해
Սեպտեմբերի 24-ին հարավկորեացի զինվորականները հանդես են եկել պնդամամբ, որ այս շաբաթ Կորայի Հանրապետության ծովային և ձկնային տնտեսության նախարարությանը կից ձկնորսական վերահսկողության աշխատակիցը, որը ցանկացել Է փախչել ԿԺԴՀ, սպանվել Է հյուսիսկորեացի սահմանապահների կողմից, որոնք այնուհետև այրել են նրա մարմինը: Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան այդ գործողությունները ձեռնարկել Է Փհենյանի կողմից հաստատված կարանտինային կանոններին համապատասխան, որոնք կոչված են թույլ չտալու կորնավիրուսային վարակի ներթափանցում երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 9월 24일에 남한의 국방부는 이번 주 북한으로 탈출하려던 대한민국 해양수산부의 어업통제관이 북한의 국경수비대에 의해 살해당한 뒤 그의 신체가 불태워졌다고 주장하였다. 남한의 참모장 위원회에 따르면 북한은 코로나바이러스의 감염유입을 막기위해 고안되고, 평양에 의해 승인된 검역규칙에 따라 그러한 조치를 취했다고 타스 통신사는 보도하였다.
- հանդես 논평 -> հանդես են եկել պնդամամբ, որ 라고 주장하다
- ձկնորսական վերահսկողության աշխատակից 어업통제관
- փախչել 탈출하다
- ցանկանալ 원하다
- Շտաբների պետերի կոմիտե 참모장 위원회
- ՏԱՍՍ = Телеграфное Агенство Советского Союза 타스 통신사
- գործողությունները ձեռնարկել 조치를 취하다
- Փհենյան 평양
- վարակ 감염
- ներթափանցում 침투
Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները: 학교에서 적용되어질 위생규칙이 승인되었다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 예레반, 9월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국 보건부 장관의 지침에 따라 학교에서 적용되어질 위생규칙이 승인되었으며 코로나바이러스 질환의 방지를 위해 제시된 요구사항을 정의하였고 소유형태와 상관없이 공화국 영토에서 운용되는 공공교육 (유치원은 제외하고) 프로그램을 수행하는 모든 교육기관을 대상으로 한다. 이에 관해 아르메니아 공화국 교육, 과학, 문화 및 체육부로부터 "아르멘프레스"에 알려왔다.
- հրաման 지침
- ԿԳՄՍ = Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Հրամանով սահմանվել են ուսհաստատություններում կանխարգելիչ ու սանիտարահակահամաճարակային միջոցառումների և աշխատանքի ընդհանուր կազմակերպումը, տարածքների ախտահանմանը, սննդի կազմակերպմանը և սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև սովորողներին ներկայացվող պահանջները։ Հաստատվել են նաև ախտահանման գործընթացի, սովորողների և անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ գրանցամատյանները և ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկը։ Սահմանվել է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, որի կողմից նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Վերոնշյալ հրամանով լրամշակվել են Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ, մասնավորապես ամրագրվել է՝ Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։ 지침에 따라 기관내 예방을 위한, 위생전염병의 활동 및 작업의 일반적인 조직, 구역소독, 식품구성, 학생의 이동을 위한 교통수단 뿐만아니라 학생들에게 제시된 요구사항을 규정한다. 또한, 소독과정, 학생 및 직원의 체온측정결과의 기록에 대한 등록부와 아르메니아 공화국에서 코로나바이러스 질환의 확산방지를 위해 수행되어질 통지문이 승인되었다. 학교에서 건강하고 안전한 환경을 보장하는 책임은 전반적으로 코로나바이러스의 확산방지조치를 담당하는 임명하는 기관장에게 있다. 상기 지침에 따라 코로나바이러스 질환(코비드-19)의 조건하에 일반교육의 교육기관에서 활동조직에 대해 사전에 규정된 일부 규정은, 특히 다양한 수준의 청각 및 언어 장애를 가진 학생들과 훈련과정에 있는 그들과 일하는 교사, 뿐만 아니라 특수한 교육조건이 필요한 아이들에게는 마스크 착용이 의무화되지 않는다. 교육기관에서 수업중인 학생들의 이동은 교사 또는 담당자의 감독에 따라, 복도에서 혼잡함을 배제하기 위한 구성된 일정에 따라 구성된다.
- ուսհաստատություն (특정 목적을 가진 대규모의) 기관, 단체, 협회
- կանխարգելիչ 예방을 위한
- սանիտարահակահամաճարակ 위생전염병
- միջոցառում = որևէ նպատակի համար ձեռնարկող գործողություն 어떤 목적을 위해 수행되는 활동
- տարածքների ախտահանմանը 구역소독
- սննդի կազմակերպմանը 식품구성
- գործընթաց 절차
- գրանցամատյան 등록부
- իրազեկել -> իրազեկում -> իրազեկման թերթիկը 통지문
- ամբողջ ծավալով 전반적으로
- նշանակել -> նշանակվել 임명되다
- լրամշակել -> լրամշակվել 수정되다
- նախապես 사전에, 미리
- ամրագրվել 수정되다
- աստիճան 수준, 정도
- խանգարում 장애
- առանձնահատուկ 특수
- կարիք 필요
- դասամիջոցներ 수업
- կազմակերպել 구성하다, 조직하다
- կուտակումների առաջացումը 혼잡함, 번잡함
Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. մանրամասնում է մասնագետը: 학생들 사이에 코로나바이러스의 감염증가는 관찰되지 않는다. 전문가는 자세히 말하고 있다.
- նկատվել 관찰되다
- մանրամասնել
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում վերջին երկու շաբաթվա ընթացքում դպրոցականների շրջանում՝ 6-17 տարեկան երեխաների տարիքային խմբում, կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում: 예레반, 9월 25일, 아르멘프레스: 공화국에서 최근 2주간 학생들사이에, 6-17세 아동의 연령대에 코로나바이러스의 감염증가는 관찰되지 않는다.
- տարիքային խմբում 연령대
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: "아르멘프레스"의 회견장에서 개최된 기자회견에서 아르메니아 공화국 보건부 질병통제 및 예방센터의 역학부장인 루시네 빠로니안은 이에 대하여 언급하였다.
- մամուլի սրահում 기자회견
«Եթե համեմատում ենք սեպտեմբերի առաջին կեսի ցուցանիշը երկրորդ կեսի տվյալների հետ, ապա տեսնում ենք, որ դպրոցականների շրջանում ոչ միայն կորոնավիուսով վարակվածության աճ չի եղել, ընդհակառակը, նվազել է: Ամեն դեպքում, դեռ վաղ է եզրահանգումներ անելը, երկու շաբաթ է, ինչ դասընթացներն ընթանում են: Դեռ մի քիչ էլ պետք է սպասենք ամբողջական պատկերն ունենալու համար: Կարող ենք ասել, որ հանրապետությունում վարակվածության թվերի աճն այս փուլում կապված չէ դպրոցների բացման հետ»,-ասաց Լուսինե Պարոնյանը: 9월 상반기의 수치를 하반기 데이터와 비교해보면, 학생들 사이에서 코로나바이러스 감염증가가 보이지 않을 뿐만 아니라 오히려 감소되었음을 알 수 있습니다. 어쨌든, 결론을 내리기에는 아직 이르며, 강의가 진행된지 2주가 되었습니다. 전체적인 이미지를 가지기 위해서는 조금 더 기다려야만 합니다. 공화국에서 감염수의 증가는 이 단계에서 학교의 개강과는 관련이 없음을 말할 수 있습니다."라고 루시네 빠로니안은 말했다.
- համեմատել 비교하다
- ընդհակառակը 반대로, 오히려
- դասընթաց 강의
- ամեն դեպքում 어쨌든
- դեռ մի քիչ էլ 조금 더
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորների շրջանում: 코로나바이러스 감염사례가 미니 관광버스 승객들사이에서 보고되었다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է, մասնագետները հորդորում են խստագույն ձևով հետևել համաճակային կանոններին:
예레반, 9월 25일, 아르멘프레스: 공화국에서 코로나바이러스 감염사례의 수가 증가하고 있으며 전문가들은 전염병 규치를 엄격히 준수할 것을 촉구하였다.
- հորդորել 촉구하다
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշեց, որ որոշ սահմանափակումների վերացումից, որոշների թուլացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ, իսկ շատ դեպքերում համաճարակային կանոնները չեն պահպանվում, դրա հետևանքով գրանցվում է վարակվածության թվի աճ: "아르멘프레스"의 회견장에서 개최된 기자회견에서 아르메니아 공화국의 보건부 질병통제 및 예방센터의 역학부장인 루시네 빠로니안은 일부 제한의 해제, 일부 완화이후 사람들이 붐비는 결혼식, 장레식이 거행되고 있으며 많은 경우에 전염병규칙을 준수하지 않고 있으며 그런 결과로 감염자 수의 증가가 보고되고 있다고 언급하였다.
- սահմանափակում 제한
- բազմամարդ 붐비는
- հարսանիք 결혼식
- հոգեհանգստյան արարողություններ 장레식
- անցկացվել 개최되다
«Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին: Նրանցից մեկն էլ գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակում էր եղել: Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում: Բոլոր կոնտակտավորները ինքնամեկուսացվել են: Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Լուսինե Պարոնյանը: "최근 사례를 보면 사람들이 타테브 수도원으로 여행을 갔고, 전체 미니 관광버스의 승객들이 감염되었습니다. 그들중 한명은 장례식에 갔으며 그곳에서 또한 감염이 발생하였습니다. 그리고 지금 우리는 시시안에서 문제를 가지고 있습니다. 모든 접촉자들은 자가격리되었습니다. 다시 한번 시민들에게 경계심을 갖고 전염병 규칙을 따르도록 촉구합니다. 마스크를 쓰고, 손을 소독하고, 사회적 거리두기를 준수하십시요."라고 루시네 빠로니안은 말했다.
- զգոն լինել 경계심을 갖다
Ութ պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ. ՀՀ-ն բանակցում է մի քանի ուղղություններով: 8개의 백신이 테스트 3단계를 통과하였다. 아르메니아 공화국은 여러 방향으로 협상하고 있다.
- պատվաստանյութ 백신
- բանակցել 협상하다
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետևում է աշխարհում պատվաստանյութերի ստեղծման հետ կապված գործընթացներին և բանակցություններ է վարում մի քանի ուղղություններով:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: 예레반, 9월 25일, 아르멘프레스: 아르메니아는 세계에서 백신의 개발과 관련된 과정을 따르고 있으며 여러 방향으로 협상을 진행중에 있다. "아르멘프레스"의 회견장에 개최된 기자회견에서 아르메니아 공화국 질병통제 및 예방센터의 역학부장인 루시네 빠로니안이 이에 대하여 말하였다.
«Արդեն 8 պատվաստանյութ անցել է փորձարկումների երրորդ փուլ, որը վերջինն է: Տեսնենք՝ քանի պատվաստյութ վերջնական կհաստատվի: Ուշադիր հետևում ենք, թե որ դեպքում գործընթացն ինչպես է ընթանում: Երբ կունենանք ամբողջական փաթեթն այն մասին, թե ինչպես անցան փորձարկումները, նոր միայն կկարողանանք կողմնորոշվել: Իհարկե, մի քանի ուղղություններով բանակցություններ են վարվում, որպեսզի ռիսկի խմբերի համար կարողանանք արագ ապահովել պատվաստանյութ: Կարծում եմ մինչև գարուն հստակեցումներ կլինեն»,-ասաց Լուսինե Պարոնյանը: Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից պատվաստանյութ ձեռք կբերվի՞, Լուսինե Պարոնյանը նշեց, որ դեռ այդպիսի միջոցառումներ չկան: 이미 8개의 백신이 마지막 단계인 테스트 3단계를 통과했습니다. 얼마나 많은 백신이 최종적으로 승인될지 두고 봅시다. 우리는 모든 경우에서 과정이 어떻게 진행되고 있는지 예의주시하고 있습니다. 테스트가 어떻게 진행되는지 이에 대한 전체 패키지를 가져야지만 우리는 방향을 잡을 수 있습니다. 물론 위험군을 위해 즉시 백신을 제공할 수 있도록 여러 방향에서 협상이 진행되고 있습니다. 봄까지 설명이 있을거라고 생각합니다."라고 루시네 빠로니안은 말했다. 러시아로부터 백신을 구매할 것이냐는 질문에 대해서 루시네 빠로니안은 아직 그러한 조치가 없다고 언급하였다.
- հետևել 따르다, 주시하다 -> ուշադիր հետևել 예의주시하다
- ողմնորոշվել 방향을 잡다
- փաթեթ 패키지
- նոր միայն 그래야만
- հստակեցում 설명
Ուսուցիչների թեստավորումը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում; 교사들에 대한 검사는 10월 첫 10일에 끝날 것이다.
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ուսուցիչների թեստավորման գործընթացի կեսն արվել է, հոկտեմբերի առաջին տասնօրյակում կավարտվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: 예레반, 9월 25일, 아르멘프레스: 공화국에서 교사들에 대한 검사과정의 반이 행해졌으며, 10월 첫 10일에 완료될 것이다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 아르메니아 공화국의 보건부 질병통제 및 예방센터의 역학부장인 루시네 빠로니안은 이에 대하여 말하였다.
«Սեպտեմբերի 7-ից հանրապետությունում իրականացվում է ուսուցիչների դպրոցական անձնակազմի թեստավորում: Անձնակազմի մեծ քանակը հաշվի առնելով՝ երկու շաբաթում թեստավորման գործընթացը հնարավոր չէր ամբողջական ավարտին հասցնել: Կարծում եմ, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ուսուցիչների թեստավորումը կավարտվի»,-ասաց Լուսինե Պարոնյանը: "9월 7일부터 공화국에서 교사들의 교직원에 대한 검사가 실행되고 있습니다. 직원의 수가 많은 것을 고려할 때 2주안에 테스트과정이 완전히 끝낼 수 없었습니다. 생각하기에는 10월 첫 10일에 교사들에 대한 검사가 완료될 것입니다."라고 루시네 파로니안은 말했다.
Թեստավորված ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի շրջանում է հաստատվել կորոնավիրուս: Նրանք հիմնականում ախտանշաններ չեն ունեցել: Ներկայում 300-ից ավելի աշխատակից ինքնամեկուսացած է, բարդ դեպքեր չկան, նրանք իրենց տանն են: 검사가 끝난 교사들 중 약 1.5% 범위에서 코로나바이러스가 확인되었다. 그들은 일반적으로 증상을 가지고 있지 않았다. 현재 300명 이상의 직원이 자가격리중에 있으며 복잡한 사례는 없었고 그들은 자신의 집에 머물고 있다.
Այս ընթացքում հաճախակի հանդիպող դեպքերից է այն, որ թեստի դրական պատասխան ունենալուց հետո ուսուցիչները վճարովի թեստավորում են կատարել, որի արդյունքը եղել է բացասական: Դժգոհություններ եղան ուսուցիչների շրջանում, որ ամեն դեպքում նրանք ստիպված են ինքնամեկուսանալ: Լուսինե Պարոնյանը նշեց, որ իրենց լաբորատորիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցել է որակի արտաքին հսկողություն, 100 տոկոսանոց ճշգրտության արդյունք է ցույց տվել: 이 과정에서 흔하게 만나는 사례들 중 하나는 검사의 양성반응을 가진 후 교사들이 유료검사를 실행하여, 그 결과가 음성이라는 것이다. 교사들 사이에서 어짜피 그들이 자가격리를 강요받고 있다는 불만이 제기되었다. 루시네 빠로니안은 자신들의 실험실은 세계보건기구에 의해 외부 품질관리를 통과하였으며 100% 정확도 결과를 보여주었다고 언급하였다.
- հաճախակ 흔한, 빈번한
- ճշգրտություն 정확도
«Մեր լաբորատոր կարողությունները կասկածի տակ դնել չի կարելի: Եթե անգամ տարբեր են արդյունքները միևնույն է խնդիր կա, և անձը պետք է մեկուսանա, նույնիսկ ախտանշաններ չունենալու դեպքում: Ինչ վերաբերում է թեստավորման արդյունքների տարբերությանը, ապա բազմաթիվ գործոն կարող է ազդել՝ սկսած նմուշառման տեխնիկայից, վերջացրած թեստավորումից առաջ հաց ուտելով, ջուր խմելով»,-ասաց նա: Լուսինե Պարոնյանը: Նա հորդորում է անիմաստ գումար չծախսել, չդիմել մասնավոր լաբորատորիաներ, միևնույն է, եթե սկզբում դրական է եղել, ապա պետք է ինքնամեկուսացվեն: "우리 실험실의 능력을 의심해서는 안됩니다. 결과가 다르더라도 여전히 같은 문제가 있으며 개인은 격리되어야만 합니다. 징후가 없는 경우에도 마찬가지입니다. 테스트결과의 차이에 관해서는 샘플링 기술에서부터 검사전 빵을 먹거나 물을 마시는 등 수많은 원인이 영향을 미칠 수 있습니다."라고 그녀는 말했다. 루시네 빠로니안은 헛되이 돈을 쓰지말고 개인 실험실에 시청하지 말것을 촉구하였다. 초기에 양성판정을 받았다면 마찬가지로 자가격리해야만 한다.
- անիմաստ 헛되이, 의미없이
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 27일자) (0) | 2020.09.27 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 26일자) (0) | 2020.09.26 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 24일자) (0) | 2020.09.24 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 23일자) (0) | 2020.09.24 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 22일자) (0) | 2020.09.23 |