휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 10일자 본문
Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա. մնացածի համար քննարկվում է 200 դրամի տարբերակը: 사회적으로 취약한 소비자에 대해서 수도요금은 인상되지 않는다. 나머지에 대해서는 200 드람의 옵션이 논의 중에 있다.
- անապահով = ոչ ապահով (=նյութապես ապահովված 물질적으로 안전한) 취약한
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아에서 2022년 1월 1일부터 소비자에 대한 수도요금이 변경될 것으로 예상되고, 현행 180 드람대신 향후 10년동안 200 드람으로 규정하는 옵션인 안정적인 가격이 논의중에 있으며, 다만, 사회적으로 취약계층에 있는 소비자에 대해 수도요금을 변경하지 않을 예정이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 의회에서 기자들과의 대화에서 공공서비스 규제위원회 회장인 가레긴 바흐라미안은 말했다.
Ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել: 앞서 "베올리아 워터"는 수도요금을 대략 43드람 인상하는, 다시말해 약 223 드람으로 하는 신청서를 제출하였다.
Հանձնաժողովն արդեն վերջացնում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները՝ համաձայնագրի կնքման համար, որով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածով վարձավճարների փոփոխություն չի լինի: «Այսինքն, կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագի: Միաժամանակ շրջանառության մեջ է դրվում կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ առանձնացնել, որոնց համար գինը չի բարձրանա»,-ասաց Բաղրամյանը: 위원회는 이미 수도위원회와 "베올리아"사와 향후 10년간 요금을 변경하지 않는다는 계획된 합의서에 서명하는 것에 대한 논의를 마무리 짓고 있다. "즉 대략 200드람의 요금을 가지게 될 것입니다. 동시에 이러한 틀안에 사회적으로 취약한 소비자 그룹을 그들에게 가격이 인상되지 않도록 분리하자고 제안한 정부의 결정이 놓이게 됩니다."라고 바흐라미안은 말했다.
- շրջանառություն = շրջապտույտ գործելը
Այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին: Իսկ սակագնի հնարավոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից: Այսպիսով սոցիալապես անապահով խմբի սպառողների համար սակագինը չի բարձրանա, այս պահին քննարկվում է մնացածինը՝ 200 դրամի շրջանակներում: 이 문제에 대한 위원회의 회의는 11월말에 개최될 것입니다. 그리고 요금의 가능한 변경은 1월 1일부터 발효될 것이다. 따라서, 사회적으로 취약한 계층에 있는 소비자에게 요금은 인상되지 않으며, 현재 나머지는 200 드람의 틀안에서 논의되고 있다.
Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ Բաղրամյանն ասաց, որ մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են: «Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը: Շուրջ 2 մլն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ: Կավելացվի փաստացի ծավալը»,-ասաց ՀԾԿՀ նախագահը: 사내 모니터링의 결과를 언급하면서 바흐라미안은 모니터링의 결과 이미 요약되었다고 말했다. "어제 프로토콜을 회사로 보냈습니다. 약 2백만 물의 양이 증가할 것입니다. 모니터링의 결과에서 일부 위반이 적발되었습니다. 실제 규모는 증가될 것입니다."라고 공공서비스 규제위원회 회장은 말했다.
Գեղարքունիքում քննարկվել են հողմակայանների կառուցման հետ կապված հարցեր: 게하르쿠니크에서 풍력발전소의 건설과 관련된 문제가 논의되고 있다.
ԳԱՎԱՌ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է իսպանական «Ակցիոնա» ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասին, նույն ընկերության Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառազին եւ Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան-Ստեփանյանին՝ նրանց հետ քննարկելով մարզում հողմակայանների կառուցման հետ կապված հարցեր։ 가바트, 11월 10일, 아르멘프레스: 게하르쿠니크의 주지사 까렌 사르크시안은 그들과 해당 주에 풍력발전소의 건설과 관련된 문제를 논의하고자 스페인의 "악시오나"사의 사업개발문제 이사인 미겔 아라라신, 동사의 유럽사업개발 관리자인 사라 라라진과 아르메니아 주재 공식대표인 아쇼뜨 아라케리안 스떼파시안을 만났다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում հյուրերը ներկայացրել են հողմակայանների կառուցման իրենց նախագծերի եւ ծրագրերի ընթացքը եւ ընդհանուր պատկերը։ «Հողմակայանների կառուցման մեր ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի 12 համայնքներ, որոնցից 7-ը, ելնելով աշխարհագրական դիրքից, ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային եւ նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ իրականացվել են վերջին 4-5 տարում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 37 տուրբինների տեղադրում 202 մեգավատ հզորությամբ եւ 276 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագրի իրականացման իդեալական տարբերակը կլինի այն, որ մենք 2022 թվականին ստանանք շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնենք տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկենք դրանք: Այս պահին ծրագիրը գտնվում է մշակման վերջնական փուլում, եւ վերը նշվածին հասնելու համար մենք արդեն անհրաժեշտություն ունենք հողային իրավունքների ժամանակավոր եւ մշտական ձեռքբերման, որի կանոնակարգման հարցում ակնկալում ենք ՀՀ կառավարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ ազդակիր համայնքների աջակցությունը»,- նշել է ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասը: "아르멘프레스"에 게하르쿠니크 주정부의 공보부에서 알려온 바와 같이 회의 시작시 내빈들은 풍력발전소의 건설에 관한 자신들의 프로그램 및 프로젝트 절차와 전체 이미지를 제출하였다. "풍력발전소의 건설에 관한 우리의 프로그램은 게하르쿠니크와 꼬따이크주의 12개 자치구가 포함되었으며, 그중 7개는 지리적 위치로 인하여 케하르쿠니크 주 중에 채택되었습니다. 풍력발전소의 건설에 관한 프로젝트와 사전준비 성향의 여러 업무가 최근 4-5년 동안 실행되고 있었습니다. 프로그램의 틀에서 202 메가와트의 능력과 2억 76백만 달러의 가치를 가진 37개의 터빈을 설치할 예정입니다. 프로그램을 실행하는 이상적인 방법은 우리가 2022년에 건설허가를 받고, 2023-2024년동안 터빈의 설치업무를 실행하며, 2025년부터 그것들을 운영하는 것입니다. 현재 프로그램은 준비의 마지막 단계에 와 있으며 위의 사항을 달성하기 위해 우리는 토지 사용권의 일시적이고 영구적인 취득이 필요하며, 이에 대한 규정문제에서 우리는 아르메니아 공화국 정부와 게하르쿠니크 주정부와 영향이 있는 자치구의 지원을 기대하고 있습니다."라고 회사의 사업개발문제 이사인 미겔 아라라스가 언급하였다.
- ընդգրկել = գրկել 포함하다
- աշխարհագրություն 지리 -> աշխարհագրական 지리적
- ելնել = դեպի վեր գնալ 위로 향하다, = ներսից գնալ դուրս 안에서 밖으로 나오다
- նախապատրաստական 사전준비
- տուրբին 터빈
- մշակում = մշակելը 경작하다, 준비하다
Ծավալված երկկողմ ակտիվ քննարկումներից հետո Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ ՀՀ կառավարության կողմից ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներին համարժեք լուծումներ տալուց հետո մարզպետարանի լիազորությունների շրջանակներում ցուցաբերել աջակցություն խնդիրների կարգավորման հարցում՝ աշխատանքներում ընդգրկելով նաեւ մարզի ազդակիր համայնքների ներկայացուցիչներին: 양측은 적극적인 토론이후 게하르쿠니크의 주지사 까렌 사르크시안은 아르메니아 공화국에 의해 프로그램의 필요한 요소들에 관한 적절한 해결책을 부여한 후 주정부의 권한내에서 주의 영향권에 있는 자치구의 대표들을 포함하여 문제를 해결하는데 지원할 준비가 되어있다고 밝혔다.
Covid 19 համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել: COVID-19 팬데믹에 맞선 조치에서 범죄학대를 가진 20건의 형사사건에서 소송이 시작되었고, 15명이 기소되었다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ապրիլից ՀՀ ոստիկանության և հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 올해 4월부터 아르메니아 공화국의 경찰과 특히 아르메니아 공화국의 국가안보청에 의해 실행된 공적수사 조치덕분에 COVID-19 팬데믹의 확산방지조치에 대한 과정에서 여러 의료기관의 수십명 직원에 의해 거의 동일 방식으로 실행된 직위남용, 공직자사기 및 뇌물수수사례가 밝혀졌다.
«Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում, հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: "특히, "COVID-19" 팬데믹에 관한 백신접종과정을 조직할 권한이 있는 의료기관, 기타 정부기관의 조직관리, 행정기능을 가진 여러 공무원이 의료진의 다른 대표들과 협력하여 다른 사람들을 설득하고 물질적 이익측면에서 수백명의 시민들에게 정해진 약품과 용량으로 접종하지 않았지만 그들로부터 코로나바이러스 질환에 맞선 백신의 1차 또는 2차 정량으로 백신접종을 하였음을 인증하는 내용으로 허위증명서를 작성하였으며 그들은 전자의료통합정보시스템인 "ARMED"에 입력하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 검찰청이 유포한 공지문에 명시되었다.
Նշվում է, որ առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ ժամանող ուղևորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ: Մասնավորապես, առանձին բժիշկ համաճարակաբաններ, բուժհաստատությունների՝ կոնկրետ գործառույթներով օժտված անձինք պատրաստել և առանձին քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով, նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել, մուտք գործել ՀՀ տարածք: 어떤 사례에서는 밝혀진 부패남용은 아르메니아 공화국에 도착한 승객에 대한 코로나바이러스 질환의 진단을 위한 PCR 검사의 음성판정서를 제공하는 것을 포함하여 시민들에 의해 기인하였다고 언급되었다. 특히, 일부 감염병학자와 의료기관, 특정기능을 지닌 개인이 준비하여 일부 시민과 아르메니아 공화국에 도착한 승객에게 후자가 제출해야할 코로나바이러스 검사의 거짓 음성판정서를 판매하였다. 이에 따라, 그들은 시료채취나 검사에서 양성반응을 받은 경우 의무적으로 자가격리되고, 필요한 경우 입원해야하는 것 없이 아르메니아 공화국의 영토를 자유롭게 이동하고 입국하는 권한이 주어졌다.
Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ: 공항지역에서 택시의 활동문제가 해결될 것이다. 프로그램이 승인되었다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국회의 경제문제에 관한 상임위원회는 공항지역에서 택시의 승객운송과정을 규제하고, 공항으로부터 승객운송을 실행하기 위해서 "A" 유형의 면허가 요구되는 것을 제안하는 정부가 제출한 법안에 대해 긍정적인 결론을 지었다. "아르멘프레스"의 보도에 따르면, "도로운송에 관한" 아르메니아 공화국의 법률에서 개정 및 추가하는 것에 관한, 그리고 첨부된 법안패키지는 아르메니아 공화국 국토행정과 인프라개발부 차관인 아르멘 시모니안이 제출하였다.
«Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը: "공항지역에서 택시의 여객운송과정을 규제하고 공항택시정거장으로부터 여객운송을 실시하기 위해서 국세가 매년 20만 드람으로 예상되며, 공항택시서비스를 제공하는 교통수단의 설치장비, 외형 및 연령제한 등에 관한 요구사항을 제출하는 A 유형의 면허에 대한 요구를 정하도록 제안되었습니다. 즉, 그것은 체스무늬와 에어로택시라는 표식을 가진 택시 표지가 있어야 하며, 색과 관련하여 흰색이 채택해야합니다."라고 시모니안은 말했다.
- կահավորում -> կահավորել 가구를 배치하다, 설치에 필요한 장비
- շախմատաձև 체스형식
Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում ևս, 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: 그외에도 7년이상의 경차등급의 교통수단으로는 이러한 유형의 면허를 취득하는 것을 금지한다는 한가지 제한이 더 있다. 그리고 만약 면허없이 공항정거장으로부터 여객운송을 실행하는 경우, 최소 월급의 50배에 달하는 벌금이 부과될 것이다.
«Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: "저는 공항에 입국하는 사람들에 의해 택시서비스의 무질서한 상황과 관련된 상당한 불만을 들었습니다. 그래서 생각하기로는 이러한 프로젝트는 승인되어야합니다."라고 위원회의 부회장인 밥켄 투니안은 말했다.
ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա: 국민계약정당의 호비크 아하자리안도 "만약 일반택시가 공항에 들어와 갑자기 어떤 식으로든 승객을 운송한다면, 그것을 어떻게 규제할 것입니까?"라고 관심을 가졌다. 아르멘 시모니안도 바로 그 문제가 공항지역의 정거장으로부터 여객운송을 실행하기 위해 관련 면허인 A유형의 면허를 가져야 한다는 것입니다."라고 대답하였다.
- ՔՊ = Քաղաքացիական պայմանագիր 국민계약 (정당)
«Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարևորեց՝ նշելով, որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա ևս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,- ասաց նա: "햐야스탄" 진영의 호이프시메 스땀불리안은 해당 법안이 무척 중요하다고 언급하였다. "하지만, 개인운전자 문제는 어떻게 해결할 것입니까? 그리고 흰색의 경우는 제거되기를 바랍니다. 왜냐하면 강제로 차량의 색을 바꾸는 것은 현실적이지 않기 때문입니다."라고 그는 말했다.
- անհատ 개인
Պատգամավորը խոսեց նաև խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան փոխնախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չլինի դուրս գալ: Ըստ փոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է: 국회의원은 또한 위반사례에서 벌금의 규모에 대해 말했고, 이에 대해 차관은 답변으로 벌금은 피할 수 없는 형벌이 아니라 사전경고의 수단이어야 한다고 강조하였다. 차관에 따르면, 5만 드람은 다소 균형잡힌 한도이다.
Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: 투표를 통해 법안은 위원회에서 긍정적인 결론을 얻었다.
Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 10 երեխա: 식중독으로 의심되는 10명의 어린이가 병원으로 이송되었다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부 "국립질병통제예방센터" 비영리단체로부터 받은 정보에 따르면, 어제 저녁 식중독으로 의심되어 "무라산" 대학병원으로 8명의 어린이가 이송되었고, 국립감염센터에 2명의 어린이가 이송되었다.
- ՊՈԱԿ = պետական ոչ առևտրային կազմակերպություն 국가비영리단체
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, մանրամասնելով, որ երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 식품안전검사기관으로부터 어린이들은 "엘카" 아동발달센터의 학생들인 8-11세라고 상세하게 밝혔다.
- ՍԱՏՄ = սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 식품안전검사기관
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում: Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը: Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: "아르메니아 공화국의 식품안전검사기관의 검사관들은 어제 저녁 경보에 신속한 대응으로 "엘카" 아동발달센터에 통제조치를 시작하였습니다. 실제기성제품, 원재료, 식품과 접촉한 부분과 물건으로부터 시료를 채취하여 그것들을 실험실 검사를 위하여 제출하였고, 대중음식점의 위생상태를 조사하고 있습니다. 통제절차와 실험실 검사의 결과에 대해 언론에 알릴 것입니다." 라고 식품안전검사기관에서 유포한 공지문에 명시되었다.
Հայտնի են «Տաշիր պիցցա»-ում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները: "따쉬르 피자"에서 수행된 실험실 테스트의 결과가 알려졌다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունն ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել են հայտարարություն՝ օրեր առաջ «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում թունավորման պատճառով իրականացրած լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր թունավորվածներն օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից:
«Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부와 식품안전검사기관은 몇일전 "따쉬르 피자" 체인점에서 식중독으로 인해 수행된 실험실 테스트에 관한 성명을 발표하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 보건부의 국립질병통제예방센터에 의해 실시된 역학조사의 결과에서 모든 식중독에 걸린 사람들은 "따쉬르 피자" 대중음식체인점에서 제공되는 음식을 섭취하였다. "따쉬르 피자"에 속하는 대중음식조직에서 실험실 테스트 목적으로 주변환경 및 음식재료와 생체의 샘플링을 실시하였다.
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis): 실험실 검사의 결과, 음용수의 4개 표본에서 편차가 검출되지 않았고, 표면에서 채취한 세탁물의 40개 시료중 14개에서 장간균이 검출되었으며, 직원들로부터 채취한 병원체에 대한 24개 표본들중 2개에서 살모넬라 균이 검출되었으며, 포도상구균에 대해서는 비인두로부터 채취된 26개 점액질중 9명의 직원에게서 포도상구균이 분리되었다. 음식재료의 16개 시료중 세균검사의 결과로 3개에서 포도상구균과 살모넬라균이 검출되었다. (닭고기에서 황색포도상구균, 시저샐러드, 소스, 절인 버섯, 소시지, 얇게 썬 소시지, 삶은 버섯, 다진 치즈, 닭고기소 안에서 살모넬라균이 검출되었다)
- շեղում 편차, 탈선
- մակերես 표면
- լվացուկ 세탁물, 빨래
- ԱՑԽՄ = Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ 장간균
- մանրէակրություն = հիվանդության հարուցիչ 병원체
- ստաֆիլակոկ 포도상구균 -> ստաֆիլակոկակրություն 포도상구균
- քիթ-ըմպան 비인두
- քսուք 점액질
- անջատվել -> անջատել
- staphylococcus aureus 황색포도상구균
- միջուկ 소
«Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացված հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis»,- նշված է հայտարարության մեջ: "국립감염센터"에 입원한 환자들에게서 채취된 대변의 9개 시료중 7개와 "미카엘리안 외과의원"에 입원한 환자들에게서 채취한 5개의 시료중 4개에서 살모넬라균이 검출되었다." 라고 공지문에 명시되었다.
- կղանք 대변
ՍԱՏՄ տեսուչները նմուշառումներ են կատարել հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ լվացուկներ են վերցվել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից։ Տեղում ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը և հավաքագրվել է տեղեկատվություն օգտագործվող հումքի ծագման վերաբերյալ, իսկ երկու՝ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: 식품안전검사기관의 검사관은 대중음식체인점에서 준비가능한 상품과 원료로부터 표본을 채취하였으며 그것들을 실험실 검사를 위해 제출하였다. 동시에 세탁물을 음식재료와 접촉된 표면과 생체로부터 채취하였다. 현장에서는 대중음식점의 위생상태를 점검하였고 사용된 재료의 공급처에 대해 정보를 수집하였으며, 북대로와 한지안 거리에 위치한 두개 지점의 영업활동을 즉시 중단되었다. 11월 5일에, 조사기간동안 "따쉬르 피자"사는 자신의 모든 지점의 영업을 중단하였다.
Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝ 검사기관에 속한 "공화국 동식물실험서비스센터"의 국가비영리단체가 받은, 세균지표를 통해 실행된 실험검사의 결과에 따르면, 다음과 같은 정해진 규칙을 준수하지 않았다.
1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով, 황색포도상구균의 수치를 가진 가금육으로 준비된 "시저"샐러드
2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով, 장간균, 살모넬라균과 황색포도상구균의 수치를 가진 삶은 가금육
3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով, 장간균과 살모넬라균의 수치를 가진 상추(마롤)
4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով: 리스테리아 모노사이토제니스의 수치를 가진 다진 쇠고기육
Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ 검사결과에서 획득한 정보를 종합하여, 식품안전검사기관의 전문가들은 조사를 시작했으며, "따쉬르피자" 대중음식점에서 사용된 마요네즈 제조사 ("하바기안 부자" 회사)와 가금육 공급업체 (사라또비 가금 "공장")에서 조사를 시작하였다.
Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։ 해당 업체에서 마요네즈와 가금육으로부터 샘플을 채취하여 실험검사를 위해 제출되었다.
TIME ամսագիրը հայկական Ռոբին ռոբոտը ճանաչել է տարվա լավագույն նորարարություն: 타임지는 아르메니아의 로빈 로봇을 올해 최고의 혁신으로 선정하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահայտ TIME ամսագրի հերթական թողարկումը նվիրված է 2021 թվականի լավագույն 100 նորարարություններին, որոնց շարքում իր ուրույն տեղն է գտել հայկական ռոբոտը։ TIME ամսագիրը Ռոբին ռոբոտին նվիրված իր անդրադարձում այն բնորոշել է որպես «հոգատար ընկեր»։ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 인공지능기반의 최초 아르메니아 로빈로봇은 권위있는 타임지의 2021년 최고의 혁신으로 선정되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 권위있는 타임지의 다음 호는 2021년 최고의 100대 혁신을 선정하였고, 그 대열에서 아르메니아 로봇이 자리매김하였습니다. 타임지는 로빈로봇을 언급하면서 "돌보는 친구"로 묘사하였습니다.
- Արհեստական բանականություն 인공지능
- հեղինակավոր 권위있는
- հոգատար 돌보는
TIME-ը անդրադառնում է հայկական կլինիկաներից մեկի մի պատմության, երբ թոքաբորբով հիվանդ 8-ամյա երեխան երկու օր շարունակ հրաժարվում էր ուտելուց և այդ ժամանակ բուժ անձնակազմը Ռոբինին է հրավիրում աղջկա սենյակ։ Մոտ 20 րոպե նրանք երկուսով խաղեր են խաղում, քննարկում սիրելի կենդանիներին, որից հետո Ռոբինը հեռանում է՝ խոստանալով վերադառնալ միայն մի պայմանով՝ եթե փոքրիկը հաց ուտի, ինչից հետո, փոքրիկը զարմացնում է բոլորին, և Ռոբինն անկասկած վերադառնում է։ 타임지는 아르메니아 보건소중 한 곳의 폐렴을 앓고 있는 8세의 어린이가 이틀동안 계속해서 먹기를 거부하자 의료진이 그 소녀의 방으로 로빈을 초대하였다는 이야기를 전하고 있다. 약 20분 동안 그들 둘은 게임을 하고, 좋아하는 동물에 대해 논의한 후 로빈은 만약 꼬맹이가 밥을 먹은 후 모든 사람을 놀라게 하며 로빈은 반드시 돌아온다는 한가지 조건에서만 돌아오겠다는 약속을 하고는 떠나갔다.
TIME-ը մեջբերում է նաև ռոբոտի հիմնադրի՝ Կարեն Խաչիկյանի միտքն այն մասին, որ թիմի նպատակն էր տեղծել ոչ թե հերթական տեխնոլոգիական սարք, այլ վստահելի և հասակակից ընկեր երեխաների համար։ Հոդվածում նշվում է, որ Ռոբին ռոբոտն օգտագործվում է աշխարհի 12 բուժհաստատություններում, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կտեղադրվի ևս 100 ամերիկյան հիվանդանոցներում։ 타임지는 또한 로봇의 창립자인 까렌 하치끼안의 팀의 목표는 또 다른 기술장치가 아니라 아이들을 위한 신뢰할만한 또래 친구를 만드는 것이었다는 아이디어를 인용하였다. 기사에서는 로빈로봇은 세계 12개 의료기관에서 이용되고 있으며, 앞으로 12개월 동안 약 100곳의 아메리카 병원에 설치될 것이라고 언급하였다.
«Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլև ամբողջ Հայաստանի համար։ TIME ամսագրի լավագույն 100 նորարարությունների շարքում հայտնվելն իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի և ամբողջ գիտական ներուժի համար։ Պարտավորեցնող է և միաժամանակ չափազանց հաճելի»,- նշում է Ռոբին ռոբոտն ստեղծած հայկական «Expper Technologies» ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։ "이것은 우리 팀뿐만 아니라 아르메니아 전체를 위한 전례없는 성공입니다. 타임지의 최고 100대 혁신의 대열에 등장하는 것은 우리나라와 전체 과학의 잠재력에 대한 정말 엄청난 승리입니다. 매우 즐겁고 동시에 너무 기쁩니다."라고 로빈 로봇을 만든 아르메니아 "Expper Technologies" 사의 공동 설립자 까렌 하치끼안은 언급하였다.
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ռոբոտի առաքելությանը՝ օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել երեխաների սթրեսը, բարելավվել նրանց փորձառությունը հիվանդանոցում, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը։ Բացի այդ, տարատեսակ բժշկական միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի ընկալումը։ Ռոբոտը հասցրել է հյուրընկալվել նաև տուն-ինտերնատներում՝ ամբողջությամբ փոխելով տեղի բնակիչների առօրյան։ 기사에서는 또한 병원치료를 받고 있는 어린이들에게 스트레스를 극복하도록 돕고 치료과정을 보다 가볍게 만드는 로봇의 사명에 대해 언급하였다. 회복기 단계에 접어든 어린이들에게 로빈은 병원주변을 색칠하도록 돕는다. 그의 독특한 접근방식 덕분에 로빈은 어린이들의 스트레스를 완화하고, 병원에서 그들의 경험을 개선할 뿐만 아니라 의료진의 추가적인 업무를 용이하게 만든다. 그외에도 다양한 의료개입을 통해 로빈은 어린이의 관심을 돌리고, 고통에 대한 인식을 줄입니다. 로빈은 요양원에서도 고용되어 현지 주민들의 일상을 완전히 바꾸어 놓았다.
- տուն-ինտերնատներ 요양원
Հայաստանն ու Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրեն. Արմեն Գրիգորյան: 아르메니아와 아제르바이잔은 고리스-카반 도로에 세관검문소를 설치할 것이다. -아르멘 그리고리안
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր կտեղադրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկմանն ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아은 고리스-카판 도로구간에 세관 및 국경통제기능을 실시하는 검문소를 설치할 것이다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 공영 TV "로레르"의 이슈에서 아르메니아의 안전보장이사회 사무총장 아르멘 그리고리안이 말했다.
- հատված 부분, 구간
- թողարկում = թողարկել
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսինքն, ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասաց Գրիգորյանը։ "오늘 아제르바이잔 측은 아르메니아 측에 오늘 밤 12시부터 고리스-카판 도로구간에 국경 및 세관통제기능을 실시할 것이라고 알려왔습니다. 즉 세관검문소가 설치될 것입니다. 아르메니아 측 또한 관련 조치에 착수할 것이다. 다시 말해, 해당 도로구간에서 세관 및 국경통제기능을 실시하는 검문소가 설치될 것이며 그 작업을 우리는 그러한 방향으로 작업되도록 이미 벌써 시작했습니다. 그러나 이미 발표된 대로 카판-타테브 도로가 준비되었으며 그곳으로부터 고리스 또는 예레반까지도 안전한 도로가 있으며, 대체 도로 또한 준비되어 있다고 말할 수 있습니다. 제품을 운송하는 것 뿐만 아니라 다른 유형의 어떤 차량을 위한 도로도 이용가능합니다. 신설되는 도로일 가능성이 매우 높습니다."라고 그리고리안은 말했다.
- նախապես 미리
Նա նշել է, որ վերջին շրջանում կառավարության աշխատանքների արդյունքում Երևան-Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում լավագույն բարեկարգ ճանապարհն է: 그는 최근에 정부의 작업결과로 예레반-카반 도로가 지난 15년동안 가장 잘 개선된 도로라고 언급하였다.
«Կարևոր եմ համարում նշել, որ Գորիս-Կապան ճանապարհին գտնվող համայնքները, այսինքն՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքների համար այս պահին ևս ճանապարհային աշխատանքներ են կատարվում, որպեսզի դեպի այս համայնքներ տանող ճանապարհները բարեկարգվեն»,- հայտարարել է Գրիգորյանը՝ նշելով, որ այդ ճանապարհները մոտ ժամանակներս ասֆալտապատվելու են: "저는 고리스-카판도로에 위치한 자치구, 즉 슈르누흐, 보로탄, 자까텐 자치구에는 이들 자치구로 이어지는 도로를 개선하기 위해 현재에도 도로작업이 진행되고 있음을 언급할 필요가 있다고 생각합니다." 라고 그리고리안은 해당 도로가 가까운 시간에 아스팔트 포장이 될 것이라 언급하면서 발표하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 12일자 (0) | 2021.11.12 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 11일자 (0) | 2021.11.12 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 9일자 (0) | 2021.11.09 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 8일자 (0) | 2021.11.08 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 7일자 (0) | 2021.11.07 |