휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 1일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 1일자)
LifeChallenger 2020. 10. 1. 16:21
Անցած գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծում հարաբերական անդորր է եղել: 지난 밤 아르차흐-아제르바이잔 국경선은 상대적으로 평온하였다.
- անդորր 평온하다
- հարաբերական 상대적으로
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմեբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը հիմնականում եղել է հարաբերական անդորր: 예레반, 10월 1일자, 아르멘프레스: 아르차흐-아제르바이잔의 국경선에서 9월 30일 새벽부터 10월 1일 밤까지 대부분 상대적으로 평온했다.
- լույս 새벽
- հիմնականում 대부분
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국 대통령의 언론담당비서 바흐람 뽀호시안은 기자회견때 말하였다.
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո, անցած գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով՝ հիմնականում հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգության»,- նշեց Պողոսյանը: "9월 27일에 아제르바이잔의 공격행위이후, 지난밤 처음으로 전체 최전선을 따라 몇 차례의 총격전을 제외하고 대부분 상대적으로 평온하였습니다."라고 뽀호시안은 말했다.
- փոխհրաձգություն = փոխադարձ հրաձգություն 상호간의 사격
Ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ. ռազմական հանցագործությունների փաստեր: 아제르바이잔 병사들의 시신의 주머니들에는 주사기들이 있었다. - 전쟁범죄의 사실
- դիակ 시체
- գրպան 주머니
- ներարկիչ 주사기
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի այն զինվորները, որոնց դիակները հայտնվել են Արցախի տարածքում, բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: «Այս ամենը միջազգային իրավունքի տեսակետից ամբողջությամբ ռազմական հանցագործություն է: Սա փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում»,- նշեց Պողոսյանը: 예레반, 10월 1일, 아르멘프레스: 아르차흐 영토에서 시체로 발견된 아제르바이잔 군인들의 주머니에서 주사기가 발견되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 공화국 대통령의 언론담당비서인 바흐람 뽀호시안은 기자회견에서 말하였다. "이 모든 것은 국제법의 관점에서 완전하게 전쟁 범죄입니다. 이것은 아제르바이잔이 이미 중독 상태에 있는 그의 병사들을 전쟁에 내보냈다는 것을 증명합니다."라고 뽀호시안은 말했다.
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նկատել է՝ պատերազմական հանցագործության փաստերը գնալով ավելանում են: 아르메니아 공화국의 국회 "밝은 아르메니아" 정당의 대표 에드몬 마루키안은 그의 "페이스북" 페이지에 전쟁범죄의 확인이라는 제목으로 덧붙이며 언급하였다.
ԱԱԾ-ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք: 국가안보국은 이전 고위급 군인에 의한 반역을 이행한 사건을 공개하였다.
- ԱԱԾ = ազգային անվտանգության ծառայություն 국가안보국
- բացահայտել 공개하다
- պետական դավաճանություն կատարել 반역하다
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: 예레반, 10월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 일관적이고 효과적인 투쟁에 따라 외국특수기관에 의해 아르메니아 공화국의 영토보전과 외부로부터 안보를 위협하는데 보내진 첩보활동을 탐지, 예방 및 저지할 목적으로 착수한 적대행위와 관련한 지능범죄에 관한 합동수사의 결과에서 이전 고위급 군복무를 수행한 개인에 의한 국가반역사건을 밝혔다.
- հետևողական = առանց շեղումների մի բանի հետևող 일관된, 무엇인가로부터 벗어나지 않는
- պայքար մղել 싸워나가다
- հետախուզական գործունեություն 첩보활동
- բացահայտում 탐지
- զինվորական ծառայություն 군복무
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 국가안보국은 아르메니아 공화국의 국가안보국 수사부에서 시작되고 조사하고 있는 형사사건의 에비조사에 따라 착수된 많은 수의 효과적인 수사와 기타 법적조치, 뿐만아니라 그것과 병행하여 착수된 적대행위에 대한 지능조사의 결과에서 상당한 증거의 조합을 획득하였다. 아르메니아 공화국의 시민은 아르메니아 공화국의 국방부 장관의 관련 명령에 따라 아르메니아 공화국의 군대에 복무하였으며 여러해 동안 책임있는 직책을 맡으면서 외국조직의 대표에게 넘기거나 넘겨줄 목적으로 국가기밀을 포함한 정보들, 적대행위를 수행하기 위해서 아르메니아 공화국의 국토보존 및 대외 안보에 해를 끼치는 다른 도움을 주었다.
- քննչական դեպարտամենտ 수사부
- հարուցել 의 발현을 야기하다
- մեծաթիվ 수많은
- համակցություն 조합
- առ այն ~에 의해
- զբաղեցնել 종사하다
- պաշտոն 위치, 입장, 업무
- պարունակել 가지고 다니다. 포함하다
Այսպես. Քրեական գործով որպես մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն: 이처럼, 조지아 공화국의 영토에서 형사사건으로 고발당한 피고인은 그 나라에서 활동을 하고 있는 아제르바이잔의 정보기관의 시야에 발견되었으며 그 정보기관의 직원에 의하여 모집되어 구체적인 직무를 받았다. 아르차흐와 아르메니아 공화국의 대외보안, 군대, 부대에 대한 정보를 획득하거나 복무를 통해 부대구성, 무기, 탄약, 군사장비의 수 및 유형, 군부대 및 그것들의 지휘부, 방어지역, 엔지니어 구조 및 장비구성과 기타를 포함하여 이미 사용가능한 정보를 전송하는 것에 대해 아르메니아 공화국의 대외안보에 피해가 되는 스파이활동을 수행하였다.
- մեղադրյալ 고발당한
- նեգրավված անձ 피고인
- հավաքագրվել 모집되다
- առաջադրանք 직무
- զինամթերք 탄약
- լրտեսություն 스파이 활동
Դրանից հետո, հիշյալ անձը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, մասնավորապես՝ երկար տարիներ ծառայության մեջ գտնվելով ՀՀ զինված ուժերում, ի պաշտոնե ունենալով պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն, կրելով դրանց արտահոսքի համար պատասխանատվություն և գիտակցելով, որ այդ տեղեկությունների արտահոսքի դեպքում վնաս կպատճառի երկրի անվտանգությանը: 그 이후 해당 개인은 특히, 다년간 아르메니아 공화국 군대에 복무하면서 직권으로 국가 및 기관의 기밀을 취급할 승인을 가지면서 그것들의 유출에 대한 책임을 지며 그러한 정보의 유출사례에서 국가안보에 피해를 끼칠 수 있음을 인지하며 그러한 정보를 수집하는 것을 지속하였다.
- ձեռնամուխ լինել 계속하다, 시작하다
Ադրբեջանի հրետանու 5 արկ հայտնվել է Իրանում. մեկ երեխա վիրավորվել է: 이란에 아제르바이잔의 포탄 5발이 등장했다. 한 아이가 부상당했다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի հրետանու 5 արկեր հայտնվել են Իրանի տարածքում: 예레반, 10월 1일, 아르멘프레스: 아제르바이잔 군대의 포탄 5발이 이란 영토에 등장했다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Isna» լրատվական գործակալությանը, Խոդա Աֆարինի գավառապետը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Փարվիզխանլու գյուղի վրա «ԳՐԱԴ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 5 արկ է ընկել, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա: "아르멘프레스"가 알려온 바에 따르면, 이란의 "Isna" 통신사를 인용하여 호다 아파린의 주지사는 10월 1일 12시에 파르비즈하늘 마을에 "Grad" 다연장 로켓포의 5발 떨어졌으며 그중 2발은 주거용 집에 떨어졌다. 6살 아이가 부상당했다.
- լրատվական գործակալության 통신사
- վկայակոչել 인용하다
- գավառապետ 주지사
- Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ 다연장 로켓포
Խոդա Աֆարինի գավառը գտնվում է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում (կենտրոնը՝ Թավրիզ), որը սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը: Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։ 하다 아파린 주는 아르메니아 공화국에 인접한 이란의 아레벨리안 아드르베잔 지방(중심은 타브리즈)에 위치해 있다. 마을의 위치는 아제르바이잔 군의 공격을 받았음을 보여주고 있다. 파르비스하늘루는 아르차흐 방위군의 후방에 위치하고 있다. 아르차흐-이란의 국경에서, 아제르바이잔의 군 주둔지와 아드르베잔의 경계는 대략 10-12 Km의 거리이다.
- նահանգ 지방
- թիկունք 후방
Ավելի վաղ, պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել է Ադրբեջան, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ ռմբակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա: 보다 앞서, 공식적으로 테헤란은 분쟁지역으로부터 어떤 발사체도 이란에 도달해서는 안된다고 경고하였다. 성명문은 아제르바이잔으로 보내졌다. 왜냐하면 이것은 이란의 영토를 폭격함으로써 모든 책임을 아르메니아 측에 둠으로써 아제르바이잔이 이란측을 분쟁안에 개입시키려한 첫 사건이 아니기 때문이다.
- նախազգուշացնել 경고하다
- հակամարտություն 분쟁, 충돌 -> հակամարտության գոտուց 분쟁지역으로부터
- ռմբակոծել 폭격하다
Հայ ժողովուրդն անհրաժեշտության դեպքում պետք է գոտեպնդվի երկարատև մարտական գործողությունների. Օհանյան: 아르메니아 사람들은 필요한 경우, 장기 군사작전을 위해 허리띠를 졸라매야한다. - 오하니안.
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում չի կարողացել լուծել կարճ ժամանակահատվածում հաջողության հասնելու խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, նշելով, որ անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի երկարատև պատերազմի: 예레반, 10월 1일, 아르멘프레스: 아제르바이잔은 아르차흐를 상대로 촉발한 대규모 군사작전에서 단기간에 성공에 도달하는 문제를 해결할 수 없다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 10월 1일 아르차흐에서 개최된 기자회견의 과정에서 아르메니아 공화국의 전 국방부장관이자, 아르차흐의 영웅 세이란 오하니안은 필요한 경우 아르메니아 사람들은 장기간의 전쟁을 준비해야만 한다고 언급하면서 말했다.
«Այն կարճ օրերի ընթացքում, որ հակառակորդը ցանկացել է իր առջև դրված խնդիրը կատարել` մարտավարական խորության շուրջ 10-15կմ մեջ մխրճվել, չի կարողացել իրականացնել, այդ պատճառով էլ այս գործողությունները երկարաձգվել են: Արցախի և Հայաստանի քաղաքական և ռազմաքաղաքական իշխանությունները, ՀՀ դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի մարտական գործողությունները երկար չտևեն, որովհետև վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունները, որովհետև մարտական գործողությունների ժամանակ մենք ունենում ենք զոհեր, տարբեր տիպի կորուստներ: Բայց, որքան էլ երկար տևի պատերազմը, Պաշտպանության բանակը պետք է գոտեպնդվի, հայ ժողովուրդը պետք է գոտեպնդվի, անհրաժեշտության դեպքում երկարատև, դիմացկուն, տոկուն մարտական գործողությունների` մեր հայրենիքի համար»,- ասաց Օհանյանը: "적군이 그의 앞에 놓인 임무를 이행하는 짧은 기간동안, 대략 10-15Km의 전술적 깊이로 돌진하는 것으로 수행할 수 없습니다. 그렇기 때문에라도 이러한 행동은 연장되었습니다. 아르차흐와 아르메니아 시민과 군정당국, 아르메니아 공화국의 외교 및 군사외교 군단은 전투행위가 장기간 지속되지 않도록 최선을 다해야합니다. 왜냐하면 나쁜 협상절차가 좋은 군사작전보다 낫기 때문이며, 왜냐하면 군사작전의 기간에 우리는 사망자, 다양한 유형의 손실을 초래할 수 있기 때문입니다. 그러나 아무리 전쟁이 얼마나 오래가든, 방위군은 필요한 경우, 우리의 조국을 위해서 장기간, 강인하고 탄력있는 군사작전을 위해 허리띠를 졸라매야합니다."라고 오하니안은 말했다.
- մխրճվել 돌진하다
- կորպուս 군단
- գոտեպնդել = գոտին պինդ կապել 벨트를 조이다, 허리띠를 졸라매다
- դիմացկուն 튼튼한
- տոկուն 탄력있는
Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր Պաշտպանության բանակը գերազանց է իրականացնում իր առջև դրված խնդիրները: 세이란 오하니안은 오늘 방위군은 그의 앞에 놓인 임무를 훌륭히 수행하고 있다고 언급하였다.
- գերազանց 훌륭히
«Այսօրվա ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն իր ողջ շտաբով հմուտ գործողություններ են իրականացնում` կանխարգելելու հակառակորդի` Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխան գործողությունները: Այս բոլոր հաջողությունները հետագա հաղթանակների հիմքն են: Արցախի Հանրապետության ողջ ժողովուրդը դիմացկուն կերպով իր ուսերի վրա է տանում բոլոր այս դժվարությունները, զրկանքները, պատերազմի բոլոր դաժանությունները, մենք պետք է գոտեպնդվենք համբերությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է լցվենք համբերությամբ երկարատև պաշտպանություն իրականացնելու համար, պետք է ամուր, դիմացկուն լինենք, երբևէ խուճապի չմատնվենք, որովհետև մենք գտնվում ենք մեր հայրենի հողի վրա, մեր պատերազմն արդարացի է, իսկ արդարացի պատերազմների ժամանակ բոլորը հաղթանակներ են կրում»,- նշեց նա: 오늘날 방위군 사령관 짤랄 하루츄니안은 그의 전 직원과 함께 아제르바이잔과 터키의 관련 작전을 막기 위해서 능숙한 조치를 취하고 있습니다. 이 모든 성공은 추가적인 승리의 바탕입니다. 아르차흐 공화국의 모든 사람들은 강인하게 그들의 어깨위에 이 모든 어려움, 고난, 전쟁의 모든 시련을 메고 있습니다. 우리는 인내심있게 허리띠를 졸라매야만 합니다. 필요한 경우, 인내심을 가지고 장기적으로 방어를 수행하기 위해 참아야합니다. 강하고 튼튼해야만 합니다. 언제라도 당황하지 않아야합니다. 왜냐하면 우리는 우리의 조국이 있기 때문이며, 우리의 전쟁은 정의롭고 의로운 전쟁의 시간에 모든 것은 승리를 갖기 때문입니다."라고 그는 언급하였다.
- հմուտ 숙련된
- զրկանք 고난
- դժվարություն 어려움, 시련
- համբերություն 인내
- երբևէ = որևէ ժամանակ, երբ էլ լինի ~할 때는 언제나, 언제라도
- արդարաց 의로운
Թշնամական 4 ԱԹՍ-ներ են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում. դրանցից 3-ը խոցվել են: 터키산 4대의 드론이 꼬따이크와 게하르쿠니크 지역의 상공에 나타났으며 그중 3대는 격추당했다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 10월 1일, 아르멘프레스: 터키산 4대의 드론은 코따이크와 게하르쿠니크 지역 상공에 출현하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման և չեզոքացման գործընթացը»,- գրել է վարչապետը: "아르메니아 공군은 이미 그들중 3대르 파괴하였습니다. 네번째는 찾아 무력화하는 과정이 진행중입니다."라고 총리는 게재하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 3일자) (0) | 2020.10.03 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 2일자) (0) | 2020.10.02 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 30일자) (0) | 2020.09.30 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 29일자) (0) | 2020.09.29 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 9월 28일자) (0) | 2020.09.28 |