휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 28일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 28일자)
LifeChallenger 2020. 9. 28. 14:22
Արցախա-ադրբեջանական շփման գծին մարտական գործողությունները ամբողջ գիշեր շարունակվել են: 아르차흐-아제르바이잔의 경계선에서 밤새 전투가 이어지고 있다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծում գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, հայկական ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 예레반, 9월 28일자, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 경계선에서 밤새 전투가 이어지고 있다. 아르메니아 군대가 상당한 승리를 거두었다. "아르멘프레스"의 보도에 따르면 국방부 대표 아르츠룬 호브한니시안은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게제하였다.
«Դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Հովհաննիսյանը: "여전히 평온하지 않으며, 전투는 계속되고 있습니다. 어떤 장소에서는 포병부대가 있습니다. 우리 군에 대한 아제르바이잔 측이 발표한 손실은 현실과 일치하지 않습니다."라고 호브한니시안은 말했다.
- մենամարտեր 포병부대
- զորքեր 군
Արցախի դեմ Ադրբեջանը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգ: 아르차흐에 대항하여 아제르바이잔은 "TOC" 다연장 로켓발사기를 운용하였다.
- ՏՕՍ = TOC : тяжёлая огнемётная система 다연장 로켓발사기
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ 예레반, 9월 28일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔 경계선에서 적군은 "TOC" 다연장 로켓발사기를 포함한 대포, 장갑차를 운용하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 국방부 장관의 대변인 슈샨 스떼파니안은 이에 대하여 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»,- հայտնել է Ստեփանյանը։ "밤새동안 전투는 격렬하게 이어지고 있습니다. 이른 아침에 적군은 "TOC" 다연장 로켓발사기를 포함한 대포, 장갑차를 운용하면서 공격행위를 재개하였습니다. 아르메니아 부대는 침착하게 아제르바이잔 부대의 침략에 저항하였으며 적절한 조치를 취했습니다. 그 때문에 적군에게 상당한 인력 및 장비의 손실을 입혔습니다."라고 스떼파니안은 게재했다.
- ինտենսիվություն 격렬, 강렬, 강도
- հարձակողական (군사적) 공격
- սառնասրտորեն 침착하게
- դիմագրավել 저항하다
- համապատասխան 적절한
ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: 방위군은 이전에 잃어버린 여러 고지를 수복하였다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 아르차흐의 국방부는 밤새동안 최전선의 남, 남동 및 북쪽 방향에서 치열한 전투행위가 지속되었다고 전해왔다.
«ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրության մեջ: "방위군 부대가 착수한 반격으로 적군에게 인력 및 군사장비의 막대한 손실을 초래하였으며 방위군은 이전에 잃어버린 대다수의 고지를 수복하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 통신문에서 말하였다.
COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը կարող Է վաճառքում հայտնվել մինչև տարեվերջ: 코비드-19에 대한 중국 백신은 연말까지 판매될 수 있다.
- պատվաստանյութ 백신
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող Է վաճառքում հայտնվել մինչև տարեվերջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի քարոզչության բաժնում: «Ներկայում (COVID-19-ի դեմ) պատվաստանյութերի հետազոտումն ու մշակումը Չինաստանում ընդհանուր առմամբ հաջողությամբ են անցկացվում, չորս պատվաստանյութերի արդեն հավանություն Է տրվել կլինիկական փորձարկումների երրորդ փուլն անցկացնելու համար, ինչը կազմում Է աշխարհում երրորդ փուլում գտնվող կլինիկական փորձարկումների ընդհանուր թվի 44 տոկոսը»,-հայտարարել են գերատեսչությունում: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 코비드-19에 대한 중국의 비활성화 백신은 연말까지 판매될 수 있다. 이에 대하여 "아르멘프레스"가 알린 바에 따르면 RIA Novosti는 중국인민공화국의 국가보건위원회의 선전부서에서 발표했다. "현재 (코비드-19와 관련된) 백신의 연구 및 개발은 중국에서 일반적인 측면에서 성공적으로 통과되었다. 이미 4개의 백신이 임상실험의 3단계를 통과하여 승인을 받았습니다. 이는 세계에서 3단계에 있는 임상실험의 총수에 44%에 해당합니다."라고 부서에서 발표하였다.
- ակտիվացնել 활성화시키다 -> ապակտիվացվել 비활성화되다
- անցկացնել 보유하다
- հավանություն 승인
- գերատեսչություն 부서
Նշվում Է, որ մի շարք պատվաստանյութեր ստացել են կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերն անցկացնելու թույլտվություն, իսկ մյուս պատվաստանյութերի հետազոտության ու մշակման աշխատանքը նույնպես հաջողությամբ Է առաջ Է ընթանում: «Եթե ամեն բան լավ ընթանա, ապա չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող Է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ»,-հայտնել են կոմիտեում: 많은 백신이 임상실험의 1단계와 2단계를 통과하는 승인을 받았으며 다른 백신의 연구와 개발업무도 성공적으로 진행중에 있다고 언급되었다. "모든 것이 잘 진행된다면, 이후 중국의 비활성화 백신은 연말까지 판매될 수 있을것입니다."라고 위원회는 말했다.
Չինաստանը ներկայում անցկացնում Է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ 11 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ, ընդ որում՝ դրանցից չորսն արդեն գտնվում են թեստերի երրորդ փուլում: Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն սկսվելուց հետո տեղի մասնագետները չեն կենտրոնացել միայն մեկ տեսակի պատվաստանյութի ու դրանց ստեղծման միայն մեկ տեխնիկական ուղղության վրա և սկսել են հետազոտել միանգամից հինգ պատվաստանյութեր: 중국은 현재 코로나바이러스 감염에 대한 11개의 백신에 대한 임상실험을 거치고 있다. 따라서, 그것들중 4개는 이미 3단계 시험중에 있습니다. 중국에서 코로나바이러스의 발발이후 현지 전문가는 오직 한 종류의 백신과 오직 하나의 기술방향으로 그것들을 만드는데 집중하지 않고 동시에 5가지 백신을 연구하기 시작했다.
Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ: 아제르바이잔 측은 마르따게르뜨 시를 향해 포격을 가하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը շարունակում է թիրախավորել բնակավայրերը: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 경계선에서 촉발된 전투행위 과정에서 적군은 거주지를 계속적으로 목표로 하고 있다.
- թիրախավորել 목표로 하다
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면 기자회견에서 이에 대하여 국방부 대표 아르츠룬 호비안니시안은 말했다.
«Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը: Մի փոքր առաջ ինձ հասանելի դարձան կադրեր, որտեղ պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ»,- նշեց Հովհաննիսյանը: "현재 거주지도 표적이 되고 있습니다. 얼마전 아르제바이잔 측은 마르따게르뜨 시를 향해 포격을 가하고 있음이 분명한 영상을 볼 수 있었습니다."라고 호브한니시안을 언급했다.
- Մի փոքր առաջ 얼마전
- հասանելի 유효한
- պարզ երևում է, որ 분명하다
Սիրիացի վարձկանները Ադրբեջանում խառնաշփոթ են առաջացրել. ահազանգում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 시리아 용병들은 아제르바이잔에서 혼란을 초래했다. 아제르바이잔의 언론매체는 경보를 발하고 있다.
- վարձկան 용병
- խառնաշփոթ 혼란
- ահազանգել 경고하다 -> ահազանգում 경고
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում տեղակայված սիրիացի զինյալները իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար, նրանց միջև բախումներ են սկսվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ շրջանառվող այս լուրի մասին հաղորդել է նաև ադրբեջանական Free Azerbaijan կայքը: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 아제르바이잔 군을 지원할 목적으로 아제르바이잔의 국경에 가까이 위치한 마을에서 주둔하고 있던 시리아의 무장세력은 거주민들에게는 진정한 골칫거리가 되었고 그들사이에 충돌이 시작되었다. "아르멘프레스"의 보도에 따르면 퍼지고 있는 이 소식에 대해 아제르바이잔의 Free Azerbaijan 웹사이트에 보도하였다.
- աջակցել 지원하다
- սահմանամերձ = սահմանին մոտ գտնվող 경계에 가까이 위치한
- իսկական 진정한
- պատուհաս 재앙, 골칫거리
- բախում 충돌
- շրջանառել 퍼지다
Կայքը հիշեցրել է, որ ինչպես ավելի վաղ հայտնել է, սիրիացի զինյալները ժամանել են Ադրբեջան՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար և տեղակայվել են սահմանամերձ գյուղերում: 사이트는 이전에 보도한 바와 같이 아제르바이잔 군을 지원하기 위해 시리아의 무장세력이 아제르바이잔에 도착하였고 국경마을 근처에 주둔하고 있음을 상기시켰다.
«Սիրիացի զինյալները խառնաշփոթ են առաջացրել: Տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև արդեն երկու օր է բախումներ են տեղի ունենում: Մերձավոր Արևելքից եկած զինյալները վատ են վերաբերվում գյուղացիներին, մասնավորապես, նրանք վիրավորում են, սպառնում, կանանց թույլ չեն տալիս տանից դուրս գալ՝ առանց հիջաբի: Բացի այդ, «հյուրերը» հարձակվում, թալանում են տեղի խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել և օգտագործել: Այլ խոսքով ասած՝ զինյալները շարիաթի օրենքն են կիրառում»,-հայտնել է լրատվամիջոցը: "시리아 무장세력은 혼란을 초래하였습니다. 정보에 따르면 거주민과 시리아 무장세력 사이에 이미 이틀간 충돌이 발생하고 있습니다. 중동으로부터 온 무장세력은 마을주민들을 심하게 다루었으며 특히, 그들은 모욕하고 위협하며, 여성들에게 히잡없이 외출하는 것을 허락하지 않았습니다. 그외에도 "그 손님들은" 지역 상점을 공격하고 강탈하고 있고 주류판매 및 사용을 허락하지 않습니다. 다른 말로 하자면, 무장세력은 이슬람의 종교법인 샤리아를 적용하고 있습니다."라고 언론은 발표하였다.
- Մերձավոր Արևելք 중동
- վիրավորել 모욕하다
- սպառնալ 위협하다
- թալանել 강탈하다, 훔치다
- շարիաթ 이슬람 종교법
Ավելի լուրջ ու լայնամասշտաբ բախումներից խուսափելու համար գործին միջամտել է ռազմական ոստիկանությունը, որը բռնի ուժով ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը ժամանակավորապես շտկել: Տեղի ադրբեջանցի գյուղաբնակները ընդգծել են, որ տագնապալին այն է, որ նրանք ստիպված են դիմակայել սիրիացի զինյալներին, ովքեր կռվում են հենց ադրբեջանցիների կողմից: 보다 심각하고 대규모의 충돌을 피하기 위해 헌병은 사건에 개입하여 어떻게든 강제로 상황을 일시적으로 바로잡을 수 있었다. 지역 아제르바이잔 마을 주민은 놀라운 것은 그들이 바로 아제르바이잔의 편에서 싸우고 있는 시리아의 무장세력에게 저항하도록 강요되고 있다는 것이라고 강조하였다.
- խուսափել 피하다
- ինչ-որ կերպ 어떻게든
- բռնի ուժով 강제로
- շտկել 시정하다, 바로잡다
- տագնապալի 놀라운
- դիմակայել 저항하다
Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ: 공화국의 모든 세관은 24시간내내 일하고 있다. 국세청
- շուրջօրյա 24시간
- գրաֆիկ 일정
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով: Ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 퍼지고 있는 거짓소문에 대응하기 위하여 국세청은 공화국의 모든 세관은 24시간 일정으로 일하고 있다고 알려왔다. 또한 국세청장의 지시에 따라 국가를 위해 책임질 순간에 시스템의 중단없는 작업을 보장함으로써 통관절차를 가능한 신속하고 효율적으로 수행한다.
- արձագանքել 대응하다
- հանձնարարական 지시
- մաքսային ձևակերպումների գործընթաց 통관절차
- հնարավորինս 가능한
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: Խնդրում և հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: 동시에 우리는 계엄령에 따라 세관분점을 제외하고 모든 세관서비스는 교대로 수행되는 24시간 근무일정으로 전환되었음을 알려드립니다. 확인되지 않는 정보를 퍼트리지 말고 오직 공식적인 메시지만을 따르기를 부탁드립니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 국세청 공보처와 관련된 부서의 메시지에 명시되어있다.
- հերթափոխով 교대로
Վարդան Տողանյանը չի բացառել, որ ՀՀ-ն կդիմի ՌԴ-ին զենքի նոր մատակարարումների համար: 바르단 또하니안은 아르메니아 공화국이 러시아에 새로운 무기공급을 신청할 것을 배제하지 않는다.
- մատակարարում 공급
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 필요한 경우 아르메니아는 러시아에 새로운 군사무기공급에 관해 신청할 것이다. 하지만, 그에 대한 이야기는 아직 없다. "아르멘프레스"의 전언에 따르면 "RIA Novosti"와의 인터뷰에서 이에 대하여 러시아에 있는 아르메니아 공화국의 대사 바르단 또하니안은 말했다.
Նա հիշեցրել է, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, Հայաստանի տեսլականը ներկայացնելու համար: 그는 어제 아르메니아 총리 니콜 파쉬니안은 러시아 대통령 블라디미르 푸틴과의 전화통화를 가졌으며 아르메니아 공화국 외무장관 조흐라브 므나차까니안은 러시아 외무부 장관 세르게이 라브로브와 상황에 대한 정보를 제공하고 아르메니아의 비전을 제시하기 위해 전화통화를 하였음을 상기시켰다.
- նախօրեին 어제
- տրամադրել 제공하다
Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են՝ համապատասխան պարտավորություններով: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը` (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ-խմբ.) առաջին հերթին Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը: 대사는 아르메니아와 러시아가 상응하는 의무를 가진 동맹국임을 강조하였다. "우리의 군사기술협력이 발전하고 있으며 무기공급에 관한 협상의 이행은 정상적인 체제하에 진행되고 있습니다. 오늘 일자로 상황이 변했으며 우리는 현재 제 3 자인 터키를 가지고 있습니다. 필요하다면, 우리는 제일 먼저 (무기의 추가적인 공급에 관한) 이 문제를 신청하고 해결할 것입니다."라고 또하니안은 말했다.
- դաշնակից 동맹국
Տողանյանն անդրադարձել է նաև կոնֆլիկտին Թուրքիայի մասնակցությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը Սիրիայից վարձկանների է տեղափոխել Ադրբեջան: «Մեր տեղեկություններով վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան: Նրանց պատրաստում են գրոհայինների ճամբարներում և տեղափոխում են այդտեղ»,- ասել է դեսպանը: 또하니안은 또한 그 나라가 시리아로부터 용병을 아제르바이잔으로 이송했음을 강조하면서 충돌에 터키의 개입을 언급하였다. "우리의 정보에 따르면 최근 며칠동안 터키는 시리아로부터 약 4천명의 무장세력을 아제르바이잔으로 이송하였습니다. 그들은 전투캠프에서 훈련받고 그곳으로 이송되었습니다."라고 대사는 말했다.
ՊԲ-ն կործանիչ հակահարված է տալիս թուրքական, ահաբեկչական խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին: 국군은 전투기로 터키의, 테러리스트의 집단으로 구성된 아제르바이잔 군대에 타격을 가하고 있다.
- կործանիչ 전투기
- ահաբեկիչ 테러리스트
- խմբավորել -> խմբավորում 집단화, 그룹화
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում հակահարված է տալիս թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 아르메니아 측은 아르차흐-아제르바이잔의 경계선에서 터키와 테러리스트의 다양한 그룹으로 구성된 아제르바이잔 군대에 반격을 가하고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 아제르바이잔 공화국 대통령실의 중앙정보부장 바흐람 포호시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Հակառակ ադրբեջանական կողմից տարածվող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»,- գրել է Պողոսյանը: "아제르바이잔 측으로부터 확산된 활발한 거짓정보와는 달리 최전선에서 적은 전혀 승리하지 못하고 있음을 지적합니다. 터키와 테러리스트의 다양한 그룹으로 구성된 아제르바이잔 군대는 어디에서나 국군의 강력하고 파괴적인 공격에 직면하고 있습니다."라고 파호시안은 게제하였다.
- Հակառակ ~와는 달리
- ամենուրեք 어디에서나
ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված. Պեսկով: 러시아는 카라바흐에서 벌어진 상황과 관련하여터키와 접촉중에 있다. - 뻬스꼬브
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ռուսաստանի համար լուրջ անհանգստության առիթ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սպուտնիկ»-ի ուղիղ եթերում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 나고르노 카라바흐에서 조성된 상황은 러시아에게 있어 심각한 문제이다. "아르멘프레스"가 전한 바와 같이, "스뿌뜨니크"의 생방송에서 러시아연방의 언론담당비서, 드미띠르 뻬스꼬브는 이에 대하여 말했다.
- առիթ 경우, 이유
- անհանգստություն 걱정
«Իրավիճակի սրումը կապված չէ դրսից Ռուսաստանի համար նոր դժվարություններ ստեղծելու փորձի հետ: Մարտական գործողությունները պետք է անհապաղ ավարտվեն: Հակամարտության կարգավորումը պետք է տեղափոխվի քաղաքական և դիվանագիտական դաշտ», -ասել է Պեսկովը: "상황의 악화는 외부에서 러시아에 새로운 어려움을 만들려는 시도와 관련이 없습니다. 전투행위는 즉시 중지되어야만 합니다. 갈등의 해결은 정치외교분야로 옮겨져야합니다."라고 뻬스꼬브는 말했다.
- կարգավորում 해결
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: 러시아연방 대통령의 대변인도 러시아는 터키와 카라바흐에서 초래된 상황에 대해 연락중이다고 언급하였다.
Պեսկովի կարծիքով` այժմ ժամանակը չէ հասկանալու, թե ով է ճիշտ, ով` սխալ, այլ անհապաղ պետք է դադարեցվի կրակը: 뻬스꼬브의 견해에 따르면, 현재는 누가 맞는지, 누가 잘못인지 이해할 시간이 아니라, 전투를 즉시 중단해야할 때이다.
«Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»,- ասել է Պեսկովը: "필요한 경우 푸틴은 아제르바이잔의 지도부와 대화할 것입니다."라고 뻬스꼬브는 말했다.
Հակառակորդը հետ է շպրտվել հարավում, իսկ հյուսիսում հրետակոծել է բնակավայրերը: 적은 남쪽으로 후퇴하였으며 북쪽에서 거주지를 포격했다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 모든 접경지를 따라 다양한 강도로 전투행위가 계속되고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 국방부 대표 아르쯔룬 호브한니시안은 기자회견에서 말했다.
Նրա խոսքով՝ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները: 그의 말에 따르면, 초점은 북쪽과 남쪽 방향에 지속적으로 머물고 있다.
- կիզակետ 초점
«ԱՀ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնող ադրբեջանական զինված ուժերը հետ են մղվել: Այդ ընթացքում նրանք կորցրել են 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր: Հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր և այս պահին համեմատաբար հանգիստ է և ընթանում են թեթև մարտեր: Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են: Հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել, օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային բնակավայրերը, մասնավորապես, Մարտակերտն ու հարակից բնակավայրերը: Կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- նշեց Հովհաննիսյանը: "아제르바이잔 공화국의 남쪽 방향으로 상당한 대규모 공격작전을 수행하고 있는 아제르바이잔의 군대는 퇴각하였습니다. 그 과정에서 그들은 주로 탱크인 10-11대의 장갑차를 잃었습니다. 적군은 출발지로 후퇴했고 현재 상대적으로 평온하며 가벼운 전투가 진행중에 있습니다. 다른 방향에서 전투는 계속되고 있습니다. 포병의 운용이 상당히 많았으며, 낮에는 북쪽 거주지, 특히, 마르따게르뜨와 주변 거주지를 포격하였습니다. 언론매체의 대표들도 총격아래 쓰러졌습니다.
- բավական 충분한
- մղվել 격퇴당하다
- ելման դիրք 출발지
- համեմատաբար 상대적으로
Հարավային Կորեան կհանի տարանցիկ ուղևորափոխադրումների արգելքը ռուսաստանցիների համար: 남한은 10월 1일부터 러시아인에 대한 환승 여객수송의 금지를 해제할 것이다.
- արգելք 방해, 저해
- տարանցիկ 환승
- ուղևորափոխադրում 여객수송
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան հոկտեմբերի 1-ից կհանի երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սեուլում ՌԴ-ի դեսպանությունը: Ռուսաստանը սեպտեմբերի 27-ից վերսկսել Է օդային հաղորդակցությունը Հարավային Կորեայի հետ: 예레반, 9월 28일, 아르멘프레스: 남한은 10월 1일부터 러시아연방의 국민에 대한 환승 여객수송 금지를 해제할 것이다. 이에 대하여 "아르멘프레스"에서 전한 바와 같이 주한 러시아연방 대사관은 보도했다. 러시아는 9월 27일부터 남한과 항공운항을 재개하였다.
- օդային հաղորդակցություն 항공운항
«Հոկտեմբերի 1-ից Կորեայի Հանրապետությունը հանում Է երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Դրա հետ մեկտեղ ուշադրություն ենք դարձնում, որ օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվելն առաջվա պես չի կարող գերազանցել 24 ժամը»,-ասվում Է ՌԴ-ի դեսպանության հյուպատոսական բաժնի՝ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ: "10월 1일부터 대한민국 공화국은 러시아 연방 국민에 대한 국가영토를 통한 환승 여객운송의 금지를 해제할 것입니다. 그와 함께 공항 환승구역의 체류는 이전과 같이 24시간을 초과할 수 없다는 것에 유념하시기 바랍니다."라고 러시아 연방 대사관 영사과의 페이스북에 게제한 게시글에 명시하였다.
- մեկտեղ 함께
- առաջվա պես 이전과 같이
Ավելի վաղ Սեուլում Ռուսաստանի դեսպանությունը այն ռուսաստանցիներին, որոնք պլանավորել են ժամանել Հարավային Կորեա, հիշեցրել Է 14-օրյա կարանտին պահպանելու և մուտքի այցագիր ձևակերպելու մասին՝ Հարավային Կորեայի և մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի միջև այցագրային ռեժիմի ժամանակավոր սահմանափակման պատճառով: Հարավային Կորեայում ներկայում գործում Է պարտադիր 14-օրյա կարանտին այն բոլորի համար, որոնք ժամանում են երկիր: 앞서 주한 러시아 대사관은 남한을 여행하려 계획하는 러시아인에게 러시아를 포함한 남한과 많은 나라 사이에 비자제도의 일시적인 제한으로 인해 14일간의 검역을 준수하고 입국비자를 발급하는 것에 대해 당부하였다. 남한에서 현재 도착한 모든이에게 의무적으로 14일간 검역을 실시하고 있다.
- կարանտին 검역
- մուտքի այցագիր ձևակերպել 입국비자발급
- այցագրային ռեժիմ 비자제도
Չնայած այն բանին, որ հիվանդացածների աճը պահվում Է օրական մոտավորապես մինչև 100 մարդու մակարդակի վրա, հարավկորեական իշխանություններն ուժի մեջ են թողնում սոցիալական հեռավորության բավականին խիստ միջոցառումները, այնպիսիք, ինչպիսիք են՝ դիմակների պարտադիր կրումը, հանրային հաստատությունների գործելը վերահսկելը, հավաքների ու հանրահավաքների արգելքը: 확진자의 증가가 하루 약 100명 수준이상 유지되고 있음에도 남한 당국은 사회적 거리두기에 꽤 엄격한 조치를 취하고 있하고 있다, 다시말해서 마스크의 의무적 착용, 공공시설운영의 통제, 모임 및 집회 금지 등과 같다.
- վերահսկել 통제
Այս տարվա գարնանը Կորեայի Հանիրապետության ԱԳ նախարարությունը հաղորդել Էր ապրիլի 13-ից 90 երկրների, ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանափակման մասին, երկրներ, որոնք արգելել են հարավկորեացիների մուտքը, ինչպես նաև բոլոր պետությունների համար կարճաժամկետ այցագրերի գործողության դադարեցումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 올해 봄 대한민국 공화국의 외교부는 4월 31일부터 러시아를 포함한 90개국의 국민에 대한 비자면제제도의 제한에 대해 남한인의 입국을 금지한 국가들 뿐만아니라 모든 국가에 대한 단기비자의 운용을 중지한다고 발표하였다고 RIA Novosti는 보도하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 30일자) (0) | 2020.09.30 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 29일자) (0) | 2020.09.29 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 27일자) (0) | 2020.09.27 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 26일자) (0) | 2020.09.26 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 9월 25일자) (1) | 2020.09.25 |