휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 26일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 26일자)

LifeChallenger 2020. 9. 26. 18:26
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Փորձագետը ներկայումս հայկական ուղղությամբ Թուրքիայի ակտիվությունը բացառում է: 전문가는 현재 아르메니아에 대한 터키의 행동을 배제하고 있다. 

 

- փորձագետ 전문가

- ներկայումս 현재

- ակտիվություն 활동

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը ներկայումս բացառում է Ադրբեջանի հետ համագործակցությամբ թուրքական ակտիվությունը հայկական ուղղությամբ: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: 예레반, 9월 26일, 아르멘프레스: 예레반 주립대학의 아르메니아 연구소의 아르메니아-쿠르드의 관계 부서장이자, 쿠르드 전문가인 바흐란 뻬뜨로시안은 현재 아제르바이잔과 협력에 있어 아르메니아에 대한 터키의 행동을 배제하고 있다. 뻬뜨로시안은 아제르바이잔이 터키와 함께 아르메니아에 대한 군사작전을 개시하기 위한 기반을 준비하고 있다는 전망을 언급하면서 그와 같은 의견을 "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 피력했다.  

 

- հայագիտական 아르메니아학

- հետազոտություն 연구, 조사

- առնչություն 관계

- վարիչ 우두머리 -> բաժնի վարիչ 부서장

- քրդագետ = քրդագիտության մասնագետ 쿠르드 전문가

- համագործակցություն 협력, գործակցություն 공동작업(collaboration)

- անդրադառնալ 언급되다

- տեսակետ 의견, 견해

- հնչել 소리나다, 울리다

- հող 땅, 기반

 

Պետրոսյանը նախ նկատեց, որ եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն հասկացությունը, ապա այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ հասկացությունը, թուրք-ադրբեջանական համագործակցությունը կա: «Գաղտնիք չէ նաև, որ զինավարժություններից հետո թուրքական բանակը, կոնկրետ այն զորախումբը, որ Նախիջևանում էր, մնացել է այնտեղ և դուրս չի եկել: Սրանք անհանգստացնող միտումներ են: Ինչպես նաև անհանգստացնում է Թուրքիայի դիրքերի որոշակի ամրապնդումը տարածաշրջանում: Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ ներկայումս թուրքական ակտիվությունը մեր ուղղությամբ բացառվում է՝ նաև մի շարք գործոնների հետ կապված, այդ թվում և այն, որ մենք խնդիրներ չունենք մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ: Եվ այն քայլերը, որ ձեռնարկում են դիվանագիտական ճակատում, ռազմական համագործակցության բնագավառում, կարծում եմ, որ կբացառեն նման սցենարը»,-ասաց նա: 뻬뜨로시안은 우선 이전에는 한 민족, 두 국가라는 개념은 있었다면, 지금은 한 민족, 한 군대, 터키-아제르바이잔의 협력이라는 개념이 있다고 언급하였다. "군사훈련이후 터커의 군대는, 구체적으로 나히체반에 있던 그 부대는 그곳에 주둔하고 나오지 않고 있다는 것은 비밀이 아닙니다. 이것들은 불순한 의도입니다. 뿐만아니라 터키의 지위가 이 지역에서 강화되는 것은 우려스럽습니다. 그럼에도 불구하고 우리를 향한 터키의 행동은 또한 우리가 우리의 군사적 동맹인 러시아와 문제가 없음을 포함한 여러가지 요인으로 인해 배제되고 있음을 알고 있습니다. 그리고 외교전선에서, 군사적 협력분야에서 착수된 조치로 인해 그와 같은 시나리오가 배제될 것으로 생각합니다."라고 그는 말했다. 

 

- հասկացություն 개념

- ազգ 민족

- գաղտնիք 비밀

- զինավարժություն 군사훈련

- զորախումբ 군부대

- կոնկրետ 실질적인, 실제적인

- դիրքեր 지위

- ամրապնդում 강화

- այդուհանդերձ 그럼에도 불구하고

- ճակատ 전선

- սցենար 시나리오

 

Անդրադառնալով ադրբեջանական քարոզչությանը, որին միացել է նաև Թուրքիան, Հայաստանի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե իբր Արցախի հիմնախնդրի հարցում տապալել է բանակցությունները, հիմա էլ իբր, համագործակցելով քրդերի հետ, վարձկաններ է բերում տարածաշրջան, փորձագետը նկատեց՝ թուրք-ադրբեջանական քարոզչությունը երբեք չի դադարի: Պատերազմի մեջ ենք, և ինֆորմացիոն պատերազմի ընթացքում դադար չի լինում: 마치 아르차흐의 근본적인 문제에 있어 협상을 내던지고, 지금도 쿠르드와 협력함으로써 이 지역에 용병을 데려왔다는 아르메니아를 향해 들려오는 비난에 터키도 가세한, 아제르바이잔의 선동을 언급하면서 전문가는터키-아제르바이잔의 선동은 결코 멈추지 않을 것이라 지적했다. 우리는 전쟁중이 있으며 정보전쟁의 과정은 멈추지 않을 것이다.  

 

- քարոզչություն 선동, 선전

- մեղադրանք 비난

- թե իբր 마치

- հիմնախնդիր 근본적인 문제

- բանակցություն 협상

- տապալել 내던지다

- վարձկան 용병

 

Անդրադառնալով նման ակտիվությանը՝ Պետրոսյանը նկատեց, որ ռազմական թատերաբեմում կրած պարտությունները, նաև դիվանագիտական ճակատում ունեցած էական պարտություններն են հանգեցրել նրան, որ ինֆորմացիոն պատերազմը ակտիվացվի: «Ընդ որում, սա Թուրքիա-Ադրբեջան տանդեմի շրջանակներում է: Աղբյուրներին նայելիս կարելի է նկատել, որ բազմաթիվ փաստեր ծնվում են Թուրքիայում, տարածվում Ադրբեջանում կամ հակառակ ուղղությամբ»,-ասաց նա: 그와 같은 행동을 언급하면서 빠뜨로시안은 군사무대에서 야기된 배패, 또한 외교전선에서 가졌던 본질적인 패배가 정보전쟁의 격화로 그와 같이 이어졌다고 언급하였다. "따라서, 이것은 터키-아제르바이잔의 탠덤의 틀안에 있습니다. 출처를 살펴보면 수많은 사실이 터키에서 태어나 아제르바이잔으로 퍼지거나 반대의 경우임을 알 수 있습니다."라고 그는 말했다.

 

- թատերաբեմ 무대

- պարտություն 패배

- էական 본질적인

- տանդեմ = 협력, 단결

 

Պետրոսյանը հիշեց՝ նախկինում էլ խոսվում էր, թե իբր Արցախում կան ՊԿԿ-ի զինյալներ, դա հերքվեց, 90-ականներին նույնիսկ որոշակի ստուգայցեր եղան, և դա չհաստատվեց: 뻬뜨로시안은 이전에도 마치 아르차흐에 쿠르디스탄 노동자당의 무장세력이 있는 것처럼 알려졌지만 그것은 거부되었고, 90년대에 몇차례 조사가 시행되었지만 그것은 확인되지 않았다.   

 

- ՊԿԿ = Պերուի կոմունիստական կուսակցությունը 쿠르디스탄 노동자당

- զինյալներ 무장세력

 

 

Ինչ վերաբերվում է քրդերի հետ համագործակցության վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը՝ Պետրոսյանը նկատեց, որ դա կապված է հայ դիվանագետների ակտիվ գործունեության հետ: «Իրաքում ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը: Ադրբեջանն ու Թուրքիան հաշի են առնում հայկական կողմի բոլոր հաղթաթղթերը և ձգտում թուլացնել մեր դիրքերը»,-նշեց նա: 쿠르드와의 협력에 대해 확산된 잘못된 정보와 관련하여 뻬뜨로시안은 그것이 아르메니아 외교관의 적극적인 활동과 관련이 있다고 언급하였다. "이라크에서 아르메니아 공화국의 특별 전권대사는 적극적이고 효율적인 활동을 확장하고 있습니다. 아제르바이잔과 터키는 아르메니아 측의 모든 승리를 고려하고 우리의 입장을 약화시키려 노력하고 있습니다."라고 그는 말했다.

 

- վերաբերել 관련하다

- ապատեղեկատվություն 잘못된 정보

- գործունեություն 활동

- ձգտել 노력하다

 

ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող արաբագետ Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով հատկապես Միջերկրածովյան ավազանում Թուրքիայի ակտիվությանը՝ առանձնացրեց մի քանի իրողություններ: «Սա, ըստ իս միայն էներգակիրների և էներգառեսուրսների խնդիր չէ: Սա դուրս է գալիս նաև որոշակի տարածքներ ձեռք բերելու իրողության շրջանակներից: Ես կարծում եմ, որ հիմա հատկապես Միջերկրածովյան ավազանում նոր աշխարհակարգի ձևավորման սաղմերն ենք մենք տեսնում, որտեղ իրենց մասնաբաժինն ունեն տարածաշրջանային ուժային կենտրոններ, նաև գլոբալ ուժային կենտրոններ: Սրա մաս է կազմում նաև Թուրքիան, որն իր հավակնոտ ծրագրերում փորձում է իրենց նեոօսմանական գաղափարները կյանքի կոչել նաև այս հատվածում: Թուրքիայի վարքագծում այս կամ այն հատվածում էլ ավելի «լսեցնելու» իրողությունը կա, և սա նկատելի է հատկապես Էրդողանի հռետորաբանության մեջ և թուրքական իշխանությունների գործնական կիրարկումներում տարածաշրջանում»,-ասաց նա ու չբացառեց, որ Թուրքիան նաև նման հաշվարկներ կունենա՝ գոնե կարճաժամկետ, կամ, եթե շատ խոցելի չլինի, միջնաժամկետ հեռանկարում: 예레반 주립대학의 아르메니아 연구소 아르메니아-쿠르드 관계부서의 연구원 사르키스 그리고리안은 특히 지중해 분지에서 터키의 활동을 언급하면서 여러 현실을 나누었다. "이것은 제 생각에 단순히 에너지 운반 및 에너지 자원의 문제가 아닙니다. 이것은 또한 특정지역을 손에 넣는 현실적 범주를 넘어섰습니다. 지금 우리는 특히 지중해 분지에서 자신의 몫을 가진 지역의 세력중심, 또한 세계의 세력중심에서 새로운 세계질서형성의 배아를 보고 있다고 생각합니다. 이것의 일부는 자신의 야침찬 계획에서 그들의 새로운 오스만 사상을 구현하려는 터키도 있다. 터키의 행동에서 이런 저런 부분에서 더 많은 "경청"의 현실이 있으며 이것은 특히 에르도한의 조사에서 실질적인 이행에서 두드러집니다."라고 그는 말했으며 터키도 적어도 단기적으로 또는 취약하지 않다면 중기적으로 그와 같은 계산을 할 것임을 배제하지 않았다.   

 

- ՀՀԻ = հայագիտական հետազոտությունների ինստիտուտ 아르메니아 연구소

- գիտաշխատող = գիտական աշխատող 연구원

- հատկապես 특히

- Միջերկրածովյան ավազան 지중해분지

- ակտիվություն 활동

- իրողություն 현실

- առանձնացնել 분리하다, 나누다

- էներգակիր = էներգանյութ 에너지 운반체

- էներգառեսուրս 동력원, 에너지 자원

- սաղմեր 배아

- մասնաբաժին 분할, 몫

- հավակնոտ 야심찬

- նեոօսմանական գաղափարներ 신 오스만사상

- վարքագծ 행동

- այս կամ այն 이런 저런

- նկատելի 눈에 띄는, 두드러진

- կիրարկում 이행

- գոնե 적어도

- խոցելի 취약

 

 

Ադրբեջանական ապատեղեկատվությունները` վերջին օրերի ընթացքում: 최근 동안 아제르바이잔의 가짜정보

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակով մեկնարկել է Հայաստանի դեմ տեղեկատվական, քարոզչական պատերազմի նոր փուլը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս նշել էր շփման գծում հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին՝ որակելով դա Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում: Սա հակառակորդի կողմից սեփական սադրիչ գործողություններն արդարացնելու միջոց է։ Ուսումնասիրելով վերջին օրերի ընթացքում ինֆորմացիոն դաշտում հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունները՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է ամենից շատ շրջանառված թեզերը։ 예레반, 9월 26일, 아르멘프레스: 아제르바이잔 측은 최고수준으로 아르메니아에 대한 정보, 선동 전쟁의 새로운 단계를 시작하였다. 아제르바이잔의 대통령 일한 알리에브는 최근 최전선에서 아르메니아 군대의 집결에 대해 그것이 아르메니아 측이 전쟁준비를 결정했다고 언급하였다. 이것은 상대로 하여금 자신의 도발적인 행동을 정당화하는 수단이다. 최근 며칠동안 정보분야에서 상대에 의해 확산된 가짜정보의 조사를 통해 정보검증센터는 가장 많이 퍼진 논지를 발표한다. 

 

- շփման գծում 최전선에

- զինված ուժեր 군대

- որակել = սահմանել 결정하다

- հակառակորդ 상대

- սեփական 개인적인

- սադրիչ 도발하는, 성나게 하는

- արդարացնել 정당화하다

- թեզեր 논지

 

Ալիևի հայտարարությունն ու տեղեկատվական արշավի մեկնարկը 알리에브의 발표와 정보작전의 개시

- արշավ 군사작전

 

 

Պետք է նշել, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը սկսեց ակտիվանալ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 19-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցից հետո, երբ վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ղարաբաղյան հակամարտությունը սրելու նպատակով տարբեր սադրանքներ իրականացնելու համար։ Հիշյալ հայտարարությունից 2 օր անց` սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց հայ֊ադրբեջանական սահմանին զոհված զինծառայող Մամմադով Էլշան Ալի օղլուի մասին՝ նշելով, որ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։ Այս լուրը ադրբեջանական լրատվականներում տարածվեց աննախադեպ արագությամբ՝ նկատի ունենալով, որ սովորաբար կորուստների մասին հակառակորդը լռում է։ 아르차흐분쟁을 악화할 목적으로 다양한 도발을 수행하고 있다고 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안를 비난했을 때 일한 알리에브의 9월 19일에 언론매체에 제공한 담화이후 아제르바이잔의 가짜정보가 활성화되기 시작했음을 주목해야한다. 언급한 발표이후 이틀이 지난, 9월 21일에 아제르바이잔의 국방부는 병사가 "아르메니아의 총탄"에 살해당했다고 언급하면서 아르메니아-아제르바이잔의 국경에서 살해된 병사 맘마도브 엘샨 알리 오흐루의 대한 성명을 발표하였다. 이 소식은 아제르바이잔의 언론매체에 전례없는 속도로 퍼졌으며 일반적인 죽음에 대해 상대는 침묵하였음을 의미한다. 

 

- ԶԼՄ = զանգվածային լրատվության միջոցներ 대중매체, 언론

- մեղադրել 비난하다

- ղարաբաղ 하라바흐(=아르차흐)

- հակամարտություն 분쟁

- սրել 악화하다

- սադրանք 도발

- հիշել 기억하다 -> հիշյալ 언급한

- հայտարարություն տարածել 성명을 발표하다

- լրատվական 언론의

- կորուստ 죽음, 손실

 

Հայաստանի ՊՆ-ն հերքեց հակառակորդի պնդումը։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հայկական կողմը սպանված զինծառայողի մասին տեղեկություն չունի։ 아르메니아의 국방부는 상대의 주장을 부인하였다. 국방부 대변인 슈샨 스떼파니안은 아르메니아 측은 사망한 병사에 대한 정보가 없음을 지적하였다. 

 

- պնդում 주장

- հերքել 부인하다

- մամուլի խոսնակ 대변인

 

 

 «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝ նման ինֆորմացիա չունենք»,- հայտնել էր մամուլի խոսնակը։ "우리는 아르메니아-아제르바이잔의 국경에서 위험완화를 위한 메카니즘의 부재는 용납할 수 없으며 긴장을 초래한다고 수차례 발표하였습니다. 위에서 언급한 죽음에 대한 그와 같은 정보는 가지고 있지 않습니다."라고 대변인은 말했다.

 

- բազմիցս 수차례, 여러 번

- բացակայություն 부재

- անընդունելի 용납할 수 없는

- լարվածություն 긴장

Քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ թեզը 쿠르드와 시리아의 무장세력을 아르차흐에 배치했다는 거짓 논지

Ադրբեջանական կողմից պարբերաբար շրջանառվող հաջորդ ապատեղեկատվությունը իբրև Արցախում տեղակայված քուրդ զինյալների մասին է, որը վերջին օրերին վերարտադրվում էր նոր թափով և ձևակերպումներով։ Նշենք, որ այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Սակայն վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրում էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված և YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը ևս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։ 아제르바이잔에 의해 유포되는 다음의 거짓정보는 최근 며칠동안 새로운 기세와 공식화를 통해 재생산되고 있는 아르차흐에 주둔된 쿠르드 무장세력에 관한 것이다. 우리는 이 소식이 이집트의 언론사이트를 통해 유포되었음을 지적한다. 후자는 쿠르디스탄 노동자당의 무장세력이 시리아로부터 이란지역을 통해 아르메니아로 건너왔다고 보도하였다. 하지만 최근 며칠동안 아제르바이잔의 언론매체들은 터키의 Haber7.com를 참조하면서 시리아의 북부에서 최근 조성되었으며 인민수호부대와 민주연합당에 의해 훈련된 아르메니아의 대대가 아제르바이잔과의 전투에 참여하기 위해 아르차흐로 보내졌다고 기사화하였다. 

 

- պարբերաբար 정기적으로

- շրջանառել = շրջանառության մեջ լինել 배포하다

- իբրև 의심, 비개연성

- վերարտադրել 재생산하다

- թափ 기세 -> թափով 힘껏, 빠르게

- ձևակերպել -> ձևակերպում 공식화

- եգիպտական 이집트의

- հղում անել 참고하다, 거론하다

- YPG 인민수호부대

- PYD 민주연합당

- վերապատրաստել 훈련하다

- գումարտակ 대대, 부대

 

Նշենք, որ տեղեկատվությունը դեռևս սեպտեմբերի 9-ին հերքել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ «… նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- շեշտել էր Պողոսյանը։ 9월 9일에 아르차흐 대통령의 대변인 바흐란 뽀호시안은 그 정보를 여전히 부인했다고 말한다. "그와 같은 정보의 확산을 통해 아제르바이잔은 자신의 군대가 시리아로부터 온 극단주의자로 채워졌다는 확인된 정보와 모순을 만들려고 합니다. 그것이 절대 거짓이며 현실과 일치하지 않는다고 말할 수 있습니다."라고 뽀호시안은 강조하였다.   

 

- տեղեկատվություն 정보

- դեռևս 여전히

- հակադրել -> հակադրվել = հակասություն ստեղծել 모순을 만들다

- ծայրահեղական 극단주의자

- համալրել 채우다, 보충하다

 

Այս տեղեկությունները հայաստանյան կողմը՝ ի դեմ Գաբրիել Բալայանի, ևս հերքել է։ 이 정보는 아르메니아 측은 가브리엘 발라얀에 맞서 이러한 정보를 부인했다.

 

- ի դեմ ~에 맞서

Կեղծ լուրեր՝ հայկական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին 아르메니아 드론의 격추에 대해 거짓 소식

- անօդաչու 무인

 

 

Սեպտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական սոցցանցերում տարածվել էր Շամքոր քաղաքից արված տեսագրություն, որում իբրև թե պատկերված էր հայկական ԱԹՍ-ի խոցումը։ 9월 20일의 저녁에 아르메니아 드론의 격추를 보여주는 듯한 샴코르시에서 촬영된 영상이 아제르바이잔의 쇼셜네트워크에 확산되었다.  

 

- ԱԹՍ = անօդաչու թռչող սարքեր 드론

- սոցցանցեր 소셜 네트워크

- պատկերել 묘사하다, 보여주다

 

Ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց տեղեկություն, թե հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ՀՀ զինված ուժերին պատկանող մարտավարական անօդաչու թռչող սարք են խոցել: 몇시간이 지나 아제르바이잔의 국방부는 방공부대가 아르메니아 공화국 군대에 속한 전술드론을 격추했다는 정보를 확인했다.

 

- հաստատել 확인하다

- հակաօդային պաշտպանության ստորաբաժանում 방공부대

- զինված ուժեր 군대

- պատկանել 속하다

- մարտավարական 전술적

- խոցել 관통하다, 격추하다, 상처입히다

 

 

Այս լուրը ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական հերթական ապատեղեկատվություն որակեց։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մասնավորապես նշել էր«Հերթական անգամ ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն»։ 이 소식에 대해 아르메니아 공화국의 국방부는 아제르바이잔의 상습적인 거짓정보라고 논평하였다. 국방부 대변인 슈샨 스떼파니안은 특히  "그들은 상습적으로 원하는 바를 현실처럼 발표하려 노력한다"고 언급하였다.

 

- հերթական 순차적인, 계속되는, 상습적인

Սիրիայում զորախումբ կենտրոնացնելու մասին հին թեզեր 시리아에서 군대의 집결에 관한 오래된 논지

Ինֆորմացիոն դաշտում ակտիվորեն շրջանառվող հաջորդ լուրն այն մասին էր, թե Հայաստանը առնվազն 450 զինծառայող է ուղարկել Սիրիա՝ պայքարելու թուրքական բանակի դեմ: Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվակայքերը՝ հղում անելով իսրայելական NZİV.net-ին։ Հաղորդվում էր նաև, որ հայ վարձկանների գործողությունների համակարգումը իրականացնում է Սիրիայի ռազմական հետախուզության գեներալ Մուխսան Նաֆնուֆը։ 정보분야에서 활발하게 확산되고 있는 다음의 소식은 아르메니아가 터키군에 대항하기 위해 적어도 450명의 병사를 시리아로 보냈다는 것에 관한 것이었다. 이에 관하여 아제르바이잔의 언론매체는 이스라엘의 NZİV.net를 인용하여 기사화하였다. 또한, 시리아의 군사정보부 장관 무흐산 나프누프가 아르메니아 용병의 활동체계를 조직했다고 보도하였다.  

 

- հաղորդել 알리다, 발표하다

- հետախուզություն 정보부

- իրականացնել 수행하다

 

Հարկ է նշել, որ տարածվող այս լուրը պարբերաբար հայտնվում է ինֆորմացիոն դաշտում։ 2018 թվականին ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը առիթ ունեցել է նշելու, որ խոսքը զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ, այլ հումանիտար մասնագետների՝ հիմնականում բժիշկների և ինժեներների։ Վերջինիս խոսքերով՝ մասնագետները օգնելու են Հալեպի բնակիչներին, մասնավորապես՝ սիրիահայ համայնքին և փորձելու իրենց մասնագիտական գիտելիքներով խաղաղ բնակչությանը օգտակար լինել։ ՊՆ-ն ներկայացրել էր նաև Սիրիա խումբ ուղարկելու իրավական պարզաբանումները։ 이런 확산되고 있는 소식은 정기적으로 정보분야에서 보여지고 있음을 유의해야한다. 2018년에 국방부 차관 가브리엘 발라얀은 언급할 기회를 가졌다. 그의 말은 군사조직이나 군대의 세분화에 관한 것이 아니라 인도주의적 전문가, 주로 의료종사자와 엔지니어에 관한 것이었다. 후자의 말에 따르면 전문가는 알레포의 주민들, 특히, 시리아-아르메니아 공동체를 도울 것이며 그들의 전문적인 지식으로 평화로운 거주민에게 유용하도록 노력할 것이다. 국방부는 또한 시리아에 그룹을 보낸 것에 대한 법적 설명을 제시하였다. 

 

- հարկ է նշել, որ ~을 유의해야한다

- առիթ 기회

- ստորաբաժանման 세분화하다

- հումանիտար 인도주의자

- ինժեներ 엔지니어

- օգտակար 유용한

 

Նշենք, որ հումանիտար խմբի 450 մասնագետ միաժամանկ երբևէ Սիրիայում չի եղել, որպես կանոն խմբերը կազմված են լինում 70-ական անդամներից և փոխարինում են իրար։ Սիրիայի ռազմական հետախուզության գեներալի համակարգման մասին պնդումները ևս կեղծ են, քանի որ մասնագետների խումբը ենթակա է բացառապես ՀՀ-ին։ 우리는 인도주의 단체의 전문가 450명이 동시에 시리아에 간 적이 없으며, 원칙적으로 단체는 70살의 회원으로 구성되어 있어 서로를 대체합니다. 시리아의 군사정보부 장관의 조직화에 대한 주장은 거짓입니다. 왜냐하면 전문가 집단은 전적으로 아르메니아 공화국에 종속되어 있기 때문입니다. 

Արցախի բնակիչներին տարհանելու մասին կեղծ փաստաթուղթը 아르차흐 주민을 대피하는 것에 대한 허위 문서

Սեպտեմբերի 24-ին կեղծ լուրի շրջանառման համար գործի դրվեցին սոցիալական ցանցերը։ Մասնավորապես՝ տարբեր հավելվածների մեսսենջերներով հայ օգտատերերին ուղարկվում էր փաստաթուղթ, որում նշվում էր՝ «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման»։ 9월 24일에 거짓 소식의 확산을 위한 소셜네트워크가 시작하였다. 특히, 다양한 앱의 메신저를 통해 아르메니아 사용자에게 "아르차흐 공화국의 국방부는 아르차흐의 주민들에게 비상대피에 대비하도록 경고하고 있다"고 언급된 문서를 보내고 있다. 

 

- հավելված 응용프로그램

- մեսսենջեր 메신저

 

 

Տարածվող փաստաթուղթը կեղծ էր։ Դրանում համոզվելու համար՝ բավական է ուշադրություն դարձնել դրա կազմությանը և տեքստում առկա սխալներին։ Պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է փաստաթղթի կեղծ լինելը։ 퍼진 문서는 가짜였다. 그곳에서 확실하게 하기위해 구성과 글에 있는 오류들에 충분히 심혈을 기울렸다. 국방부도 문서가 거짓임을 확인했다.

 

- համոզել 확신하다


Ուժերը կենտրոնացնելով սահմանին՝ Ադրբեջանը մեղադրում էր հայերին նույն գործողության համար 국경에 힘을 집중함으로서 아제르바이잔은 아르메니아에 그와 같은 행동에 대하여 비난했다.

 

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ըստ Բաքվի ունեցած հետախուզական տվյալների՝ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետությունը զորքեր է կուտակում։ 9월 25일에 아제르바이잔 대통령 일함 아비에브는 남부 캅서스와 조지아의 위기문제에 관해 EU 특별대표인 토이보 블라아르와의 회담과정에서 바쿠가 가진 정보자료에 따르면 아르메니아-아제르바이잔 국경에 아르메니아 공화국 군이 집결하고 있다고 발표하였다. 

 

- ճգնաժամ 위기

 

 

Ի պատասխան այս պնդման՝ ՀՀ ՊՆ-ն հերքեց լուրը՝ ընգծելով, որ փոխարենն Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով։ «Նման ապակառուցողական հայտարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»,- նշել էր Շ. Ստեփանյանը։ 이러한 주장에 대응하여 아르메니아 공화국의 국방부는 반대로 아제르바이잔이 국경에 따라 군을 집결하고 있다고 강조하면서 소식을 부인하였다. "그와 같은 무의미한 진술은 불안정한 경향을 가지는 것이 분명하다. 아르메니아 공화국의 군대는 일상적인 훈련에 참여하였으며 추가적인 어떤 행동도 하지 않았다."라고 슈샨 스떼파니안은 언급했다.   

 

- փոխարեն ~대신

- ապակառուցողական = ոչ կառուցողական, աննպաստ 비건설적인, 무의미한

- հայտարարություն 진술

- անկայունացնել -> ապակայունացում = անկայուն դարձնելը 불안정화

 

«Կոնֆիդենցիալ» ինֆորմացիայի արտահոսքը haqqin.az-ում: haqqin.az에서 "기밀"정보의 유출

Օրերս մեծ աղմուկ հանած ապատեղեկատվությունը «haqqin.az»-ի հրապարակումն էր այն մասին, թե 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով գաղտնի բանակցություններ են սկսվել։ 최근 스캔들에 드러난 거짓정보는 "haqqin.az"의 게시판에 2018년 1월부터 8월 동안 니콜 파쉬니안의 지시에 따라 비밀협상이 시작되었다는 것에 관한 것이다. 

 

- մեծ աղմուկ 스캔들, 중대한 뉴스

- հանել = հանած 들어난

- հրապարակում 게시판

 

Հոդվածը թարգմանվեց և տարածվեց նաև հայաստանյան որոշ լրատվականների կողմից։ 이 기사는 아르메니아의 일분 언론매체에 의해 번역되고 확산되었다.


Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով տարածվող ապատեղեկատվությանը, նշել է. 니콜 파쉬니안은 확산되고 있는 거짓정보에 응답하면서 언급하였다. 

 

- արձագանքել 대답하다, 응답하다

 

«Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ «կոնֆիդենցիալ» ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք «կոնֆիդենցիալ» ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։ 안타깝게도 아제르바이잔의 지도부는 새로운 요소를 추가하면서 계속해서 기존 방식을 가고 있습니다. 최근 주의를 기울이면 아제르바이잔의 언론매체, 정부당국, 아제르바이잔의 군사정치 지보부는  "기밀" 정보의 공개라고 이와 같이 말하면서 선전캠페인에 새로운 요소를 도입하였습니다. 나는 아제르바이잔의 동료에게 그러한 방식으로 가지말라고 충고합니다. 왜냐하면 우리가 그 분야로 들어가면 "기밀" 정보의 확산을 시작하기 때문입니다. 나는 그것으로부터 아제르바이잔의 내부정치 상황이 필사적으로 불안정해질 것이 두렵습니다."

 

 

 

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է այս երկրի շահերից: 아제르바이잔은 현실감을 잃었다. 터키와의 화해는 이 나라의 이익을 위한 것인가?

 

- մերձեցում (국가간의) 화해

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաև մեր տարածաշրջանում։ Ուշագրավ էր ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որի ժամանակ վերջինս պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Դա հիմնավորել էր այն բանով, որ, իբր, մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները։ Զավեշտալի է, երբ մարդու իրավունքների մասին խոսում է մի երկրի նախագահ, որտեղ այդ խախտումները մշտական բնույթ են կրում, երկիր, որն առաջամարտիկ է ռազմական, մշակութային, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացման մասով։ 예레반, 9월 26일, 아르멘프레스: 터키와 아제르바이잔은 그들이 실시한 정책으로 불안정한 위치를 고수하고 있으며 이는 충분히 우리 지역에 긴장되는 상황을 초래하고 있습니다. 유엔의 제 75차 연례회기에서 아제르바이잔 대통령 일함 알리에브의 연설을 주목할만한 것이었다. 그 기간에 후자는 아르메니아에 대한 제재를 요구하였다. 그는 우리나라에서 인권이 침해당하고 있음을 설명하였다. 군사적, 문화적, 반인류적인 범죄가 자행되는 부분에서 선도적인 나라에서 그러한 침해가 영구성을 띄는 나라의 대통령이 인권에 대해 말하고 있다는 것은 말이 안된다. 

 

- ՄԱԿ = Միավորված ազգերի կազմակերպություն 유엔

- հիմնավորել 설명하다

- զավեշտալի 이상한, 말도 안되는

- հանցագործություն 범죄

 

Ալիևը հերթական անգամ խոսել էր նաև բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 9 անդամների ակտիվ ներգրավվածության մասին, բնականաբար, նկատի ունենալով Թուրքիային։ Ըստ էության, Ալիևի նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն»՝ դրանով, փաստորեն, հակադարձելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ մեզ ուղղված սին մեղադրանքներին։ 알리에브는 물론 터키를 언급하면서 다시 한번 협상과정에서 유라시아 경제연합의 민스크집단의 모든 회원의 적극적인 참여에 대해 말하였다. 사실, 알리에브의 그와 같은 성명은 협상과정의 효율을 저해한다. 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 어제 아르차흐 공화국의 국회의장 아르투르 토브마시안이 이끄는 대표단과의 회의동안 "우리는 협상과정이 효과적으로 만들 과제를 가지고 있습니다. 무엇이 그 과정의 효과를 저해하는지를 기록하는 것은 무척 중요합니다." 따라서, 사실, 최근 아제르바이잔의 지도부가 우리에게 보낸 거짓 비난을 반대한다. 

 

- պատվիրակություն 대표단 

- հակադարձել 뒤집다

 


«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, և հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը և դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծել տարածաշրջանային հարցերը՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Դա վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Իրանի համար»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան միակ երկիրն էր, որը տավուշյան դեպքերի ժամանակ սատարեց և քաջալերեց ադրբեջանական ագրեսիան։

 

 

Եթե կարճաժամկետ առումով Ադրբեջանում շատերը ոգեւորված են այս մերձեցմամբ և օժանդակող հայտարարություններով, ապա երկարաժամկետ առումով Ադրբեջանն իրապես բախվելու է բազմաթիվ խնդիրների, որովհետև դառնալու է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերին։ Արդյունքում ինչ-որ պահից հարկադրված է լինելու հանդես գալ Թուրքիային օժանդակող հայտարարություններով, որոնք միշտ չէ, որ բխելու են Ադրբեջանի շահերից։

 

 

Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նոր չէ, այդ երկիրն իր դիրքորոշումը ցույց է տվել նաև Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ 1993 թվականից փակեց ցամաքային սահմանը։ Այդ համատեքստում պատգամավորը նորություն չի համարում Թուրքիայի հակահայ քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ Թուրքիան այդ նույն գործելաոճը ցուցաբերում է տարբեր տարածաշրջաններում՝ սկսած Մերձավոր Արեւելքից մինչև Արեւելյան միջերկրածովյան։

 


«Թուրքիայի թշնամական վերաբերմունքին արդեն անդրադարձել են ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը և շեշտել, որ մենք մեր անվտանգությունը կառուցում ենք՝ հաշվի առնելով Թուրքիայի վտանգի գործոնը։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ երկիրը չի գնա նման արկածախնդրության՝ ներքաշվելով ուղղակի ռազմական գործողությունների մեջ։ Դա շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական հետեւանքների կարող է հանգեցնել»,- ասաց Տ. Հայրապետյանը։

 

 

Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր շնորհավորական ուղերձում նշել էր, որ իրենք կշարունակեն նպաստել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և միաժամանակ հորդորել էր կողմերին «հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: Պատգամավորը նկատեց, որ հայկական կողմը մշտապես հանդես է եկել բանակցային գործընթացի շարունակականության եւ արդյունավետության ապահովման ու բարձրացման դիրքերից. «Մեր դիրքորոշումը հայտնի է։ Մեզ համար շատ կարեւոր է մթնոլորտի առողջացումը՝ առարկայական քննարկում սկսելու համար, որովհետեւ եթե բանակցային սեղանի շուրջ չկա փոխվստահություն, ապա ցանկացած քննարկում իմաստազրկվում է։ Ուստի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը խիստ կարևոր է»։

 

 

Ներկայումս ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հայտարարություններով և գործողություններով ավելի է հեռանում մթնոլորտի առողջացմանն ուղղված քայլերից, հասարակությանը խաղաղության նախապատրաստելուց. ընդհակառակը՝ ավելի է կոշտացրել հռետորաբանությունը, և ագրեսիվ հայտարարությունների պակաս չկա։

Պատգամավորի գնահատմամբ՝ նորություն չէ, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ խնդրի խաղաղ կարգավորմամբ, սակայն այս պահին լուծում է նաև մեկ այլ խնդիր, այն է՝ հստակ քարոզչական շղարշ է ապահովում սեփական հանրության աչքերում։ «Հատկապես տավուշյան ձախողումից հետո Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ չի հրաժարվել իր նպատակներից։ Դրա համար վերջին շրջանում Ադրբեջանի քարոզչական լրատվադաշտում ակտիվ քննարկվում է, որ պատրաստվում են պատերազմի։ Ինչ խոսք, Ալիևի հայտարարությունները պատահական չեն, և պետք չէ դրանք անտեսել։ Բնականաբար, մենք այդ ամենը հաշվի ենք առնում, և հենց այդ տեսանկյունից են այն բոլոր բարեփոխումները, որ տեղի են ունենում հայկական բանակը հզորացնելու նպատակով»,- հավելեց զրուցակիցս։

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments