휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 3일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 3일자)

LifeChallenger 2020. 10. 3. 13:21
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Հետախուզական տվյալներով ադրբեջանական զոհերի քանակն անցնում է 3000-ը․ Վահրամ Պողոսյան: 정보자료에 따르면 아제르바이잔의 사망자 수는 3천명을 초과하였다. - 바흐람 뽀호시안

 

- հետախուզական = հետախուզություն 정보(첩보), հետախույզ (첩보원)

 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 예레반, 10월 3일, 아르멘프레스: 정보자료는 아제르바이잔의 사망자수가 이미 3천명을 초과하였음을 확인하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르차흐 대통령의 대변인 바흐람 뽀호시안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում: 대부분의 시신은 중립지역에 있으며 그것들을 그곳에서 치우기 위한 실제로 아무런 조치도 취해지지 않고 있습니다. 

 

- չեզոք գոտ 중립지역

- գործնականում 실제로

 

Սեփական ժողովրդին այդ կարգի սպանդի ենթարկելու բացատրությունը թերևս միայն հոգեբույժները կարող են տալ»,- գրել է Պողոսյանը: 바로 자신의 국민에게 그런 종류의 학살을 자행하는 것에 대한 설명은 아마도 오직 정신과 의사만이 설명할 수 있습니다."라고 뽀호시안은 게재하였다.   

 

- սեփական 바로 자신의, 개인적인

- սպանդ 학살

- ենթարկել 강제하다

- բացատրություն 설명

- թերևս 아마도

- հոգեբույժ 정신과 의사

 

 

 

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր. ՀՀ ՊՆ: 아르차흐의 국경 북쪽과 남쪽 방향에서 치열한 전투가 지속적으로 진행중이다. 아르메니아 공화국 국방부.

 

ԵՐԵՎԱՆ, 3  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ 예레반, 10월 3일, 아르멘프레스: 아르차흐의 국경 북쪽과 남쪽 방향에서 지속적으로 치열한 전투가 진행중이다. 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안이 보도한대로 적군은 이 지역에서 큰 병력을 집중하여 공격을 가하고 있다. 아르메니아 부대는 커다란 손실을 가하며 적군의 진격을 막아내고 있다.

 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ գիշերն ընթացել են թեժ մարտեր։ «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հովհաննիսյանը։ 국방부 대표 아르츠룬 호브한니시안은 밤새 치열한 전투가 진행되었다고 언급하였다. "적군은 전투속에 새로운 병력을 투입하였고 우리는 영웅적인 저항을 보여주었습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 호브한니시안은 말했다. 

 

 

 

Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս երեք ինքնաթիռ: 아르메니아는 아제르바이잔의 3대의 비행기를 격추했다. 

 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ևս երեք ինքնաթիռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 예레반, 10월 3일, 아르멘프레스: 아르메니아 측은 적군의 3대의 비행기를 격추하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 대변인 슈샨 스떼파니안은 발표했다. 

 

«Ժամը 08:25-ի սահմաններում հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի ինքնաթիռ»,-նշել է Ստեփանյանը` քիչ անց տեղեկացնելով, որ ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ։ "8시 25분경 남쪽방향에서 적군의 비행기가 격추되었습니다."라고 스떼파니안은 언급하였다. 알려온지 얼마되지 않아, 8시 46분경 방위군의 최전선에서 적군의 2대의 비행기가 더 격추되었다. 

 

Հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը հասել է, նախնական տվյալներով, 14-ի: 적군의 격추당한 비행기의 수는 이전 자료에 따라 14대에 도달하였다. 

 

 

 

Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման: 스떼파나게르뜨는 미사일의 공격을 받았다

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման: 스테파나게르뜨, 10월 3일, 아르멘프레스: 아르차흐의 수도 스떼파나게르뜨는 미사일 공격을 받았다. 

 

Ժամը 11:00-ի դրությամբ  «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները կրկին ենթարկվել են ադրբեջանական զինուժի հարձակման: Լսվել է առնվազն երեք պայթյուն: Մանրամասները լրացվում են: 11시경 "아르멘프레스"의 특파원은 민간 기반시설이 아제르바이잔 군의 공격을 받았다고 보도하였다. 적어도 세번의 폭발이 있었으며 자세한 내용은 작성중에 있다. 

 

- թղթակից 특파원

- պայթյուն 폭발

 

 

ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը: 아르차흐 공화국의 방위군은 오늘 적군의 착수한 대규모 공격을 막는데 성공하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։ 예레반, 10월 3일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 방위군은 오늘 적군의 착수한 대규모 공격을 성공적으로 막아냈다. 방향중 한 곳에서 우리 군은 반격을 가하였다. 다른 부분에서는 치열한 방어전투가 진행중이다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면 아르메니아 공화국 국방부의 언론담당 비서 슈샨 스떼파니안은 이에 대하여 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

 

 

Հակառակորդը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է համազարկային կայանքների LAR-160 կասետային արկեր: 적군은 민간인을 상대로 다중 로켓포 LAR-160의 집속탄을 운용하고 있다.

 

- խաղաղ բնակչություն 민간인

- կասետային արկ = կասետային ռումբ 집속탄

출처 : 위키미디어

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում են LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։ 예레반, 10월 3일, 아르멘프레스: 아제르바이잔에 의해 민간인을 상대로 LAR-160형 다중 로켓포의 집속탄을 사용하고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 국방부대표 아르츠룬 호브한니시안을 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»,- նշել է Հովհաննիսյանը։ 우리의 용감한 군은 치열하고 지속적인 전투를 수행하고 있으며 적군에게 막대한 손실을 초래하고 있습니다."라고 호브한니시안은 말했다. 

 

 

 

Հայաստանն ավելացնում է ռազմական ծախսերը. կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: 아르메니아는 군비를 증가시킨다. 국회 특별회기가 소집될 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ռազմական ծախսերը: 예레반, 10월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국은 대략 400억 드람의 규모로 군비를 확충시킬 것이다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ազգային ժողովի կայքում հրապարակված նախագծում, որը կքննարկվի հոկտեմբերի 6-ի խորհրդարանի արտահերթ նիստում: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 10월 6일 의회의 특별회기에서 논의될 것이라고 국회 홈페이지에 게재된 초안에 명시되어있다.  

 

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նշվում է, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը: "아르메니아 공화국의 2020년 국가예산에 대한" 법률에서 개정과 보완을 수행하는 것에 대하여 법률초안이 언급되었다. 아르메니아 공화국의 군대와 경제 동원의 확장을 위한 가장 유리한 조건을 조성함으로써 아르메니아 공화국에 대한 군사적 공격의 즉각적인 위험을 예방할 뿐만 아니라 국가와 지방자치단체, 개인 및 법인의 정상적인 활동과 그들의 생명 및 안전보호은 계엄령에서 보장할 목적의 보장을 목표로 한다. 

 

- զորահավաք 동원, 징집

 

Նախագծում նշվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ մոտ 40 մլրդ դրամի չափով: Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ. 초안에는 군사작전으로 인해 대략 400억 드람의 규모로 비용의 증가가 있을 것으로 예상된다고 언급되었다. 상기 전개의 결과로 다음과 같이 예상된다. 

 

 

1. 2020թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով)  փոքր է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից: 2020년 국가예산의 세입은 대략 1조 3,205억 드람(GDP의 21.4%)에 달할 것이고, 이는 4월에 수행되었던 변경과 비교하여 1127억 드람이 (GDP의 0.7% 포인트) 낮은 수치이고 2021년 예산초안의 기초가 되는 2020년도 예상수치보다 354억 드람이 (GDP의 0.3% 포인트) 작다. 

- համեմատ 비교

 

2. Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 40 մլրդ դրամով մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից: 국가예산의 현재 지출은 대략 1조 6374억 드람 (GDP의 26.5%)에 달하며 이는 4월 수행되었던 변경과 비교하여 95억 드람 크며 2021년 예산초안에 기초가 되는 2020년 에상수치보다 400억 드람이 크다.

 

3. Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից: 국가예산의 적자는 대략 4590억 드람(GDP의 7.4%)에 달하며, 이는 4월에 수행되었던 변경과 비교하여 1348억 드람(GDP의 2.4% 포인트) 더 크고 2021년 예산초안에 기초가 되는 2020년 예상수치보다 754억 드람(GDP의 1.3% 포인트) 큰 것이다. 

 

 

ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք մեկ այլ նածագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչև անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները: 국회의 특별회기에서 논의될 또 다른 초안의 채택 결과로 상업은행과 대출기관이 추가적인 세무없이 개인에게 2020년 8월 31일까지 불량채권의 상한선을 불량으로 계산되어진 벌칙금 및 가산금을 변제하는 기회가 창출될 것으로 예상된다. 

 

- ակնկալվել 예상되다

- հարկային պարտավորություն 세무

- տույժեր 벌칙금

- տուգանք 가산금

- ներել 변제하다

 

 

 

Թուրքական գամբիտ. Պատերազմի սիրիականացումը: 터키의 도박, 전쟁의 시리아화.

 

 

Ընթացող պատերազմի սցենարիստների ու ռեժիսորի հիմնական նպա­տակը Ռուսաստանի Դաշնության դուրսմղումն է Հարավային Կովկասից, իսկ այնուհետև` ողջ Կովկասից: Տարբերակներից մեկը Ղարաբաղյան հիմնախնդրի սիրիա­կա­նացումն է: Թուրքիան ձգտում է մուտք գործելու ղարաբաղյան բանակցային գործընթաց` որպես ծանրակշիռ ու ազդեցիկ դերակատար` պար­տադրելով հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից: Նախագահ Էրդողանի գրեթե բոլոր ելույթներում առաջնահերթ թիրախը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ տեսլականը` Սիրիական հակամարտության կարգավորման` Աստանայի գործըն­թացի ադապտա­ցումը Հարավային Կովկասում: Ակնարկը հստակ է. ազդեցության ոլորտների նախատեսում բանակցային գործընթացում ներգրավված պետութ­յուն­ների` Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի համար: Հետևաբար` Թուրքիայի դեպքում կարևորվում է ոչ այնքան հիշյալ ուժերի արդյունավետ գործունեությունը, որքան ներկայությունը, որն ինքնաբերաբար, եթե ոչ պատերազմի, ապա առնվազն հակամարտության շրջանակներում առկա գործոնների ու գործընթաց­ների սիրիականացման խորհուրդն ունի: Նման սցենարը կյանքի կոչելու դեպքում Թուրքիան, անկախ Ադրբեջանի համար պատերազմի արդյունքներից, շահող կողմ կլինի: 진행중인 전쟁 시나리오 작가와 감독의 주요 목표는 러시아 연방을 남부 캅서스에서 몰아내는 것이며 그리고 나서 전체 캅서스에서 몰아내는 것이다. 옵션중 하나는 카라바흐 문제의 시리아화이다. 터키는 비중있고 영향력 있는 역할배우로써 유럽안보협력기구의 민스크 그룹의 구성방식을 거부절하도록 강요하면서 카라바흐의 협상절차에 진입하는 것을 목표로 삼았다. 대통령 에르도한의 거의 모든 연설에서 우선 순위 대상은 유럽안보협력기구의 민스크 그룹이며 비전은 시리아 분쟁해결을 위한 아스따나 프로세스의 남부 캅서스에의 적용이다. 암시는 분명하다. 협상과정과 관련이 있는 국가들, 터키, 이란 이슬람 공화국 및 러시아 연방에 대한 영향력 있는 영역의 계획에 있다. 따라서, 터키의 경우, 언급된 세력의 효과적인 활동이 아니라 전쟁이 아니라면 자동적으로 적어도 분쟁지역내에서 있을 원인과 절차의 시리아화라는 조언을 갖는 것에 주목하고 있다. 그와 같은 시나리오가 구현될 경우 터키는 아제르바이잔에 대한 전쟁의 결과와 상관없이 승자가 될 것이다. 

 

- ընթանալ 전진하다 -> ընթացող 진행중인

- սցենարիստ 시나리오 작가

- ռեժիսոր 감독

- դուրսմղում = դուրսը մղել 밖으로 밀어내다

- ձգտել 목표로 하다

- մուտք գործել 진입하다

- ծանրակշիռ = ծանր կշիռ 무거운 무게, 비중있는

- ազդեցիկ 영향력 있는, 강력한 -> ազդեցություն 영향력

- դերակատար 역할

- ձևաչափ 포맷, 구성방식

- պար­տադրել 강요하다

- առաջնահերթ թիրախ 우선 순위 대상

- հակամարտության կարգավորում 분쟁 해결

- ակնարկ 암시, 힌트

- ներկայություն 존재, 참여

- առնվազն 적어도

- ինքնաբերաբար 자동으로 

 

 

Սիրիայում և Լիբիայում գործած ահաբեկչական խմբավորումների ներգրա­վումը ղարաբաղյան հարթակում ունի զարգացումների սիրիականացման ուղերձ, այն է` թե´ ռազմական, թե´ քաղաքական նշանակություն: 시리아와 리비아에서 조성된 테러리스트 그룹의 참여는 카라바흐 지역에서 그것이 군사적이든 정치적인 의미이든 발전된 시리아 화의 메시지를 가진다. 

       

Ըստ էության, 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պա­տե­րազմն ավարտվեց Ադրբեջանի պարտությամբ: Որպես արդյունք` Ադրբեջանն իր զինված ուժերի ղեկավարումը լիովին դրեց Թուրքիայի վերահսկողության ներքո: 실제로, 2020년 9월 27일에 시작된 전쟁은 아제르바이잔의 패배로 끝났다. 결과적으로 아제르바이잔은 군대의 지휘권을 터키의 통제하에 이양했다. 

 

Ներկայումս ընթացող պատերազմը հայ-թուրքական է: Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են հիշյալ պատերազմին տալ հայ-թյուրքական բնույթ` ապահովելով թյուրքական պետությունների և ժողովուրդների աջակցությունը: Այս համատեքստում կարելի է դիտարկել այն փաստը, որ խառը էթնիկական կազմ ունեցող (այդ թվում` թուրքմեններով համալրված) «Սուլթան Մուրադ», «Համզա» և «Նուրադդին ալ-Զենկի» ահաբեկչական խմբավորումները ներկայացնող վարձ­կանների հետ մեկտեղ Թուրքիայի նախա­ձեռ­նությամբ պատերազմական գոտի են տեղափոխվել նաև Արևելյան Թուր­քեստանի իսլամական շարժման (այն է` ույգուրների)` սիրիական փորձա­ռությունն ունեցող զինյալները, և զուգա­հե­ռաբար շրջանառվում են նաև Իրանի Իսլամական Հան­րապետությունում (Արդաբիլ, Թավրիզ ՈՒրմիա) թյուրքախոս ազարիների հակա­հայկական ցույցերի մասին լուրերը, որոնց նպատակը ՀՀ-ԻԻՀ սահմանի փակումն է: 현재 진행되고 있는 전쟁은 아르메니아-터키이다. 터키와 아제르바이잔은 터키의 국가적, 국민적 지원을 제공받음으로써 언급된 전쟁에서 아르메니아-터키의 성격을 띠기를 원한다. 이러한 맥락에서 명확하지 않은 민족 구성을 가진 (투르크멘으로 보충되는 것을 포함하여) "술탄 무라드", "함자" 및 "누라딘 알-젠키" 테러리스트 집단을 대표하는 용병들과 함께 터키의 주도에 따라 동부 터키의 이슬람 운동권(그것은 위그르인)과 시리아에 경험이 있는 무장단체도 전쟁지역으로 옮겨갔으며 병행하여 이란 이슬람 공화국(아드라빌, 타브리즈 우르미아)에서 그들의 목적이 아르메니아-이란 국경의 폐쇄인 터키어를 사용하는 반 아르메니아 시위대에 대한 소식이 전해졌다는 사실을 고려할 수 있다. 

 

- դիտարկել 고려하다

- խառը = ոչ պարզ 명확하지 않은

- համալրել 보충하다

- նախա­ձեռ­նություն 주도

 

Սակայն ներկայիս պատերազմը նաև ռուս-թուրքական բնույթ ունի: 하지만 현재의 전쟁은 또한 러시아-터키의 성격을 띄기도 한다. 

 

Ամրապնդվելով Հարավային Կովկասում` Թուրքիան ընդլայնում է սակարկ­ման իր դաշտը Մեծ Մերձավոր Արևելքի շրջանակներում: Ավելին. պատերազմի ներկայիս տրամաբանությունն ունի ՀԱՊԿ-ի թուլացման միտում, քանզի հետևո­ղականորեն շեշտվում և առաջին պլան է մղվում Թուրքիա-Ադրբեջան դաշինքի արդյունավետությունը («Մեկ ազգ, երկու պետություն» և «Մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսների շրջանակներում), և երկրորդ պլան մղվում ՀԱՊԿ-ում ներգրավ­ված դաշնակիցների համախմբվածությունը: 남부 캅서스에서 강화된 터키는 중동지역에서 교섭력을 확대하고 있다. 더욱이 전쟁의 현재 논리는 유라시아경제연합기구를 약화시키는 경향을 가지고 있고 지속적으로 강조되고 있기 때문에 첫 계획은 터키-아제르바아진 동맹의 생산성에 밀리고 있다. (한 민족, 두 국가"와 "한 민족, 한 군대" 슬로건의 틀안에서), 그리고 두번째 계획은 유라시아경제연합기구에 참여된 동맹국의 단결을 줄이는 것이다.  

 

- ամրապնդվել 강화되다

- սակարկ­ում 교섭

- դաշինք 동맹

- հետևո­ղականորեն 지속적인

- արդյունավետություն 생산성, 효율

- համախմբվածություն 단결

- մղել 제거하다

 

Պատերազմն ունի նաև հոգեբանական և դեմոնստրատիվ նշանակություն: Թեև թուրքական բանակը ունի բազմաթիվ ռազմական հենակետեր և տրանս­սահ­մանային գործողություններ է իրականացնում հյուսիսային Իրաքում, հյուսիսային Սիրիայում, Լիբիայում, մինչև 2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմը ռուսա­կան գործոնի ուժով բացառվում էր Թուրքիայի ցանակացած ռազմական ներ­գրավվածություն Հարավային Կովկասում: Կարմիր գծերը հատելով` Թուր­քիան հաղթահարեց նաև ռուսական զսպող գործոնի հանդեպ հոգեբանական արգելքը: Ավելին արևելյան Միջերկրականում առկա հույն-թուրքական հակա­սութ­­յուն­ների ու ֆրանս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Թուր­քիայի անմի­ջական ռազմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում (փաստացի` հայ-թուրքական պատերազմը) յուրահատուկ ուղերձ է Հունաս­տա­նին և ԵՄ մյուս պետություններին Թուրքիայի քաղաքական և ռազմական վճռականության մասին: 전쟁은 또한 심리적이고 논증적인 의미를 가지고 있다. 비록 터키군이 수많은 군사기지와 국경을 넘나드는 작전들을 북부 이라크, 북부 시리아, 리비아에서 수행하고 있지만, 2020년 9월에 개시된 전쟁은 러시아라는 요인의 힘에 의해 터키가 원하는 군사개입은 남부 캅서스에서 배제되었다. 빨간선을 넘음으로써 터키는 또한 러시아라는 억제요인에 대한 심리적 장벽도 극복하였다. 더욱이 동부 지중해에서 있던 그리스-터키의 분쟁과 프랑스-터키간의 관계의 확대를 배경으로 터키의 직접적인 군사개입은 남부 캅서스에서 (사실상, 아르메니아-터키 전쟁) 그리스와 EU의 다른 국가들에게 터키의 정치적, 군사적 결정에 대한 독특한 메시지이다.   

 

- հոգեբանական 심리적인

- դեմոնստրատիվ = демонстративный 논증적인

- թեև 비록 ~이지만

- հենակետ 기지

- տրանս­սահ­մանային գործողություն 국경을 넘나드는 작전

- հանդեպ ~쪽으로

- Միջերկրական 지중해

 

Նոր դերակատարների ու գործոնների մուտքը տարածաշրջան կզու­գակցվի Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության անկանխատեսելի փոփոխությամբ, ինչը բնականաբար կհանգեցնի ոչ միայն բանակցային ձևաչափի վերանայմանը Ղարաբաղյան հարցում, այլև Ռուսաստանին կկանգնեցնի «ցուգցվան­գի» առջև` հետխորհրդային էթնիկ, կրոնադավանական և տարածքային խնդիրների ողջ պարագծով: 새로운 주체와 요인의 진입은 남부 캅서스에서 세력의 균형에 예측할 수 없는 변화를 수반하며 이는 당연히 카라바흐 문제에서 협상프레임의 개정뿐만 아니라 러시아를 소비에트이후 민족, 종교 및 영토문제의 전반에 걸쳐 "추크츠방"의 앞에 머물게 할 것이다. 

 

- ցուգցվան­գ = цугцванг 체스용어 - 추크츠방 (자기에게 불리하게 말을 움직일 수밖에 없는 판국)

 

Եթե Հայաստանի Հանրապետությունը ունի Թուրքիան և թյուրքական աշխարհը բաժանող ամրոցի ֆունկցիոնալ նշանակություն, ապա Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Ռուսաստանի հիմնական խարիսխն է Հարավային Կովկասում: 아르메니아 공화국이 터키와 투르크 세계를 분리하는 요새의 기능성 의미를 갖는다면, 아르차흐 (나고르노-카라바흐)은 남부 캅서스에서 러시아의 주요 기반이다.

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ամբողջությամբ: 아르메니아 공화국 니콜 파쉬니안의 메시지 전문

 

 

 

 

 

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. 사랑하는 국민여러분, 자랑스러운 아르메니아 공화국의 시민여러분, 자랑스러운 아르차흐 공화국의 시민여러분, 자랑스러운 해외동포 여러분. 

 

Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում և Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում: 이미 실제로 일주일 동안 아르메니아 국민들은 아르차흐와 아르메니아에서 아제르바이잔-터키의 테러공격에 저항해오고 있습니다. 공격규모는 전례없는 것이었으며 적은 군사전문가에 따라 21세기에 세계 어느 지역에서도, 분쟁지역들중 어느 한곳에서도 자주 발생하지 않는 그런 규모로 공격해오고 있습니다. 

 

- մասշտաբ 규모

 

Հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հազարավոր հետևակ՝ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով: 수백대의 탱크와 보병전투차량, 수천발의 포탄과 미사일, 수십대의 헬리콥터, 수백대의 드론 및 수만의 보병이 전체 접촉선을 따라 이미 일주일 동안 아르차흐 방위군의 진지를 공격하고 있습니다.  

 

Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-ից 200 թշնամական զինվոր, ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ: 전날 우리의 분석에 따르면 아르차흐 방위군의 한 전투진지에 대략 150명에서 200명의 적군사로 공격을 가하고 있으며, 게다가 이러한 공격은 미사일 및 전통 포병, 장갑차, 항공기, 드론의 지원으로 하루에도 몇번씩 반복되고 있습니다. 우리 군의 증언에 따르면 아제르바이잔의 군대외에도 시리아의 용병과 테러리스트, 터키군의 특수부대가 공격에 참여하고 있습니다. 

 

- վկայություն 증언

 

Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները: 우리의 정보에 따르면 터키군은 대략 150명의 고위급 장교들이 아제르바이잔의 군대에 여러 지휘소에 있으며 군사작전을 이끌고 있습니다. 

 

Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, մեր կամավորական ջոկատները կենաց և մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր: 이러한 묘사 자체가 최전선에서 얼마나 치열한 전투가 발생하고 있는지를 입증하고 있습니다. 이미 일주일동안 아르차흐 방위군, 우리의 자원분대는 아르차흐의 신성한 대지위에서 생사를 건 싸움을 하고 있습니다. 이 순간에 이미 군인과 민간인 등 수많은 인명손실을 입었으며 대다수의 군사장비가 고장났지만 적군은 그래도 어떤 군사임무도 해결하지 못하는 상황입니다.

 

- նկարագրություն 서술, 묘사

- ջոկատ 분대 -> կամավորական ջոկատները 자원분대

- կենաց 건배, = կյանքի 생명의

- սրբազան 신성한 

- շարքից դուրս է եկել 고장나다

 

Աներևակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ և հերոսության աներևակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը: 우리의 군인, 장교, 장군 및 자유 투자들은 이런 야만적인 공격을 맞이하여 견디어내고 있는 인내력은 믿을 수 없을 정도입니다. 우리의 군인과 자원자는 아무것도 아끼지 않고 영웅적인 놀라운 예를 보여주고 있습니다. 오늘 전장에는 적군의 수백대의 부서진 장갑차가 있었으며 수십대의 항공기와 헬리콥터, 수백대의 드론이 있으며 인력손실은 적군의 수천을 초과합니다.  

 

- տոկունություն 지구력, 인내력

- սպաներ 장교

 

Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին: 현재에도 최전선의 여러 지역에서 치열한 전투가 계속되고 있습니다. 어떤 곳에서는 방위군의 군대가 어려움에 처해 있으며, 어떤 지역에서는 확실히 상황을 통제하고 있스빈다.

 

Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր. 사랑하는 아르메니아 동포 여러분, 형제와 자매 여러분 

 

Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, և նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու: 우리는 수천년의 역사에서 가장 중요한 단계에 살고 있습니다. 아제르바이잔-터키의 산적들은 그들이 추구하는 것은 오직 군사적이거나 군사정책적 문제를 해결하는 것이 목표가 아닙니다. 그들이 온 것은 오직 카라바흐나 카라바흐의 문제 이후가 아닙니다. 그들은 오직 영토, 마을이나 도시를 정복하기 위해 오지 않았습니다. 그들의 목표는 아르메니아인이고 그들의 목적은 자신들의 아르메니아인 대량학살 정책의 연속성입니다. 그리고 그들은 아르메니아인 대량학살을 계속하기 위한 목푤르 설정하였습니다.  

 

- ցեղասպանություն 대량학살

 

Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլևս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ: 그러나 오늘 여기에서 나는 말하고 싶습니다. 지금 아르메니아 사람, 아르메니아 공화국의 시민들, 아르차흐 공화국의 시민들은 더이상 데이르 에조르의 여행자가 아닙니다. 오늘, 그 어느때보다도, 우리는 우리의 정체성, 우리의 조국, 우리의 권리를 보호하기 위해 불굴의 결의에 휩싸여 있습니다.   

 

- այլևս 결코, 더이상 ~가 아니다.

- Դեր Զոր : 데이르에조르 - 시리아 북동부에 위치한 도시

- քան երբևէ 그 어느때보다도

- վճռականություն 결의

- համակվել 휩싸이다

 

Դրանում համոզվել եմ նաև՝ երեկ երեկոյան հեռախոսազրույց ունենալով Արցախի Պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների և ենթասպաների հետ: 나는 또한 어제 저녁 아르차흐 방위사령관, 사단장, 심지어 최전선에 있는 여러 장병들, 장교 및 비전임 장교와 전화통화를 가짐으로써 확신했습니다. 

 

- դիվիզիա 사단

 

Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել են հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի: 모두를 사랑하고 자랑스럽고, 그들앞에 고개를 숙인다고 그들에게 말했습니다. 순교자와 살아있는 영웅들 덕분에 비교할 수 없는 승리를 맛본 아르메니아 국민들은 더이상 그 어떤 운명에 동의하지 않는다고 말했습니다.    

 

- խոնարհվել 고개를 숙이다, 절하다

- նահատակ 희생자, 순교자

- ճակատագիր 운명

 

Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում: 승리는, 유일한 승리는, 오로지 승리는 우리가 이 싸움의 끝에서 상상하고 있는 그러한 끝입니다. 오늘 이미 아르차흐 방위군은 적극적인 반격작전을 수행하였으며 적의 여러 특수목적부대를 격파함으로써 상당한 승리를 거두었습니다. 

 

- միայն ու միայն 유일한

- ավարտ 종료

- ջախջախել 격파하다

 

Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք, այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին: 우리의 적에게 아무리 많은 용병의 유입이 있더라도 살아서 이기려는 아르메니아의 의지와 경쟁할 수 없으며 우리는 공동의 노력으로 공격받고 있는 적의 중추를 파괴하여야합니다. 그래야 그들은 더이상 그들의 범죄를 저지른 손으로 우리를 향해 뻗지 않고, 그들의 피흘리는 시선은 우리의 조국을 향하지 않을 것입니다. 

 

- ոճրագործ = ոճիր կատարած 범죄를 저지른 

- հայացք 시선

 

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն. 사랑하는 국민여러분, 자랑스러운 아르메니아 공화국의 시민 여러분, 자랑스러운 아르차흐 공화국의 시민여러분, 자랑스러운 해외동포여러분 

 

Սա մի նոր Սարդարապատ է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի և այդ նպատակի անունն է հաղթանակ: 이것은 새로운 사르다라바드 전쟁이며 우리 각자는 스스로에게 하나의 목표에 헌실해야하며 그 목적의 이름은 승리입니다. 

 

- Սարդարապատ - 사르다라바드 전쟁 : 1918 년 5 월 21 일부터 29 일까지 아르메니아 사르다라바드 근처에서 일어 났으며, 아르메니아와 동부 아르메니아를 침공한 오스만 군대사이에서 벌어진 1 차 세계대전의 코카서스 전투

 

Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք, որ մենք անպայման կհաղթենք, մենք անպայման կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայման կհաղթենք: 그리고, 우리 각자는 어디에서이든지 그러한 승리의 최전선에 있을 준비를 해야합니다. 그리고 우리는 무조건 승리할 것입니다. 우리는 무조건 승리하며 의심하지 않습니다. 우리는 무조건 승리할 것입니다. 

 

 

 

 

Jerusalem Post-ը գրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իսրայելական LORA տեսակի հրթիռ կիրառելու մասին: 예루살렘 포스트는 아르차흐에 대한 아제르바이잔에 의해 이스라엘의 LORA 유형의 미사일을 사용한 것에 대하여 게재하였다. 

 

출처 : 위키미디어

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական Jerusalem Post լրատվամիջոցը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը LORA տեսակի բալիստիկ հրթիռ կիրառում` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանը առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելն այդ հրթիռներից է մատակարարել: 예레반, 10월 3일, 아르멘프레스: 이스라엘의 예루살렘 포스트 미디어는 아르차흐에 대한 대규모 군사침략의 과정에서 아제르바이잔의 군대가 어떻게 LORA 형 탄도미사일을 사용하는지를 보여주는 아르메니아 측에서 발표한 영상을 게시하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 그 미디어는 아제르바이잔이 이스라엘로부터 그 미사일을 공급받았던 처음이자 유일하게 승인된 국가라고 언급하고 있다. 

 

- սանձազերծել = սանձից աղատել 굴레에서 떼어내다, սանձ 고삐, 굴레

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զորքերն օգտագործում իսրայելական LORA տեսակի հրթիռը»,- հայտնում է լրատվամիջոցը: "나고르노-카라바흐 분쟁지역에서 촬영된 영상에는 아제르바이잔 군이 어떻게 이스라엘의 LORA 유형의 미사일을 활용하는지를 보여주고 있다."라고 미디어는 보도하고 있다. 

 

Jerusalem Postը հայտնել է, որ Ադրբեջանն առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA տեսակի հրթիռներ` 2018 թվականին զենքի գործարքի շրջանակներում: 예루살렘 포스트는 아제르바이잔이 2018년 무기거래의 틀안에서 이스라엘이 LORA 미사일을 공급했던 처음이자 유일하게 승인받은 국가라고 보도했다. 

 

 

 

Ստեփանակերտը հոսանքազրկված է. հակառակորդը թիրախավորել է էլեկտրացանցի շենքը: 스떼파나게르뜨는 정전되여 있다. 적군은 전력건물을 목표로 하고 있었다. 

 

- հոսանքազրկված 정전된 -> հոսանքազրկել = էլեկտրական հոսանքից զրկվել 정전되다

- հոսանք 전류

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: «Արմենպրես»-ի թղթակիցը նշեց, որ այս պահին մայրաքաղաքը հոսանքազրկված է: 스떼파나게르뜨, 10월 3일, 아르멘프레스: 아제르바이잔의 군대에 의해 아르차흐의 수도인 스떼파나게르뜨에 가한 공격의 결과로 전력망이 손상되었다. "아르멘프레스"의 특파원은 현재 수도가 정전되어 있다고 언급하였다. 

 

Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է: 현재시각으로 스떼파나게르뜨의 상황은 평온하다.

 

 

 

Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստների վերջին ամփոփումը: 적군의 인력 및 군사장비의 손실의 최신 요약. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները՝ հոկտեմբերի 3-ի ամփոփ տվյալներով: 예레반, 10월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부는 10월 3일의 요약자료에 따라 적군의 인력 및 군사장비 손실을 발표하였다. 

 

Ըստ այդմ՝ հակառակորդն ընդհանուր առմամբ ունի կենդանի ուժի շուրջ 2745 կորուստ: 이에 따르면 적군은 일반적으로 대략 2745명의 인력 손실을 가지고 있다. 

Հակառակորդն ընդհանուր առմամբ կորցրել է 123 ԱԹՍ, 14 ուղղաթիռ, 355 զրահատեխնիկա, 14 ինքնաթիռ, 4 «Սմերչ»: 적군은 일반적으로 123대의 드론, 14대의 헬리콥터, 355대의 장갑차, 14대의 항공기, 4대의 "Smerch"의 손실을 입었다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments