휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 27일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 27일자)
LifeChallenger 2020. 9. 27. 17:13
ՀՀ-ն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած օդային և հրթիռային հարձակման մասին տեղեկացրել է ԵԱՀԿ-ին: 아르메니아 공화국은 아르차흐를 향한 아제르바이잔이 발사한 공중 및 미사일 공격에 대해 유럽안보협력기구에 알렸다.
- ԵԱՀԿ = Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն 유럽안보협력기구
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스 : 아르메니아 공화국의 국방부 장관 다비트 또노얀은 유럽안보협력기구를 주관하는 의장의 개인 대변인 안제이 까스프쉬크와 전화통화를 가졌다. 장관은 국경의 전반적인 상황을 발표하고 아제르바이잔이 상습적인 도발을 일으켰다고 전했다. 이에 대해 아르메니아 공화국의 국방부장관의 대변인 슈샨 스떼파니안이 전했다.
- հեռախոսազրույց 전화통화
- տիրել 지배하다, 통치하다
- սադրանք 도발 -> սանձազերծել սադրանքը 도발을 일으키다
«Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Ստեփանյանը։ "적군은 아르차흐를 향한 공중 및 미사일 공격을 개시하였습니다. 모든 책임은 아제르바이잔의 군사지도부에 있습니다. 아르메니아 측은 2대의 적 헬리콥터와 3대의 드론을 격추하였습니다. 전투는 계속되고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 스떼파니안이 언급했다.
- խոցել 격추하다
- ուղղաթիռ 헬리콥터
- մարտեր 전투
- ԱԹՍ 드론
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: 9월 27일 이른 아침에 전체 국경선을 따라 적의 적극적인 포격이 시작되었다. 수도 스테파나게르뜨를 포함하여 평화로운 거주지들이 포격을 당하고 있다. 우리는 주민들에게 피난하도록 요청하였다. 스테파나게르뜨는 비례한 응전이 있을 것이며 모든 책임은 아제르바이잔의 군사지도부와 개인적으로는 알함 알리에브에게 있다고 발표하였다.
- երկայնք 길이 -> երկայնքով ~를 따라
- հրետակոծություն 포격
- պատսպարել 피난하다
- համաչափ 비례
Ադրբեջանական զորքերի հարձակումները մի քանի ուղղությամբ հետ են մղվել. հակառակորդը 3 տանկ է կորցրել: 아제르바이잔 군대의 공격은 여러 방향에서 격퇴되었다. 적군은 3대의 탱크를 잃었다.
- զորքեր 군대
- մղել 격퇴당하다
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아제르바이잔 군대의 여러 방향의 공격은 격퇴당했다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 공화국 국방부 장관의 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 이에 대하여 게재하였다.
«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»։ "국군 사령관인 소장 잘랄 하루츄니안이 언급한 대로 아제르바이잔 군대는 7시 10분에 전체 국경선을 따라 공격을 감행하였습니다. 아제르바이잔 군대의 여러 방향에서의 공격은 격퇴당하였습니다. 적군은 특히 3대의 탱크를 포함하여 인적, 기술적 손실을 입었습니다. 전투는 계속되고 있습니다."
- հրամանատար 사령관
- գեներալ-մայոր 소장
Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը. Մանե Գևորգյան: 우리는 오직 공식적인 뉴스만을 따를 것을 권장합니다. 마네 게보르기안:
- բացառապես 독점적으로, 오직
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը լրատվական դաշտի ներկայացուցիչներին հորդորում է արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետեւել բացառապես պաշտոնական լրատվությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանե Գևորգյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 대변인은 언론매체의 대표들에게 아르차흐 전선에서 사건의 진행에 대해 오직 공식적인 뉴스만을 따를 것을 권장하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 마네 게보르기안은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
- իրադարձություն 사건
- լրատվության 뉴스
«Լրատվական դաշտի հարգելի խմբագիրներ և լրագրողներ, հորդորում ենք արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը: Խնդրում ենք չտրվել մանիպուլյացիաներին և այդպիսով վտանգի տակ չդնել մեր զինվորների և քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,- գրել է Գևորգյանը: "언론분야의 존경하는 편집자 및 기자여러분, 우리는 아르차흐 전선에서 사건의 진행에 대하여 오직 공식적인 뉴스만을 따를 것을 촉구합니다. 조작에 굴복하지 말고, 그렇게 함으로써 우리의 군인과 국민의 생명과 안전을 위험속에 빠뜨리지 마시기를 부탁드립니다."라고 게보르기안은 게재하였다.
- մանիպուլյացիա 조작, 속임수
ԱՀ ՊՆ-ն պարբերաբար կտեղեկացնի առաջնագծի իրադարձություների մասին. ընթանում են թեժ մարտեր: 아르차흐 공화국의 국방부는 정기적으로 최전선의 상황에 대해 전할 것이다. 치열한 전투가 진행중이다.
- առաջնագիծ 최전선
- ՊՆ = պաշտպանության նախարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը պարբեևաբար կտեղեկացնի Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 스떼파나게르뜨, 9월 27일, 아르멘프레스: 아르차흐의 국방부는 정기적으로 최선전에서 발생하는 사건의 추가적인 진행에 대하여 전할 것이다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르차흐 공화국의 국방부 공보처가 알려왔다.
«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: "9월 27일 7시 15분경 적군은 수도 스테파나게르뜨를 포함하여 후방에 자리잡은 거주지를 목표로 하여 대포와 공격용 드론을 활용하여 아르차흐-아제르바이잔간 전체 국경선을 따라 공격을 감행하였습니다.
- սահմաններում ~경, ~즈음
- հրետանային միջոցներ 대포
- հարվածային ԱԹՍ-ներ 공격용 드론
- թիրախավորել 목표로 하다
- թիկունք 후미, 후방
Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր: 현재까지 치열한 전투가 진행중입니다.
Առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- ասվում է հաղորդագրության մեջ: 최선전에서 발생하는 사건의 추가적인 진행에 대하여 정기적으로 알려드릴 것입니다."라고 게시글에 쓰여져 있다.
ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ է խոցել: 아르메니아 공화국의 군대가 북동쪽 방향에서 적군의 드론을 격추하였다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերը հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի անօդաչու թռչող սարք է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 군대는 북동쪽에서 적군의 드론을 격추하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 관하여 국방부장관의 대변인 슈샨 스떼파니안이 그녀의 "페이스북"의 페이지에 게재하였다.
«ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ»,- գրել է Ստեփանյանը:
Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ և երեք տանկ: Ադրբեջանն ունի նաև մարդկային և տեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն պաշտոնապես հաստատել է մեկ ուղղաթիռի կորուստը: "아르메니아 공화국의 군대는 북동쪽에서 적군의 드론을 격추하였습니다."라고 스테파니안은 게재하였다. 이른 아침 아르메니아 공화국 국방부 장관의 대변인 슈샨 스테파니안은 아르메니아 측이 2대의 적군 헬리콥터와 3대의 드론, 그리고 3대의 탱크를 격추시켰다고 발표했다. 아제르바이잔은 또한 인적, 기술적 손실을 입었다. 아제르바이잔의 국방부는 이미 공식적으로 1대의 헬리콥터의 손실을 확인하였다.
Ադրբեջանի սադրանքը նախապես ծրագրված էր. Բաքվի և Անկարայի ԶԼՄ-ներն առաջնագծից նյութեր են հրապարակում: 아제르바이잔의 도발은 이미 계획되었었다. 바쿠와 안카라의 언론매체는 최선전의 자료를 보도하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아제르바이잔 국방부가 공식적으로 "공격"의 시작에 대해 발표한 상황은 그러한 조치가 오래전에 계획되었음을 증명한다. 단계적 확대에 대한 공식적인 발표이후 몇분이 지나지 않아 아제르바이잔과 터키의 언론매체가 최선전의 자료를 보도하고 있다는 사실이 이를 증명하고 있다. 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안은 이에 대하여 그녀의 "페이스북"의 페이지에 게재하였다.
- հանգամանք 상황
- գործողություն 조치
- էսկալացիա 단계적 확대
«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ "아제르바이잔의 국방부는 공식적으로 "공격"의 시작에 대해 발표하였습니다. 이는 조치가 오래전부터 계획되었음을 입증합니다. 기본적인 지식을 가진 군대라면 공격에 대한 작전계획이 몇 주가 소요됨을 알 것입니다. 단계적 확대에 대한 공식적인 발표이후 몇분이 지나지 않아 아제르바이잔과 터키의 언론이 최선전의 자료를 보도하고 있습니다. 이는 아제르바이잔이 착수한 도발이 이미 계획되었음을 입증합니다."라고 아르메니아 공화국의 국방부 대변인이 언급하였다.
- տարրական 기본적인
Կամավորագրման անհրաժեշտություն չկա, առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա հատուկ հայտարարությամբ: 자발적인 지원을 필요하지 않는다. 요구될 경우 아르메니아 공화국의 국방부는 특별한 성명을 가질 것이다.
- հանդես գալ 연설하다
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 예레반, 9월 27일, 아르멘프레스: 최근 몇시간동안 수많은 사례가 등록되고 있다. 공화국 전역에서 군사위원회에 개인시민 및 단체 (1만명이상)들이 징집 및 아르차흐-아제르바이잔 국경선으로 떠나고자 하는 의향을 가지고 신청하고 있다. 이에 대하여 아르메니아 공화국 국방부 공보처가 전해왔다.
- զինվորական կոմիսարիատներ 군사위원회
- խնդրանք 의뢰
ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։ 아르메니아 공화국의 국방부는 우리 동포들의 준비상태를 높이 평가하면서 현재는 군대지원의 필요성이 없으며 필요한 경우, 아르메니아 공화국의 국방부는 별도의 특별 성명을 발표할 것이라 발표하였다.
ՀՀ Պն-ն հորդորում է ձեռնպահ մնալ հայկական մարտական տեխնիկայի շարժի մասին տեսանյութերի տարածումից: 아르메니아 공화국의 국방부는 아르메니아 군사장비의 이동에 대해 영상의 유포를 자제할 것을 촉구하였다.
- ձեռնպահ մնալ 자제하다
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը՝ վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։ 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국방부는 아르메니아측의 군사장비의 이동에 관한 영상의 유포를 절대 용납하지 못하는 것으로 간주하며 그와 같은 행동을 자제해줄 것을 단호히 요청하였다.
- բացարձակ 절대
- վճռականորեն 단호히
«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ-ն անհրաժեշտ է համարում հստակ գիտակցելը, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։ 아르메니아 공화국의 공보처와 관련한 부서에서 "아르멘프레스"에 알려왔다. 아르메니아 공화국의 국방부는 인터넷이 적군에 의해 면밀히 관찰되고 있으며 사장비와 관련한 그와 같은 영상은 아제르바이잔군의 표적이 될 수 있음을 분명히 깨닫을 필요가 있다.
- հստակ գիտակցել 분명히 깨닫다
- մանրակրկիտ 면밀히
- թիրախ 표적
- զինուժ 군대
ՀՀ-ում կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: 아르메니아에서 계엄령과 부분 동원령에 관한 문제가 논의될 것이다.
- ռազմական դրություն 계엄령
- զորահավաք 동원령
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապխետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է վարչապետ Փաշինյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 안정보장이사회가 개최될 것이고 정부는 계엄령과 부분 동원령에 관한 문제를 논의할 것이다. 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 전해왔다. "조금후 안보리가 열릴 것입니다. 그 후 정부는 계엄령과 부분 동원령에 관한 문제를 논의할 것입니다. 자랑스럽고 승리하는 국민들 여러분, 우리의 거룩한 조국을 수호할 준비를 하십시오."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 총리 파쉬니안은 언급했다.
- Անվտանգության խորհրդի նիստ 안전보장이사회
Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Փաշինյան: 아제르바이잔에 의한 침략은 사전에 계획되었다. 파쉬니안
- ագրեսիա 침략
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան նախապես պլանավորված է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르차흐에 대한 아제르바이잔의 군사적 침략은 사전에 계획되었다고 강조하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 총리는 그의 "트위터"의 마이크로 블로그에 게재하였다.
«Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մշտադիտարկումների մերժումը ցույց է տալիս, որ ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ: 최근에 아제르바이잔의 공격적인 발표, 터키와의 대규모 합동군사훈련, 뿐만 아니라 유럽안보협력기구의 모니터링 거부는 침략이 사전에 계획되었음을 보여주며 이 지역에서 평화와 안전을 위협하는 대규모 도발이었습니다.
- ԵԱՀԿ = Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն 유럽안보협력기구
Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: 아르메니아에서 계엄령과 일반 동원령이 선포되었다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아에서 계엄령과 일반 동원령이 선포되었다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 자신의 "페이스북"의 페이지에 게재하였다.
«Սիրելի հայրենակիցներ, հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: 친애하는 아르메니아 국민 여러분, 지금 정부의 결정으로 아르메니아 공화국에서 계엄령과 일반동원령이 선포되었습니다. 결정은 선포 즉시 발효됩니다.
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»,- գրել է Փաշինյանը: 군대에 소속된 인원들에게 자신의 지역 군사위원회에 보고할 것을 요청드립니다. 고국을 위해, 승리를 위해."라고 파쉬니안은 게재하였다.
Արցախի Պաշտպանության բանակն իրականացնում է պատժիչ գործողություններ: 아르차흐의 군대는 가혹한 조치를 취하고 있다.
- պատժիչ 가혹한
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: 스떼파나게르뜨, 9월 27일, 아르멘프레스: 아르차흐의 국방부는 전체 최전선를 따라 전투가 계속되고 있다고 전해왔다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐 공화국의 국방부로부터 군대의 선봉대는 아제르바이잔 군대의 진격을 막기 위하여 성공적으로 가혹한 조치를 취했으며 적군에게 인력과 군사장비의 손실을 입혔다고 전해왔다.
- առաջապահ ստորաբաժանումներ 선봉대
Միջազգային մամուլն անդրադառնում է շփման գծում տիրող իրավիճակին 국제언론은 국경에서 발생한 상황을 보도하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունն անդրադարձ է կատարել շփման գծում տիրող իրավիճակին:
Մեջբերվել է ՀՀ ՊՆ հայտարարությունը երկու զոհերի ու խաղաղ բնակչության կրակի տակ լինելու մասին: Մեջբերվել է նաև Ադրբեջանի հայտարարությունը իրենց ուղղաթիռի կործանման մասին: Ավելի ուշ կայքը նշել է նաև ԼՂ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 국제언론은 하라바하-아제르바이잔의 국경선에서 아제르바이잔에 의해 촉발된 충돌에 대해 다루고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면 로이터통신은 국경선에서 발생한 상황에 대해 다루고 있다. 사망자 2명과 평화로운 거주지가 화마에 휩싸인 것에 대한 아르메니아 공화국의 국방부의 발표를 인용하였다. 또한, 그들의 헬리콥터의 추락에 대한 아제르바이잔의 발표를 인용하였다. 나중에 사이트에는 또한 나고르노-하라바흐의 계엄령 선언도 언급했다.
- սանձազերծել 촉발하다
- մեջբերվել 인용되다
Euronews.-ը գրում է շփման գծում ադրբեջանական ու հայկական ուժերի թեժ մարտերի մասին և մեջբերում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմանը, որով հավաստվում է, որ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երեք տանկ, ԱԹՍ-ներ և ուղղաթիռներ: Կայքը հատուկ ընդգծել է, որ ԼՂ-ն ի սկզբանե եղել է հայկական էթնիկություն ունեցող տարածք և անկախություն է հռչակել, որից հետո սկսվել է պատերազմ, հրադադար է ստորագրվել 1994-ին: 유로뉴슨느 국경선에서 아제르바이잔과 아르메니아 군대의 치열한 전투에 대해 게재하였으며 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안의 "페이스북" 페이지에서 관련 게시물을 인용하였다. 이를 통해 아르메니아 측이 아제르바이잔의 3대의 탱크와 드론, 그리고 헬리콥터를 격추했음을 확인하였다. 사이트에서는 특별히 나고르노-하라바흐가 원래 아르메니아 민족이 소유한 지역이었고 독립을 선언한 후 전쟁이 발발하였고 1994년에 휴전이 체결되었음을 강조하였다.
- ի սկզբանե 원래
- էթնիկություն 민족
- հրադադար 휴전
Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: 아르메니아 측은 적군의 4대의 헬리콥터, 약 15대의 드론, 10대의 탱크 및 보병전투차량을 파괴하였다.
- հետևակի մարտական մեքենա 보병전투차량
- ոչնչացնել 파괴하다
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아제르바이잔에 의해 아르차흐를 향해 촉발된 행동의 결과로 아제르바이잔 측은 인력과 장갑차에 큰 손실을 입었다. 국군의 선봉대에 의해 10대의 탱크와 보병전투차량을 포함하여 적군의 헬리콥터 4대, 대략 15대의 드론이 파괴되었다. 국군의 손실은 명확해졌다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 아르차흐 공화국의 국방부가 전해왔다.
- զրահատեխնիկա 장갑차
ՀՀ ԱԽ նիստում քննարկվել է հակառակորդի լայնամասշտաբ գործողություններին արժանի հակահարված տալու հարցը: 아르메니아 공화국 안전보장이사회에서 적군의 대규모 행동에 가치있는 반격을 가하는 문제가 논의되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안의 주도로 정부에서는 안보리가 개최되었고 여기에서 안보리 위원들이외에도 아르메니아 공화국 대통령 아르멘 사르크시안, 국회의장 아라라뜨 시르조얀, 에두아르트 아하자니안과 비상사태실장 펠릭스 촐라키안이 참석하였다.
- վարչապետի աշխատակազմի ղեկավար 국무총리실장
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր: 아르메니아 공화국 총리실의 공보처와 관련한 부서로부터 "아르멘프레스"에 전해온 바에 따르면 회의동안 카라바흐-아제르바이잔 국경에서 적군에 의해 촉발된 대규모의 군사행동에 대응하여 군대에 의한 합당한 반격을 가하는 것과 추가적인 단계에 대한 문제가 논의되었다.
Հակառակորդի հրետակոծության պատճառով Արցախում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ: 적군의 포격으로 인하여 아르차흐에서 전력 및 가스공급의 단절이 있다.
- խափանում 단절
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով երկրում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքներ: 스떼파나께르뜨, 9월 27일, 아르멘프레스: 아르차흐 공화국에 대한 아제르바이잔의 개시된 군사행동의 결과로 나라에서 전력 및 가스공급의 단절이 있으며 정상화 측면에서 이미 필요한 조치가 착수되었다.
- կարգավորել 정상화하다
«Արմենպրես»-ի հաղորդմաբ՝ այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը։ "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르차흐 공화국의 국방부 정보센터에서 개최된 기자회견에서 아르차흐 공화국의 경제 및 생산 인프라 장관의 대변인 아르멘 토브마시안은 말했다.
- տեղակալ 대변인
«Ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Արցախի բոլոր ենթակառուցվածքներում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ և յուրաքանչյուր խափանում ստանում է արագ լուծում։ Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելիության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք»,- նշեց Թովմասյանը: "아제르바이잔 군대의 공격으로 인하여 여러 자치구의 인프라가 피해를 입었습니다. 아르차흐의 모든 인프라에서 운영조치가 수행되고 있으며 각각의 파손은 신속한 해결될 것입니다. 상수도, 통신 및 도로통행 측면에서 현재 심각한 문제와 단절은 없습니다."라고 토브마시안은 말했다.
- տուժել 피해를 입다
- խափան 파손
- ջրամատակարարման 상수도의
- անցանելիություն 통행
Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը: 아르메니아에서 계엄령을 선포하는 것에 대하여 정부의 결정이 발표되었다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ ասված է. 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 e-gov.am 사이트에 아르메니아에서 계엄령 선포에 대한 정부의 결정이 발표되었다. "아르멘프레스"의 보도한 바와 같이 결정문은 다음과 같이 말한다.
«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը. 2020년 9월 27일 7시 15분경 대포, 무인비행기(드론)을 포함한 공군, 장갑차, 인력 및 기타 부대의 운용을 포함한 아제르바이잔 공화국의 무장돌격대에 의한 아르차흐 공화국을 향해 개시된 군사행동을 고려해보면 그 결과로 수도인 스떼파나께르뜨와 그곳에 거주하는 평화로운 거주민을 포함하여 후방에 자리하고 있던 거주지가 목표였다.
- հաշվի առնել 고려하다
- ստորաբաժանալ 세분화하다 -> ստորաբաժանում 부대
հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. 아르메니아 공화국은 아르차흐 국민의 안전을 보장한다는 사실에 근거하여,
- հանդիսանալ 이다
հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու. 아르제바이잔 공화국의 군대가 촉발한 행동의 결과에서 아르메니아 공화국에 대한 군사적 공격과 아르메니아 공화국의 영토를 침략하는 즉각적인 위협이 있었으며 그것은 아르메니아 공화국의 주권, 안보, 영토보전, 그로 인하여 시민과 거주민의 생명 및 안전이 위협받고 있으며, 그러한 상황의 제거는 비상수단의 착수없이는 불가능하다는 사실에 근거하여,
- ներխուժել 침략하다
- անմիջական 즉각적인
- սպառնալ 위협하다
ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից. 아르메니아 공화국의 군대와 경제의 동원을 위한 가장 유리한 조건을 조성함으로써 아르메니아 공화국에 대한 군사공격의 임박한 위험을 방지하고 뿐만 아니라 국가와 지방자치단체, 개인 및 법인의 정상적인 활동과 인간의 생명과 안전의 보호를 계엄령하에서 보장할 목적으로.
- ելնել 떠나다 -> ելնելով ~에 따라
- տնտեսության զորահավաք 경제의 동원
- ծավալել 확장하다, 퍼지다, 향상시키다
- բարենպաստ 유리한
- անմիջական 즉각적인, 임박한
- բնականոն 정상적인
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է: 아르메니아 공화국의 헌법 제 119 조 1항, 제 76 조, 뿐만아니라 "계엄령의 합법적 체제에 대한" 법률 제 3 조와 제 4 조, 제 5 조 1항, 제 6 조, 제 8조, 제 9 조와 제 11 조에 의거하여 아르메니아 공화국의 정부는 결정하였다.
- ղեկավարվել 이끌리다
- Սահմանադրություն 헌법
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն: 아르메니아 공화국의 전국에서 이 결정은 발효되는 순간부터 계엄령을 선포한다.
- Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի: 계엄령동안 운용되는 조치와 권리 및 자유의 일시적인 제한, 별첨에 따라 계엄령의 합법적 체제를 보장하는 수단과 방법을 정의한다.
- Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։ 계엄령의 틀안에서 운용되는 조치를 규정하고 권리 및 자유의 일시적인 제한을 아르메니아 공화국의 전역에서 실시한다. 계엄령의 틀안에서 운용되는 조치의 합법성과 권리와 자유의 일시적인 제한의 운용을 보장하기 위해 계엄령의 합법적 체제는 국방, 비상상황, 경찰, 국가안보와 관련된 국가공인기관의 힘과 수단, 뿐만 아니라 국가행정시스템의 다른 기관, 영토행정 및 지방자치단체의 직원의 대표들를 포함할 수 있다.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես: 이 결정은 발표되는 순간에 동시에 유효하다.
- լիազոր 공인된
Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ: 아르메니아 사람들은 적에게 합당한 반격을 가할 준비가 되어 있다. 아르메니아 공화국 총리.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայ ժողովրդին ուղղված ուղերձով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը նշեց, որ վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային: Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아 사람들을 향한 메시지를 연설했다. "아르멘프레스"의 전언에 따르면 아르메니아 공화국의 총리는 이른 아침부터 아르차흐 공화국이 아제르바이잔 군대의 침략을 받고 있다고 언급하였다. 아르차흐의 평화로운 거주지, 수도 스떼파나께르트, 아르차흐 공화국의 시민기반시설이 폭격당하고 있다.
- ագրեսիա 침략
- ենթարկել 예속하다, 정복하다
- ռմբակոծություն 폭격
«Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետևակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում և պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ»,- ասաց Փաշինյանը: 현재 상황에도 평화로운 거주지 부근를 포함하여 이미 사망자와 부상자가 있습니다. 중화기, 대포, 보병을 이용하여 적군은 방위군의 위치에 공격을 가하고 있다. 방위군은 현재 상황에서도 완고한 전쟁을 수행중이며 상황에 따라 조치를 취함으로써 명예롭게 아르차흐를 수호하는 그의 임무를 수행하고 있다.
- ծանր սպառազինություն 중화기
- պաշտպանության բանակ 방위군
- գրոհի ենթարկել 공격하다
- պատվով 명예롭게
Նա շեշտեց, որ Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: «Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչության խոստումները՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին»,- ընդգծեց վարչապետը: 그는 알함 알리에브의 독재정권이 적대행위를 재개하였다고 강조하였다. "그것은 아르메니아 사람들에게 선포된 전쟁입니다. 그것은 우리의 독립, 자유와 존엄성에 대한 전쟁입니다. 아르메니아 사람들은 그러한 전쟁에 대비했습니다. 수십년동안 아제르바이잔의 독재정권이 그의 국민들에게 먹여 온 아르메니아에 대한 증오, 적대감과 증오는 전쟁이외 다른 어떤 결과로도 이어질 수 없다는 것을 항상 냉정하게 깨달았기 때문입니다. 아제르바이잔의 독재자는 자신이 실시한 반 아르메니아 정책의 인질이 되었으며 오늘날 카라바흐의 분쟁을 군사적 수단으로 해결하는 것에 대해 자신 스스로 선택한 선전약속을 정당화하려 노력하고 있습니다."라고 총리는 강조하였다.
- բռնապետություն 독재 -> բռնատիրական վարչակազմը 독재정권
- վերստին 다시
- պատերազմական գործողություններ 적대행위, 전쟁활동
- արժանապատվություն 존엄
- քանզի 때문에
- սթափ 냉정한
- հայատյացություն 아르메니아에 대한 증오
- թշնամանք 적대감, 적개심
- ատելություն 증오
- ի վեր 이후
- հանգեցնել 이어지다
- պատանդ 인질
Վարչապետը հավաստիացրեց՝ հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: «Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: և Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնար ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: 총리는 확신하였다. 아르메니아 사람들은 적에게 합당한 반격을 가할 준비가 되어있음을 확신했다. "아르메니아 공화국은 아르차흐 공화국의 안보와 독립을 보장합니다. 그리고 아르메니아 공화국은 그의 주민과 국가시스템의 모든 잠재력을 통해 오늘날 아르차흐의 후방에 서 있습니다. 우리는 우리 조국의 국경을 침범하지 못하게 하기 위해, 우리의 자유와 독립을 수호하기 위해 가능하고 불가능한 모든 노력을 기울일 것입니다.
Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Այս պահի դրությամբ հակառակորդը արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը: Մենք միասնական ենք, ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր և հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է, և այս հանցավոր ոտնձգությունը ևս արժանի հարված կստանա»,- շեշտեց վարչապետը: 1994년 휴전협정에 서명한 당사자로써 아르메니아 공화국은 정치적, 외교적 그리고 군사적 플랫폼에서 나고르노-카라바흐의 사람들의 신체적 안전을 보장하고 적에게 평화를 강제할 목적으로 필요한 모든 조치를 취할 것입니다. 현재 상황에서도 적군은 이미 인력과 군사장비에 있어 상당한 손실을 입고 있습니다. 아제르바이잔은 우리 군대의 효율성이 오늘날 이전보다도 높다는 것을 아주 잘 알아야합니다. 적은 아르차흐의 후방에 모든 아르메니아인이 서 있음을 깨달아야합니다. 우리는 언제나 그렇듯이 하나가 됩니다. 적이 우리의 존재, 정체성 및 가치를 위협했던 우리 역사의 모든 결정적인 순간에 하나가 됩니다. 아제르바이잔의 독재정권은 아르메니아 국민들을 무릎 꿇리는 것이 불가능하다는 것을 깨달아야합니다. 우리는 수천년의 역사동안 수많은 결정적인 순간을 가졌으며 많은 어려움을 극복했습니다. 우리의 작업은 공정하며 이러한 범죄적 침략은 합당한 타격을 받게 될 것입니다."라고 총리는 강조하였다.
- ձեռնարկել = որևէ բանի իրականացման ձեռնատու լինել
- ԼՂ = Լեռնային Ղարաբաղ 나고르노-카라바흐
- քաջ գիտակցել 아주 잘 알다
- միասնական 단결하는
- վճռորոշ 결정적인
- ոսոխ 적
- ծնկի բերել 무릎을 꿇리다
Վարչապետը միջազգային հանրությանը կոչ արեց Թուրքիային զերծ պահել հնարավոր միջամտություններից: 총리는 국제사회에 터키의 가능한 간섭을 자제해줄 것을 촉구하였다.
- միջամտություն 개입, 간섭
- զերծ պահել 자제하다
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները լավ գիտակցում են, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ռւ դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայ ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 정권은 아제르바이잔의 독재정권이 아르메니아 공화국의 국경을 향한 군사적 행동을 시작할 수 있고 이 지역에서 상황을 완전히 불안하게 하기 위한 다양한 도발을 할 것을 잘 알고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 아르메니아 국민에게 보내는 메시지에서 이에 대하여 말하였다.
«Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը»,- նշեց Փաշինյանը: 이것이 정부의 결정에 따라 아르메니아 공화국에서 계엄령과 일반 동원령이 선포된 이유입니다. 유럽안보협력기구 민스크집단의 공동의장국와 모든 국제사회의 관심이 사태의 심각성에 쏠리고 있습니다. 현재 우리가 문턱에서 직면하고 있는 남 코카서스에서 대규모 전쟁의 발발은 가장 예측할 수 없는 결과를 초래할 수 있습니다. 이는 지역 경계를 넘어 국제안보와 안정을 위협함으로써 훨씬 더 큰 규모로 갈 수 있습니다."라고 파쉬니안은 언급하였다.
ՀՀ վարչապետը միջազգային հանրությանը կոչ արեց գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: «Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսևորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ և շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետևանքներով է հղի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը և տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: 아르메니아 공화국의 총리는 국제사회가 터키의 모든 가능한 개입을 자제하기 위해 모든 영향력 있는 수단을 사용하도록 촉구하였다. 이는 결국 지역에서의 불안정한 상황을 가져올 것이다. "해외에서 극도로 위험한, 특히, 7월의 사건동안 터키의 공격적인 행동이 오늘날에도 지속되고 있다는 것은 심각한 우려를 가져왔습니다. 터키의 그와 같은 위험한 자세를 고수하는 것은 남코카서스와 인근 지역에 대해 가장 치명적인 결과를 초래합니다. 국제사회는 공동의 노력을 통해 사태의 위험한 전개를 막고 지역을 불안정하게 하는 모든 노력을 자제하여야합니다."라고 니콜 파쉬니안은 강조했다.
- վերջնականապես 마침내
- խիստ 엄격한, 극도로
- դրսևորում 해외에서
- կեցվածք 자세
Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 사전자료에 따르면 아르메니아 측은 16명의 사상자와 백명이상의 부상자를 가지고 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 사전자료에 따르면 아르메니아 측은 16명의 사상자와 백명이상의 부상자가 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 국방부 장관의 대변인 아르투르 사르크시안이 발표했다.
«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Արցախի Հանրապետության մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև բնակավայրերին, մայրաքաղաք Ստեփանակերտին հասցրել է հռթիառահրետանային, հարվածներ՝ օգտագործելով օդուժը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ներ»,- հավելեց Սարգսյանը: "아제르바이잔 공화국의 군대는 아르차흐 공화국의 군대주둔지, 영구적인 군대주둔지, 뿐만 아니라 거주지, 수도 스떼파나게르트에 공격용 드론을 포함한 공군을 활용하여 미사일과 대포를 발사했습니다."라고 사르크시안은 덧붙였다.
- մարտակարգ = մարտական կարգ 전투명령, 군대배치
Հակառակորդի կորուստները շատ ավելի շատ են. ՀՀ վարչապետ: 적군의 손실이 훨씬 더 많다. 아르메니아 공화국 총리
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր անհրաժեշտ հրամաններն ու հրահանգները տրված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 9월 27일, 아르멘프레스: 필요한 모든 명령과 지침이 제공되었다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 국회에서 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 최종 연설에서 언급하였다.
- եզրափակել 끝내다 -> եզրափակիչ 최종, 폐막
«Ես ուզում եմ մի բան հստակ լինի: Բոլոր անհրաժեշտ հրամաններն ու հրահանգները տրված են: Խնդրում եմ սրանում որևէ վայրկյան չկասկածեք: Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ խորը նախապատրաստված հարձակման հետ: Դա մի գործողությամբ հարձակում չէ, դրա հակազդումը ևս մեկ գործողությամբ կոմբինացիա չէ: Մենք ունենք զոհեր, հակառակորդն ունի ավելի շատ զոհեր, մենք ունենք տեխնիկայի կորուստներ, հակառակորդն ունի շատ ավելի շատ: Սա զարգացող իրավիճակ է, մենք պետք է պինդ կանգնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ վախենալու իրավունք չունենք: 나는 명확한 것을 원합니다. 모든 필요한 명령과 지침은 제공됩니다. 이것에 대해 어떠한 의심도 하지 말아주십시오. 반면, 우리는 매우 심도있게 사전준비된 공격에 대처하고 있습니다. 그것은 일회성 공격이 아니며 그에 대한 대응은 한번으로 완성되는 것이 아닙니다. 우리에게는 사상자가 있으며 적들은 더 많은 사상자가 있습니다. 우리는 장비의 손실이 있으며, 적들도 더 많이 있습니다. 이것이 전개되고 있는 상황이며 우리는 굳건히 서 있어야합니다."라고 니콜 파쉬니안은 우리는 두려워할 권리를 가지고 있지 않다고 강조하면서 말했다.
- վախենալ 두려워하다
ՀՀ վարչապետը կարևորեց, որ այս ընթացքի մեջ Հայաստանի խորհրդարանը միակամ է: Նա ողջունում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի արտահայտած կամքը ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Հայոց բանակի: Նա ողջունում է Սփյուռքի բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր մեզ հետ հավասար նույն ինտենսիվությամբ աշխատում են այս խնդրի լուծման վրա: 아르메니아 공화국의 총리는 이 과정에서 아르메니아 의회가 만장일치라고 밝혔다. 그는 아르메니아 공화국, 아르차흐 공화국, 아르메니아 군대를 수호하기 위한 의회의 정치세력의 표현된 의지에 감사를 표했다. 그는 우리와 같이 강렬하게 이 문제를 해결하기 위해 일하는 해외동포의 모든 조직과 개인에게 감사를 표했다.
- ողջունել 환영하다, 인사하다
- արտախորհրդարանական 의회의
- հավասար 동등한
«Մեզ հաղթել հնարավոր չէ: Կեցցե հաղթանակը, որ մենք միմյանց հետ, ուս ուսի, խելք խելքի կերտելու ենք»,-հավելեց ՀՀ վարչապետ: "우리를 이길 수 없습니다. 우리는 서로 어깨를 나란히 하고, 머리와 머리를 맞댈 것입니다. 승리 만세" 아르메니아 공화국의 총리는 덧붙였다.
- հաղթանակ 승리
- միմյանց 서로
Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված զորակոչին մասնակցողների քանակի հետ: 아르메니아 영토에는 징집 참가자의 수와 관련하여 대기열이 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ»,-գրել է Ստեփանյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։ 예레반, 9월 27일, 아르멘프레스: 아르메니아 전지역에서 계엄령의 틀안에서 선포된 징집 참가자들의 수와 관련하여 대기열이 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 국방부 대변인 슈샨 스떼파니안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. "아르메니아 공화국의 시민들은 규정된 방법을 통해 등록되고 아르차흐로 떠나고 있다"고 스떼파니안은 게재하였고 게시물에는 영상이 첨부되었다.
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: 시리아로부터 약 4천명의 무장세력이 아제르바이잔이 촉발한 군사행동에 가담하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով գրոհայինների շարքում կա 81 զոհ։ 예레반, 9월 27일, 아르멘프레스: 정보자료에 따르면 시리아로부터 약 4천명의 무장세력이 아제르바이잔이 촉발한 군사행동에 가담하고 있다. 검증된 정보에 따르면 무장세력중 81명의 사상자가 있다.
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 이에 대하여 "아르멘프레스"에 아르메니아 공동정보센터에서 알려왔다.
Հակառակորդը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա: 적은 4대의 헬리콥터, 27대의 드론, 33대의 탱크와 보병차량, 2대의 장갑차를 잃었다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները։ 스떼파나게르뜨, 9월 27일, 아르멘프레스: 아르차흐 국방부는 적군의 손실에 관한 최신자료를 제출했다.
«Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ "아르차흐 방위군의 관련서비스의 신뢰할만한 자료에 따르면 아제르바이잔군의 손실은 구성된다.
- 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ "4대의 헬리콥터, 공격용을 포함한 27대의 드론, 33대의 탱크와 보병전투차량, 2대의 장갑차", 아르차흐 공화국의 국방부 언론서비스로부터 "아르멘프레스"에 전해왔다.
ՊԲ հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով: 국군의 반격으로 적군의 11대 전투장비를 갖춘 장갑차가 압수되었다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ 예레반, 9월 27일, 아르멘프레스: 국군의 반격으로 적군의 HMM-3를 포함한 11대 전투장비를 갖춘 장갑차를 압수했다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국 국방부장관의 언론비서실장 슈샨 스떼파니안은 그녀의 페이스북 페이지에 이에 대하여 게재하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 29일자) (0) | 2020.09.29 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 28일자) (0) | 2020.09.28 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 26일자) (0) | 2020.09.26 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 25일자) (1) | 2020.09.25 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 24일자) (0) | 2020.09.24 |