휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 25일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 25일자)

LifeChallenger 2020. 12. 25. 13:52
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Հայաստանում գործազրկությունը նախորդ հոկտեմբերի համեմատ նվազել է 2%-ով՝ ԵԱՏՄ-ում 4 անգամ աճի ֆոնին: 아르메니아에서 실업은 유라시아 경제연합에서 4배 증가한 가운데 이전 10월에 비해 2% 감소하였다. 

 

- գործազրկություն 실업 = գործազուրկ լինելը = աշխատանքից զուրկ(~이 전혀없는)

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազրկությունը (զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկներ) նվազել է 2%-ով և կազմել 60,7 հազար մարդ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունում գործազրկության մակարդակն աճել է 4 անգամ՝ մինչև 3 մլն 840,4 մարդ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից, որի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի համեմատ գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է 0,8%-ով, իսկ ԵԱՏՄ-ում նվազել 5,5%-ով։ 예레반, 12월 25일, 아르멘프레스: 아르메니아에서 2020년 10월에 이전년도 동월에 비해 실업(고용센터에 등록된 실업)은 유라시아 경제연합에서 실업률이 4배 증가한 최대 684만 400명인 가운데 2% 감소하였으며 60,700명에 달한다. 이에 대하여 "아르멘프레스"는 유라시아 경제위원회의 사이트에서 그에 따르면, 올해 9월에 비해 실업률이 아르메니아에서 0.8% 증가하였으며, 반면 유라시아경제연합은 5.5% 감소하였음을 알린다. 

 

Ընդ որում, եթե Բելառուսում գործազուրկների թիվը 2020-ի հոկտեմբերին կազմել է 8,9 հազար մարդ և նախորդ հոկտեմբերի նկատմամբ նվազել 18,4%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,9%-ով, ապա Ղազախստանում գրանցված գործազուրկների թիվը հասել է 222,4 հազար մարդու՝ 2019-ի հոկտեմբերի համեմատ աճելով 34,1%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ նվազելով 2,4%-ով։ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 78,5 հազար մարդ, 5,8% նվազում և 0,9% նվազում։ Ռուսաստանում գրանցվել է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գործազուրկների թվի (3 մլն 469,9 հազար մարդ) ամենամեծ աճը՝ 5,4 անգամ, իսկ սեպտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 5,9%-ով։ 더욱이, 벨라루스에서 실업자수는 2020년 10월에 8900명에 달하며 이전 10월 대비 18.4% 감소하였으며 올해 9월에 비해 2.9% 감소하였고, 카자흐스탄에서 등록된 실업자 수는 22만 2400명에 달하여 2019년 10월에 비해 34.1% 증가하였고 올해 9월에 비해 2.4% 감소하였다. 키르키스탄에서 이러한 수치는 7만 8500명에 달하며 5.8% 감소와 0.9% 감소되었다. 러시아에서는 이전년도 10월에 비해 실업자 수의 (346만 9900명) 가장 큰 증가는 5.4배며 9월에 비해 수치는 5.9% 감소하였다. 

 

Բնակչության զբաղվածության ծառայություններում հայտարարված ազատ աշխատատեղերի թիվը 2020-ի հոկտեմբերին 2019 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել է Հայաստանում՝ 58,7%-ով, Ղրղզստանում ՝ 41,7%-ով, Բելառուսում՝ 17,2%-ով, Ռուսաստանում այն աճել է 7,9 տոկոսով։ 인구의 고용서비스에서 발표된 비어있는 일자리 수는 2020년 10월에 2019년 10월에 비해 아르메니아에서 58.7% 감소하였으며 키르키스탄에서는 41.7%, 벨라루스에서 17.2%, 러시아에서 7.9% 증가하였다. 

 

- աշխատատեղ 일자리

 

 

Ավարտվել է Ակնաշենի ուսումնասիրությունների առաջին մեծ փուլը. հայտնաբերվել է նեոլիթի հուշարձան: 아크나센 연구의 첫번째 주요 단계가 끝났다. 신석기 유물이 발견되었다. 

 

- ուսումնասիրություն 연구

- հուշարձան 기념비, 기념물

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական արշավախումբը, որը գրեթե 15 տարի պեղումներ է իրականացնում Ակնաշենում, այնտեղ նոր քարի դարի հուշարձան է հայտնաբերել: Այս մասին «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: 예레반, 12월 25일, 아르멘프레스: 거의 15년간 아크나센에서 발굴을 실행하던 아르메니아-프랑스 조사단은 그곳에서 신석기 시대의 유물을 발견하였다. 이에 대하여 "아르멘프레스"의 특파원과 인터뷰에서 고고민속연구소의 이사 빠벨 아베띠시안은 말했다.  

 

- արշավախումբ = արշավի դուրս եկած խումբ 조사단 

- պեղում = պեղելը 발굴하다 

- հնագիտություն 고고학

- ազգագրություն 민속학, 민족학

 

«Հուշարձանը պատկանում է այն շրջանին, երբ մարդն առաջին անգամ սկսում է բնակատեղիներ կառուցել, ապրել, երբ ձևավորվում է երկրագործությունը և այլն: 2020-ին ամփոփվեցին պեղումների արդյունքները և ավարտվեց ուսումնասիրությունների առաջին մեծ փուլը: Մենք լայնածավալ գիրք ենք հրատարակելու, որը լույս է տեսնելու արտասահմանում: Միջազգային մի մեծ թիմ է աշխատելու գրքի վրա»,-տեղեկացրեց Ավետիսյանը: "이 유물은 사람이 처음으로 정착지를 만들고 살기 시작했던, 농경 등을 형성했던 기간에 속합니다. 2020년 발굴결과가 정리되었으며 연구의 첫번째 주요단계가 완료되었습니다. 우리는 해외에서 게시될 포괄적인 책을 발간할 것입니다. 큰 규모의 국제팀이 책을 작업할 것입니다."라고 아베띠시안은 전했다. 

 

- երկրագործություն 농경 = գյուղատնտեսական բույսերի մշակությամբ զբաղվող գիտություն

- լայնածավալ 광범위한, 대단위의 

 

Նա ընդգծեց՝ կատարված աշխատանքի արդյունքները խիստ տպավորիչ են և կարևոր են ինչպես Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում նեոլիթյան հեղափոխության ընթացքը մեկնաբանելու, փաստագրելու, ներկայացնելու համար: 그는 수행된 작업결과는 매우 인상깊으며 아르메니아 고원에서 뿐만 아니라 전체 지역에서 신석기 혁명과정을 해석하고, 문서화하고, 제시하는데 중요하다고 강조하였다.  

 

- տպավորիչ = տպավորություն գործող, հիշողություն մեջ 인상깊은  

- հեղափոխություն 혁명

 

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում աշխատանքները սկսվել են 2004 թվականից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է, գտնվում է Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրականացվում են հայ-ֆրանսիական համագործակցության սահմաններում, կան մի քանի հրատարակություններ համալիր ուսումնասիրությունների մասին: 아르메니아 공화국의 아르마비르 지방의 아크나센의 신석기-동석기 시대의 정착지에서 작업은 2004년부터 시작되었다. 그것은 베린 하투나르흐 장소에서 카사흐 강 하류지역에 위치한 캅서스에서 가장 광범위하게 조사된 유물이다. 발굴은 아르메니아-프랑스 협력의 틀에서 수행되었으며, 복잡한 연구에 대해 여러 출판물이 있다. 

 

 

Արցախում հանրային նշանակության որոշ չշահագործվող շինություններ կվերափոխվեն բնակելի տների: 아르차흐에서 공공시설의 일부 미사용된 건물은 주거용으로 개조될 것이다. 

 

- հանրային նշանակություն 공공시설

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի քաղաքաշինության նախարարությանը ավելի քան 3500 քաղաքացի է դիմել պատերազմից վնասված բնակարանների վերանորոգման համար: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը՝ հավելելով, որ այդ թվում կան հրետակոծությունից փոքր, միջին ու մեծ վնասներ կրած բնակարաններ: 스테파나게르뜨, 12월 25일, 아르멘프레스: 아르차흐 도시개발부에 3500명 이상의 시민이 전쟁으로부터 피해를 받은 아파트의 수리에 대해 신청하였다. 이에 대하여 "아르멘프레스"와의 인터뷰에서 도시개발 차관 아자뜨 함바르츄미안은 그속에는 포격으로 소중대의 피해를 입은 아파트가 있다고 덧붙이면서 전해왔다. 

 

«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում ավարտվել են մոտ 50 առանձնատների, ինչպես նաև մանկապարտեզների ու հանրային նշանակության օբյեկտների, մասնավորապես՝ մանկապարտեզների, բուժհաստատությունների և հյուրանոցների վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ վերականգնման շինարարական աշխատանքներն ընթանում են 2 փուլով: Նախնական փուլում, մոտ 300 միլիոն դրամի չափով պետական միջոցներով, նախատեսում ենք ավարտին հասցնել տանիքների վերանորոգման, պատուհանների և դռների տեղադրման ու ջեռուցման ապահովման աշխատանքները: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարից՝ ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ ձեռքբերված պայմանավորվածության, կմեկնարկեն բնակարանների ու առանձնատների ներքին հարդարման աշխատանքներ: Ստեփանակերտում նախատեսում ենք նաև մի շարք չօգտագործվող հանրային նշանակության շինություններ վերակառուցել՝ վերածելով բազմաբնակարան բնակելի շենքերի: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում համար 6 մանկապարտեզի շենքի վերակառուցման ուղղությամբ: Արդյունքում՝ նախատեսում ենք ունենալ մոտ 30 բնակարան»,-ասաց փոխնախարարը: Նրա հաղորդմամբ՝ բնակելի տների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ են ընթանում նաև Արցախի շրջանների բնակավայրերում: "오늘 기준으로 스테파나게르뜨에서 대략 50채의 개인주택 뿐만 아니라 유치원과 공공시설 특히, 유치원, 의료시설 및 호텔에 대한 수리작업이 완료되었습니다. 전반적으로 복원 공사는 2단계로 진행됩니다. 사전단계에서 약 3억 드람 규모의 국가 자금을 통해 우리는 지붕수리, 창문 및 문의 설치 및 난방공급에 대한 작업을 마칠 예정입니다. 따라서, 2021년 1월부터 "아르메니아" 범아르메니아 기금과의 체결된 협정에 따라서 아파트 및 개인주택 내부 인테리어 작업을 시작할 것입니다. 스테파나게르뜨에서 우리는 또한 여러 미사용 공공시설물을 재건축하여 다주택 주거건물로 전환할 예정입니다. 특히, 6개의 유치원 건물의 재건축하는 작업이 진행중입니다. 그 결과 우리는 약 30채의 아파트를 가질 예정입니다."라고 차관은 말했다. 그의 보도에 따르면, 주거용 주택의 수리와 재건축에 관한 작업은 또한 아르차흐 지역의 거주지에서도 진행되고 있다. 

 

- առանձնատներ 개인주택 

- մանկապարտեզ 유치원

- շինարարական աշխատանք 공사

- տանիք 지붕

 

«Հակառակորդի հրետակոծություններից գրեթե չեն տուժել, մասնավորապես, Ասկերանի շրջանի գյուղական բնակավայրերը: Այստեղ՝ համագործակցելով շրջվարչակազմի ղեկավարության հետ, 6-7 համայնքներում աշխատանքներ են տարվում անբնակ մոտ 30-40 առանձնատների վերանորոգման ուղղությամբ: Դրանք կտրամադրվեն տեղահանված արցախցիներին»,-հայտնեց Համբարձումյանը՝ հավելելով, որ 2021 թվականի հունվարից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, Արցախում նախատեսվում են բնակարանաշինական առավել ընդգրկուն աշխատանքներ: Ըստ քաղաքաշինության փոխնախարարի՝ Արցախում գործող շուրջ 60 շինարարական կազմակերպությունների ներուժն առայժմ փոքր է, որպեսզի ապահովվի բնակարանաշինության ու ենթակառուցվածքների վերականգնման համար պահանջվող ամբողջ ծավալը: Ուստի շինարարական ծրագրերն իրականացվում են ըստ փուլերի: "특히, 아스께란 지역의 마을 주거지는 적군에 의한 포격으로 거의 피해를 받지 않았습니다. 여기에서는 지방행정부의 지도부와 협력하여 6-7개의 자치구에서 노숙자을 위한 대략 30-40채의 개인주택을 수리하는 작업을 진행하고 있습니다. 그것들은 아르차흐 실향민에게 제공될 것입니다."라고 함바르츄미안은 2021년 1월부터 "아르메니아" 범아르메니아 기금의 지원을 통해 아르차흐에서 주택건설에 대한 포괄적인 작업이 예정되어있다고 덧붙이면서 말했다. 도시개발부 차관에 따르면 아르차흐에서 운영되고 있는 대략 60채의 건설기관의 잠재력은 현재 주택건설 및 인프라재건에 필요한 전체규모를 위해서는 작다. 따라서 건설프로그램은 단계에 따라 실행되고 있다.  

 

- անբնակ 노숙자

 

 

 

Ճապոնիան Հարավային Կորեային բողոք է հայտնել վիճելի կղզիների մոտ զինավարժանքների պատճառով: 일본은 논란이 되고 있는 섬의 근처에서 군사훈련에 대해 한국에 불만을 제기하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը բողոք Է հայտնել Հարավային Կորեային Ճապոնական ծովում Տակեսիմա (Տոկտո) կղզիների մերձակայքում զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ, կղզիներ, որոնց նկատմամբ հավակնություն ունի Տոկիոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է նախարարների կաբիենտի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն: 예레반, 12월 25일, 아르멘프레스: 일본정부는 일본해에 있는 다케시마(독도) 섬 근처에서 군사훈련을 수행하는 것에 관하여 한국에 불만을 제기하였으며, 이 섬들에 관하여 도쿄는 열망을 가지고 있다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 12월 25일 열린 기자회견에서 이에 대하여 내각관방장관 가토 가쓰노부는 밝혔다. 

 

- մերձակայք

 

«Տակեսիմա կղզիները Ճապոնիայի բուն տարածքներն են պատմականորեն, ինչպես նաեւ միջազգային իրավունքի տեսակետից: Մենք նման գործողությունները (զինավարժանքները) համարում ենք անընդունելի, ինչի առնչությամբ բողոք Է հայտարարվել հարավկորական կողմին»,- ասել Է նա: "다케시마 섬은 역사적으로 뿐만 아니라 국제법으로도 일본에 속한 영토입니다. 우리는 그와 같은 행동(군사훈련)을 용납할 수 없으며 이에 관하여 한국측에 불만을 제기하였습니다."라고 그는 말했다.  

 

Yonhap գործակալությունը դեկտեմբերի 25-ին հայտնել Է, որ զինավարժանքները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության մասնակցությամբ: Դրանց մասշտաբը կրճատվել Է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ճապոնական ծովում Տակեսիմա կղզիները վեճի առարկա են Տոկիոյի և Սեուլի միջև: 연합통신은 12월 25일에 군사훈련이 12월 4일 대한민국의 해군과 해안 경비대의 참여를 통해 개최되었다고 밝혔다. 그 규모는 코로나바이러스 전염병으로 인해 축소되었다. 일본해의 다케시마 섬은 도쿄와 서울사이의 분쟁대상이다. 

 

Ճապոնիան պնդում Է, որ Հարավային Կորեան ապօրինաբար օկուպացրել Է այդ տարածքները, որոնք Ճապոնական կայսրության կազմի մեջ են ներառվել 1905 թվականին: Հարավային Կորեայի իշխանությունները, ինչպես և ԿԺԴՀ-ի ղեկավարությունը, հայտարարում են, թե այդ փոքրիկ կղզեխումբը միշտ եղել Է կորեական պետության կազմում: Այժմ կղզիները վերահսկում Է Հարավային Կորեայի բանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 일본은 1905년 일본제국의 일부로 포함된 그 지역을 남한이 불법적으로 점령했다고 주장하고 있다. 남한 당국 뿐만 아니라 북한의 지도부는 그 작은 군도는 항상 한국의 일부였다고 발표하였다. 지금 그 섬들은 남한의 군에 의해 통제되고 있다고 TACC 통신은 보도하였다. 

 

 

Շողակաթում այս տարի շահագործման է հանձնվել 5 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայաններ: 쇼가까트에서 올해 5 메가와트급 태양광발전소가 가동될 것이다. 

 

- շահագործել 이용하다, 남용하다

- հզորություն 힘

 

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի վարչական տարածքում այս տարվա ընթացքում կառուցվել և շահագործվել է 5 մեգավատտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայաններ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, 2020 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Շողակաթում գործող կայանների ընդհանուր հզորությունը կազմում է 8,1 մեգավատտ ժամ հզորություն, որից 3,1 մեգավատտ հզորության կայանները կառուցվել են նախորդ տարիների ընթացքում։ 5 մեգավատտ հզորության կայանը կառուցվել է Աղբերք գյուղի տարածքում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին և ավարտվել օգոստոսին։ Կայանի կառուցման արդյունքում բացվել է 70 ժամանակավոր և 8 մշտական աշխատատեղ։ Ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Իսկ հաջորդ տարում Շողակաթում ծրագրված է կառուցել նոր արևային ֆոտովոլտային կայաններ՝ արդեն 14 մեգավատտ ընդհանուր հզորությամբ։ 가바트, 12월 25일, 아르멘프레스: 게가르쿠니크 지방의 쇼가바트 광역자치구의 행정구역에서 올해동안 5 메가와트급 태양광발전소가 가동되었다. "아르멘프레스"에 쇼가바트 구청장 술리코 슈샤니안이 알려온 바와 같이, 2020년 12월 25일자로 쇼가바트에 가동되고 있는 발전소의 총 용량은 시간당 전력은 8.1 메가와트에 달하여, 그중 3.1 메가와트급 발전소는 이전년도에 건설되었다. 5 메가와트급 발전소는 아그베르크 마을지역에 건설되었다. 공사는 올해 3월에 시작되었으며 8월에 종료되었다. 발전소의 건설로 인해 70개의 임시직과 8개의 영구직 일자리가 창출되었다. 총 투자금은 약 20억 드람에 달한다. 또한 내년에는 쇼가바트에서 14 메가와트급 용량을 가진 새로운 태양광발전소가 건설할 계획이다. 

 

- խոշորացվել = խոշորացնել = խոշոր դարձնել 거대해지다, 커지다, 중요하게 되다.   

 

«Հողհատկացումը կատարված է, շինթույլտվության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ են։ Շինարարական աշխատանքները կսկսվեն եղանակների տաքանալուն պես։ Կայանների կառուցման և շահագործման արդյունքում Շողակաթում կբացվի 200 ժամանակավոր և 20 մշտական աշխատատեղ։ 2 մեգավատտ հզորության կայան կկառուցվի Արտանիշում, 3 մեգավատտ հզորության կայան՝ Աղբերքում, 9 մեգավատտ հզորության կայան՝ Շողակաթում», - ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։ "토지할당을 하였으며, 건설허가와 관련된 모든 필요한 서류들은 준비되었습니다. 공사는 날씨가 따뜻해지는대로 시작될 것입니다. 발전소의 건설과 운영으로 인해 쇼가바트에서 200개의 임시직과 20개의 영구직 일자리가 창출될 것입니다. 2 메가와트 발전소는 아르따니쉬에 건설될 것이고, 3 메가와트 발전소는 아그베르크에, 9 메가와트 발전소는 쇼가바트에 건설될 것입니다."라고 술니코 슈샤니안은 말했다. 

 

- հողհատկացում = համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը 자치구 소유지를 제공

 

 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում նվազել է 7.2 տոկոսով: 경제활동지수는 11개월동안 7.2% 감소하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-նոյեմբերին 7.2 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 예레반, 12월 25일, 아르멘프레스: 아르메니아의 경제활동지수는 올해 1월-11월에  2019년 동일 기간에 비해 7.2% 감소하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국가통계청에서 발표한 자료가 증명한다. 

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.2 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 11.2 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին նվազումը կազմել է 13.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 13.6 տոկոսով: 산업생산규모는 0.2% 감소하였다. 건축규모는 올해 1월-11월에 이전년도 동일기간에 비해 11.2% 감소하였다. 무역 매출액에서 1월-11월에 13.5% 감소를 보였으며 제공되는 서비스규모는 13.6% 감소하였다.  

 

2020 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-նոյեմբերին աճել է 4.2 տոկոսով՝ կազմելով 186 հազար 167 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.9 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.2 տոկոսով: 2020년 1월-11월 소비자 물가지수는 1% 증가하였으며, 생산자물가지수는 2.2% 증가하였다. 전력생산량은 1.8% 증가하였다. 월평균급여는 아르메니아에서 1월-11월에 4.2% 증가하였으며 186,167 드람에 달한다. 또한 국가부문에서 월평균급여는 5.9% 증가하였으며 비국가부문에서는 3.2% 증가하였다. 

 

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նկատվել է նվազում՝ 12.4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 5.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.9 տոկոսով: 대외무역규모에서 올해 1월-11월에 이전년도 동일기간에 비해 12.4% 감소하였으며 더욱이 수출량은 5.2% 감소하였고, 수입은 15.9% 감소하였다. 

 

- Արտաքին առևտրաշրջանառություն 대외무역

 

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-նոյեմբերի եղել է 486.29: 미국 달러 대비 드람의 환율은 2020년 1월-11월에 486.29였다. 

 

 

Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին; 카판 자치구장은 슈니크 국경인근 마을의 주민들에게 총기소지허가를 제공하도록 제안하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փարսյանն ասաց դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում: 예레반, 12월 25일, 아르멘프레스: 카판 자치구의 지도자 게보르크 파르시안은 슈니크 지방의 국경인근 마을의 주민들에게 총기소지허가를 주도록 제안하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파르시안은 12월 25일 국회에서 조직된 실무토론과정에서 말했다. 

 

«Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը` նշելով, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից: "여러분은 우리 마을의 남성들을 무장시키는 것과 관련하여 법적조치를 할 수 있으며, 그것을 통해 우리 시민들에게 추가적인 자신감을 가지도록 할 것입니다. 모든 남성들이 자신들의 집에서 무기를 가질 수 있도록 우리의 국경인근 자치구의 마을사람들에게 무장하는 것에 대해 생각해봅시다."라고 파르시안은 슈니크의 여러 마을이 아제르바이잔의 통제하에 있는 영토와 국경을 접한 이후에 이것이 필요한 보안 조치임을 언급하면서 말했다. 

 

- վստահություն 믿음, 자신감 

 

 

 

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի ամենօրյա ռեժիմով: "흐라즈단" 경기장 인근에 농산물 박람회가 매일 운영될 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ տոնավաճառին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ։ Վերջիններս սպառողներին առաջարկում են բացառապես սեփական արտադրանքը:

Գյուղատնտեսական տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: 예레반, 12월 25일, 아르멘프레스: 예레반의 "흐라즈단" 경기잔 남쪽 지역에 농산물 박람회가 12월 26일부터 12월 30일까지 매일 9시부터 18시까지 운영될 것이다. '아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 경제부는 공화국의 여러 지방의 농산물이 박람회에 참여할 것이라고 알려왔다. 후자들은 소비자에게 오직 자신들의 제품을 제공한다. 농산물 박람회는 아르메니아 공화국의 경제부와 예레반 시장실 공동노력으로 조직되었다. 

 

 

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել: 총리의 사임을 요구하는 시민들은 예레반에서 거리를 막았다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պահին փակ են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը և Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի: 예레반, 12월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 한무리 시민들은 예레반에서 거리를 막았다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 바그라미안대로와 프로시안거리의 교차로와 미아스니끼안대로의 일방도로를 막았다. 

 

Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하면서 11월 11일부터 시작된 한무리 시민들의 불복종시위와 항의의 기타 조치를 실행하였다. 

 

 

Փաշինյանը քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021թ. արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով: 파쉬니안은 2021년 조기선거를 개최하는 문제에 대해 정치세력을 공동논의에 초대하였다. 

 

- խորհրդակցություն = համատող քննարկում 공동논의

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 12월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 원내정당 및 관심있는 원외정당세력에게 2021년 조기의회선거를 개최하는 문제에 대한 공동논의에 초대하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 그의 "페이스북" 페이지에 포스팅하였다. 

 

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման»,- գրել է Փաշինյանը: "친애하는 국민 여러분, 친애하는 아르메니아 동포여러분, 현재 총리의 사임을 요구하는 반대절차는 국민들의 지지를 받지 못함이 분명합니다. 야당은 자신의 요구에 대해 국민들의 지지를 이끌 수 있는 모든 기회를 가졌으며, 재정적, 여론적, 조직적인 거대한 자원을 가졌으며, 집회와 항의시위를 조직하는 폭넓은 기회를 가졌었습니다. 하지만 자신의 요구에 대한 국민들의 지지를 확보할 수 없었을 뿐만 아니라, 그들의 지지자 수도 최소한으로 줄었으며 광장의 절차도 성숙되었습니다."라고 파쉬니안은 작성하였다. 

 

- գեներացնել 이끌다

 

Վարչապետը նշել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե իրենք բիրտ ուժի կիրառմամբ պահել են իշխանությունը։

«Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ։ Այս ամենը, սակայն, որևէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու մեր քաղաքական թիմի ու իմ անձնական հանձնառությունը։ Ես, կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց և՝ չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ։ Այդ պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ և ես, որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը»,- նշել է վարչապետը: 총리는 언급하였다. 아무도 자신들이 무력을 사용하여 정권을 유지해왔다고 말할 수는 없다고 지적하였다. "반대로 그들은 우리를 불필요한 온화함으로 비난하고 있습니다. 하지만, 이 모든 것이 어떤 식으로든 국민들 앞에 서 있으며 국민들 앞에 약속한 우리 정치팀과 나의 개인적인 공헌을 바꾸지 못합니다. 나는 총리의 직위에 집착하지 않지만 국민들에 의해 나에게 주어진 총리라는 직위에 대한 권한에 경솔한 태도를 가질 수 없습니다. 그러한 직위와 국가의 미래정치 리더쉽의 운명은 국민의 의지에 대한 자유로운 표현을 통해 국민들에 의해 정해져야하며, 나는 아르메니아 총리로써 스스로를 그러한 의지의 자유로운 표현의 보증인이라 여깁니다."라고 총리는 언급하였다.  

 

- անփույթ 경솔한 

 

Փաշինյանը հայտնել է, որ նաև պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը և վարչապետի պաշտոնը կարող է թողնել միայն ժողովրդի որոշմամբ։ 파쉬니안은 또한 국민의 결정에 따라 총리의 직위를 떠날 준비가 되어 있으며 총리의 직위는 오로지 국민들의 결정에 따라 떠날 수 있다고 밝혔다. 

 

«Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։ Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "또한 국민들의 신뢰가 회복될 경우에도 향후 이 어려운 시기에서 계속 아르메니아 공화국의 지도력을 이어갈 준비가 되어있습니다. 이 모든 질문에 대한 답변을 받을 수 있는 것은 조기 의회선거를 개최하는 오직 한가지 방법뿐입니다. 위에서 언급되어진 것을 근거로 원내정당과 관심이 있는 원외세력을 2021년 조기의회선거를 개최하는 문제에 대한 공동논의에 초대합니다."라고 총리 니콜 파쉬니안은 작성하였다.  

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments