휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 2일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 10월 2일자)

LifeChallenger 2020. 10. 2. 16:43
반응형

출처 : 픽사베이

 

 

 

ՀՀ-ում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից կգործեն մի շարք սահմանափակումներ: 아르메니아와 아르차흐에서 계엄령에 따라 10월 2일부터 여러 제한이 적용될 것이다.

 

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 예레반, 10월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국 정부는 아르메니아 공화국과 아르차흐의 계엄령에 따라 안보사유로 인한 아르메니아 공화국 국가안보국의 검문소에 대한 발표 외에도 10월 2일, 2시부터 여러가지 제한과 규정이 적용될 것이라고 알려왔다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리실의 공보처와 관련된 부서에서 알려왔다.  

 

- ի հավելում ~외에도

- հսկիչ անցակետեր 검문소

- կարգավորում 규정

 

«1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝ 아르메니아와 아르차흐 사이의 중단없는 통신을 보장하고 통행을 원할하게 할 목적으로 방위군과 아르차흐 정부의 필요를 위해 수행되는 교통수단, 뿐만 아니라 특별히 필요한 경우에 아르메니아 공화국 정부에 의해 허가된 개인의 사례를 제외하고 아르메니아 공화국으로부터 아르차흐로 개인 및 교통수단의 출입이 제한되고 있다. 아르메니아 공화국으로부터 이러한 출국에 필요한 허가를 받기 위해서는 신청해야만 한다. 

 

- անխափան 중단없는 

- բեռնաթափել = բեռը թափել 짐을 내리다, բեռից թեթևացնել 부담을 줄이다, նեղությունից ազատվել 문제를 없애다

- փոխադրամիջոց = փոխադրական միջոց 교통수단

 

ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները: 자연인의 경우에 info@gov.am에 이메일을 발송하고 방문목적을 입증하며, 아르차흐로 떠나는 개인은 신분증 사본을 제출해야만 한다. 

 

- հաստատող փաստաթղթ 신분증

- լուսապատճեն 사본

 

բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում: 법인의 경우 info@gov.am에 이메일을 보내고, 방문목적을 입증하며, 조직의 납세자 신고번호를 제출합니다. 예외적으로 필요한 경우, 시민들에게 아르메니아로부터 출국의 허가를 받을 수 있음을 상기시켜 드립니다.

 

- ՀՎՀՀ = հարկ վճարողի հաշվառման համար 납세자 신고번호

 

 

գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ press@gov.am էլ փոստի հասցեով: 현지 언론의 경우에는 press@gov.am에 이메일을 보내십시오. 

 

դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ protocol@mfa.am էլ․փոստի հասցեով 아르메니아 공화국에서 승인된 외교대표단과 영사관, 그들이 승인된 국제기구의 경우에는 protocol@mfa.am에 이메일을 보내십시오. 

 

- հավատարմագնել 인정하다, 승인하다

- յուպատոսական հիմնարկներ 영사관

 

ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ media@mfa.am էլ․ փոստի հասցեով: 국제언론의 경우 media@mfa.am에 이메일을 보내십시오.

 

2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը: 개인적인 발상으로 아르차흐에 지원할 목적으로 상품을 모으고 그것들을 아르차흐에 운송하는 것은 자제하시기를 권고드립니다. 어떤 식품이나 비식품 제품 및 의약품은 오직 관련 전문가에 의해 보관될 수 있는 분류, 적합, 안전 및 저장 규칙을 가지고 있음을 명심해야합니다. 따라서, 어떤 지원은 필요한 항목의 목록을 제시할 지방행정부, 자치행정부 및 지역행정부를 통해 운반되어야만 합니다.  

 

- զերծ մնալ 자제하다

- նախաձեռնություն 발상, 의도

- հաշվի առնել 명심하다

- պարեն 음식물, (식량을) 공급하는 것.

- ապրանք 제품

- դեղորայք 의약품

- տեսակավորում 분류

- պիտանելիություն = պիտանի լինելը 적합성

- ցանկացած 어떤

- մարզպետարան 지방행정

- թաղապետարան 

 

3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։ 아르차흐에 사회적, 물질적 지원의 공급과정을 시스템화할 목적으로 총리실 수석 에두아르드 아하짜니안이 이끄는 통합본부가 신설되었다. 10월 2일 10시부터 본부산하 117번으로 계엄령 정보의 핫라인이 적용할 것이며 거기에서 국방부와 관련된 질문을 제외하고 계엄령과 관련된 모든 질문을 요구할 수 있다. 

 

- համակարգել 시스템화하다

- շտաբ 본부

- հեռախոսահամար 전화번호

- զանգահարել 요구하다

 

Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: 해외로부터 (+374)10527000 번으로 연결할 수 있다."라고 게시물에 명시되어있다. 

 

 

 

ՀՀ-ն շարունակելու է հակադարձել Արցախի դեմ ագրեսիային՝ պատրաստ լինելով աշխատել հրադադարի ուղղությամբ: 아르메니아 공화국은 휴전을 위한 노력을 준비하면서 계속해서 아르차흐에 대한 침략에 대응할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ: 예레반, 10월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국 외무부는 유럽안보협력기구의 민스크 그룹 공동의장국의 리더들에 의해 체결된 공동 요청에 대해 성명을 발표하였다. 

 

- արտաքին գործերի նախարարություն 외무부

- ԵԱՀԿ = Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն 유럽안보협력기구

 

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի: 우리는 유럽안보협력기구 민스크그룹의 공동의장국이 리더쉽 수준에서 강력하게 나고르노-카라바흐 분쟁지역에서의 무력사용을 비난했다는 사실을 환영합니다. 아르메니아는 지속적으로 아제르바이잔에 의한 무력 사용이나 무력사용의 위협 및 아르메니아와 아르차흐에 대한 전투행위에서 터키의 직접적인 개입을 비난하고 거부해왔습니다. 아제르바이잔과 터키의 합동공격과 외국 테러리스트 무장세력의 개입은 대규모 전쟁의 위험을 상당히 높혀 지역의 안보와 평화를 훼손하고 있습니다. 아르차흐에 대한 이러한 침략은 즉시 중지되어야만 합니다. 

 

- առաջնորդների մակարդակ 리더쉽 수준

- խստորեն 강력히, 엄격히

- մերժել 거부하다

- դատապարտել 비난하다

- խաթարել 붕괴하다, 훼손하다, 무너뜨리다

- նշանակալիորեն 상당히

 

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: 아르메니아는 계속하여 나고르노-카라바흐 분쟁의 평화적 해결에 전념할 것입니다. 우리는 계속해서 단호하게 아르차흐에 대한 이러한 공격에 대응할 것이며, 동시에 1994-1995년도 협정에 기반한 휴전체제의 복원을 위해 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장국과 협력을 준비할 것입니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 외무부의 성명에 명시되어 있다.   

 

- վճռականորեն 단호하게 

 

 

 

Ադրբեջանը Հադրութի քաղաքացիական բնակչության դեմ կիրառել է «Սմերչ» համակարգ: 아제르바이잔은 하드루트의 시거주지를 향해 "Smerch" 로켓을 운용하였다. 

 

 

출처 : 아르멘프레스

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը Հադրութ քաղաքի ուղղությամբ կիրառել է «Սմերչ» հրթիռային համակարգ, կան քաղաքացիական վիրավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 예레반, 10월 2일, 아르멘프레스: 아제르바이잔 측은 하드루트시를 향해 "Smerch" 로켓포를 운용하였으며 민간인 부상자가 있다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 공화국 국방부 대표 아르츠룬 호브하니시안이 발표하였다. 

 

«Հենց նոր «Սմերչ» խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»,-գրել է Հովհաննիսյանը:

Այլ մանրամասներ Հովհաննիսյանը չի հայտնել: "바로 신종 "Smerch"는 하드루트 시를 강타하였습니다. 그곳에는 민간인 부상자가 있습니다."라고 호브하니시안은 말했다. 호브하니시안은 다른 세부사항은 발표하지 않았다. 

 

«Արմենպրես»-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նյութը կթարմացվի: "아르멘프레스"는 상황추이를 추적하고 있으며 자료는 업데이트될 것이다. 

 

 

 

ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի: 아르메니아 공화국 군의 군대는 완전한 전시준비상태로 전환되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 예레반, 10월 2일, 아르멘프레스: 계엄령에서 아르메니아 공화국 군의 군대는 완전한 전시준비상태로 전환되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 국방부 공보처와 관련한 부서에서 알려왔다. 

 

Նշվում է, որ զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանության շրջաններ: 군부대에서 인원 및 장비의 접수처를 비우고, 부대보충이 실시되었다. 동시에 부대는 방어지역을 점령하였다고 언급되었다.  

 

- զորամասեր 군부대

- բացազատվել = շարքերի մեջ եղած տարածությունը լայնացվել 열사이에 있던 공간을 넓히다

- ստորաբաժանում 소대, 부대

 

Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է: 보충은 지방자치단체와 국경수비대 자원봉사자 연합의 지부와 협력하여 실시되었다. 채용인원의 준비성이 높다. 

 

- երկրապահ = սահմանապահ 국경수비대

 

 

 

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է «Գորշ գայլեր» խմբավորման ծայրահեղականներով: 터키는 아제르바이잔 군에 "회색 늑대" 그룹의 극단주의자로 보충하고 있다. 

 

- համալրել 보충하다

- ծայրահեղական 극단주의자

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի, այլ նաև թուրք ծայրահեղականներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ermenihaber»-ը «Haber Global» լրատվամիջոցի ռեպորտաժից կադր է հրապարակել, որտեղ երևում է թուրքական ծայրահեղ ազգայնամոլական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» կազմակերպության անդամը, ով ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։ 예레반, 10월 2일자, 아르멘프레스: 터키는 아제르바이잔 군에 시리아뿐만 아니라 터키 극단주의자로 보충하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, "ermenihaber"는 "Haber Global" 미디어의 매일 뉴스에서 한 장면을 게재하였다. 거기에는 터키의 극단적 민족주의자이자, 조직을 상징하는 표식을 보여주는 테러행위에 연루되어 있는 "회색 늑대" 조직의 구성원이 등장하고 있다. 

 

- ռեպորտաժ = օրվա նորություն 매일 뉴스

- կադր 프레임, 장면

- կազմակերպություն 조직

 

«Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունում Թուրքիայի անմիջական և ուղղակի ներգրավածության մասին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են հերքել այդ ամենը և կատարում են միայն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ իրավիճակը սրող հայտարարություններ»- նշում է լրատվամիջոցը: 이 사진은 다시 한번 분쟁지역에서 터키의 직접적인 개입에 대해 증명하고 있습니다. 반면, 터키정권은 계속해서 이 모든 것을 부정하고 있으며 오직 아제르바이잔을 지원하는 것에 대한 상황을 뒷받침하는 성명을 내고 있습니다."라고 미디어는 언급하고 있다.   

 

- մինչդեռ 하는 동안에, 반면

 

10월 2일자

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

 

반응형
Comments